ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 26.04.2024, 02:30
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Հունիս » 10 » Արժեքներ, որոնք հայերի համար մշտապես կարեւոր են եղել /ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Սոցինտերնի գլխավոր քարտուղար Լուիս Այալային/
09:15
Արժեքներ, որոնք հայերի համար մշտապես կարեւոր են եղել /ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Սոցինտերնի գլխավոր քարտուղար Լուիս Այալային/

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է Սոցինտերնի գլխավոր քարտուղար Լուիս Այալային, ով Հայաստանում է գտնվում ՀՅԴ—ի կողմից հյուրընկալված «Սոցիալիստական ինտերնացիոնալի» ԱՊՀ, Կովկասի եւ Սեւ ծովի հանձնախմբի ժողովին մասնակցելու նպատակով։ Ժողովի օրակարգային հարցերի թվում են նաեւ տարածաշրջանում ժողովրդավարության եւ հակամարտությունների կարգավորման հարցերը։
Նախագահը ողջունել է հյուրին մեր երկրում եւ հույս հայտնել, որ երեւանյան ժողովը, որին մասնակցում է պարոն Այալան, հաջող ընթացք է ունեցել։ Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել ողջ աշխարհում սոցիալիստական եւ սոցիալ—դեմոկրատական գաղափարներ դավանող քաղաքական ուժերին միավորող Սոցինտերնի գործունեությունը, որի հռչակած քաղաքական արժեքներն են՝ ազատությունը, արդարությունը եւ համերաշխությունը։ Նախագահն ընդգծել է, որ այդ արժեքները հայերի համար մշտապես կարեւոր են եղել։
Սոցինտերնի գլխավոր քարտուղարը գոհունակությամբ է խոսել ժողովի շրջանակներում կայացած քննարկումների մասին։ Հակիրճ ներկայացնելով սոցիալ—դեմոկրատական, սոցիալիստական եւ աշխատավորական կուսակցությունների համաշխարհային կառույց Սոցինտերնի գործունեությունը, որը համախմբում է բոլոր մայրցամաքներից 152 անդամ կուսակցությունների եւ բազմաթիվ կազմակերպությունների, Լուիս Այալան ընդգծել է, որ Հայաստանի հետ համագործակցությունը Սոցինտերնի անդամ ՀՅԴ—ի միջոցով տարեցտարի ամրապնդվում է։ Նա նշել է, որ կառույցն իր համերաշխությունն է հայտնել ՀՅԴ—ին՝ ՀՀ—ում սահմանադրական բարեփոխումների իրականացման վերաբերյալ կուսակցության դիրքորոշման հարցում՝ կարեւորելով երկրում բարեփոխումների խորացումը եւ ժողովրդավարության ամրապնդման օրակարգի առաջմղումը։
Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են տարածաշրջանի խաղաղությանն ու կայունությանը սպառնացող մարտահրավերները, անդրադարձել՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ԼՂ հիմնախնդրի խաղաղ ճանապարհով կարգավորման բանակցային գործընթացին, առկա խնդիրներին, Հայաստան—Թուրքիա հարաբերություններին, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման եւ դատապարտման գործընթացին։
Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել Հայաստանի համար կարեւորագույն հարցերում միջազգային տարբեր հարթակներում եւ կառույցի անդամ կուսակցությունների երկրներում Սոցինտերնի կառուցողական դիրքորոշման համար։
ՀՀ նախագահի մամլո գրասենյակ
Կատեգորիա: Պաշտոնական | Դիտումներ: 393 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հունիս 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024