Ազգային ժողովի տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում երեկ քննարկվել է «ՀՀ 2014թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությունը, որը վերաբերում էր արդյունաբերության, քաղաքաշինության, տրանսպորտի եւ կապի, էներգետիկայի եւ բնական պաշարների, սակագնային քաղաքականության, տնտեսական մրցակցության պաշտպանության, հարկային եւ մաքսային քաղաքականության, կադաստրի ոլորտների եկամուտների եւ ծախսերի կատարողականներին, հայտնում են ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։
ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ—գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը, ներկայացնելով վերոնշյալ ոլորտների ֆինանսական ցուցանիշները, տեղեկացրել է, որ չկա ծախսային որեւէ ծրագիր, որի կատարման համար պատասխանատու պետական մարմինը ստանձնած լինի պարտավորություն, եւ դրա դիմաց վճարները կատարված չլինեն ժամանակին եւ ամբողջ ծավալով։
Պարոն Ջանջուղազյանը նշել է, որ հաշվետու տարում ՀՀ էկոնոմիկայի նախարարության ծախսերը կազմել են շուրջ 3.7 մլրդ դրամ՝ նախատեսված 3.9 մլրդ դրամի դիմաց։ Այսպիսով, նախարարությունն արձանագրել է 95 տոկոս կատարողական։ Ըստ նրա՝ նախարարությունն իրականացրել է 21 ծրագիր, որի իրականացման համար պահուստային ֆոնդից կատարվել են նաեւ լրացուցիչ հատկացումներ։
ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը, Ատոմ Ջանջուղազյանի դիտարկմամբ, բյուջեի ծախսային ծրագրերի իրականացման տեսակետից որոշակի առանձնահատկություն ունի այն առումով,
...
Կարդալ շարունակությունը »