Ազգային ժողովը շարունակել է արտահերթ նստաշրջանի աշխատանքը, հայտնում են ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։ Նիստի մեկնարկին ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը տեղեկացրել է, որ խորհրդարանն արտահերթ նստաշրջանի աշխատանքը կշարունակի երկուշաբթի՝ հունիսի 22—ին։
Այնուհետեւ խորհրդարանը քվեարկությամբ ընդունել է նախորդ նիստում քննարկված օրենքների նախագծերը։
ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանն առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել «Երկրապահ կամավորականի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի ընդունումը պայմանավորված է երկրապահ կամավորականի կարգավիճակ տալու համար դիմում ներկայացնելու՝ օրենքով սահմանված վերջնաժամկետի ավարտով։ Նախագծով առաջարկվում է սահմանել, որ երկրապահ կամավորականի կարգավիճակ ստանալու համար դիմումի ներկայացումը Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ստեղծված միջգերատեսչական հանձնաժողով՝ հետաձգվում է մինչեւ 2017 թվականի դեկտեմբերի 1—ը։
ՀԱԿ խմբակցության տեսակետը ներկայացրել է Գագիկ Ջհանգիրյանը։ Նա դրական է արտահայտվել նախաձեռնության վերաբերյալ, կարեւորել դիմումը ներկայացնելու վերջնաժամկետի երկարաձգումը։ Գագիկ Ջհանգիրյանը խոսել է նաեւ «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների սոցիալական ապահովության մասին» օրենքից, առաջարկել կառավարությանը համատեղ աշխատել եւ հետագայում փոփոխել այն։
Երրորդ ընթերցմամբ քննարկվել է «Զորամասերի եւ զինվորական հաստա
...
Կարդալ շարունակությունը »