ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 21.11.2024, 16:10
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Հունիս » 12

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը երեկ ընդունել է ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) կարգավորող մարմնի գործունեության դիտարկման առաքելության ղեկավար Հանս Վաններին, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Վարչապետը բարձր է գնահատել ՄԱԳԱՏԷ–ի հետ համագործակցության ներկայիս մակարդակը եւ նշել, որ Հայաստանը հանձնառու կերպով կատարում է միջազգային համաձայնագրերով ստանձնած պարտավորությունները՝ զուգահեռաբար բարելավելով ազգային օրենսդրությունը միջուկային անվտանգության ոլորտում։
Հանս Վանները շնորհակալություն է հայտնել վարչապետին ընդունելության համար եւ կարեւորել կառավարության՝ այս բնագավառում ստանձնած պարտավորությունները հետեւողականորեն կատարելու պատրաստակամությունը։
Զրուցակիցները քննարկել են միջուկային անվտանգության ոլորտում փոխգործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր։ Պարոն Վանները ներկայացրել է իր գլխավորած առաքելության ուսումնասիրության արդյունքները եւ առաջարկությունները՝ Հայաստանում ատոմային էներգիայի օգտագործման բնագավառի անվտանգության կարգավորման եւ ՄԱԳԱՏԷ–ի անվտանգության չափանիշներին շարունակական համապատասխանեցման վերաբերյալ։
Երկուստեք կարեւորվել է Հայաստանի ատոմակայանի անվտանգության բարձրացման ուղղությամբ շարունակական միջոցառումների իրականացումը։ Վարչապետը նշել է, որ ատոմակայանի անվտանգ շահագործումը եւ ապահովության մակարդակի բարձրացումը գտնվում է կառավարության մշտական ուշադրության կենտրոնում, եւ գործա ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 428 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 12.06.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը երեկ ընդունել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի մշտական կոմիտեի նախագահի տեղակալ Ճեն Չանջիի գլխավորած պատվիրակությանը, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Վարչապետը, ողջունելով հյուրերին ՀՀ կառավարությունում՝ գոհունակություն է հայտնել հայ–չինական հարաբերությունների դինամիկ զարգացման ընթացքից։ Հովիկ Աբրահամյանը նշել է, որ Չինաստանը կարեւոր գործընկեր է Հայաստանի համար, եւ բարձրաստիճան պաշտոնական փոխայցելությունները նպաստում են միջպետական հարաբերությունների եւ երկկողմ համագործակցության զարգացմանը։
Ճեն Չանջին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար եւ ՀՀ վարչապետին փոխանցել ՉԺՀ պետական խորհրդի նախագահ (վարչապետ) Լի Քեցյանի ջերմ ողջույնները։ Նա նշել է, որ Չինաստանը կարեւորում է մեր երկրի հետ տարբեր ոլորտներում փոխգործակցության խորացումը եւ ընդլայնումը։
Գոհունակություն հայտնելով համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքից՝ զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի եւ Չինաստանի միջեւ տնտեսական, հումանիտար, տեխնիկական համագործակցության ընդլայնման, միջխորհրդարանական կապերի ամրապնդման հարցերի շուրջ։ Տնտեսական կապերի սերտացման համատեքստում կարեւորվել է հայ–չինական միջկառավարական առեւտրատնտեսական համատեղ հանձնաժողովի գործունեությունը։
ՀՀ վարչապետը շնորհակալություն է հայտնել Չինաստանի կառավարության կողմից Հայաստանի կառավարությանն ամենամ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 400 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 12.06.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Երեկ ՀՀ Ազգային ժողովը շարունակել է քառօրյա նիստերի աշխատանքը՝ քվեարկությամբ ընդունելով նախորդ նիստում քննարկված օրենքների նախագծերը, հայտնում են ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։
Պատգամավորները քվեարկությամբ հաստատել են «ՀՀ 2014 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությունը։
Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի առաջարկով պատգամավորները ողջունել են ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում խորհրդարան այցելած եւ ԱԺ նիստին հետեւող «Նոր զարգացումների հեռանկար կանանց ձեռնարկությունների» միջազգային համաժողովի մասնակիցներին։
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նաեւ տեղեկացրել է, որ հունիսի 15—ին ՀՀ կառավարության նախաձեռնությամբ գումարվելու է ԱԺ արտահերթ նստաշրջան։
Պատգամավորներն այնուհետեւ շարունակել են քննարկել «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը։
Հարակից զեկույցում սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը։
Պատգամավորներ Թեւան Պողոսյանը, Գագիկ Ջհանգիրյանը, Հեղինե Բիշարյանը, Մարգարիտ Եսայանը, Արծվիկ Մինասյանը, Արփինե Հովհաննիսյանը, Կորյուն Նահապետյանն իրենց ելույթներում դրական են գնահատել օրենսդրական նախաձեռնությունը՝ նշելով, որ թեեւ օրինագծում կան մտահոգիչ դրույթներ, այդուհանդերձ, խնդ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 427 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 12.06.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է ԵԽԽՎ համազեկուցողներ Աքսել Ֆիշերին եւ Ալան Միլին։
Ընդգծելով, որ փաստահավաք առաքելության շրջանակներում այս հանդիպումներն արդեն ավանդույթ են դարձել, հանրապետության նախագահը նշել է, որ դրանք հնարավորություն են ընձեռում քննարկել Հայաստան—Եվրոպայի խորհուրդ բազմոլորտ համագործակցությունը, ինչպես նաեւ անդրադառնալ ԵԽԽՎ օրակարգում ընդգրկված հարցերին, այդ թվում՝ Հայաստանին առնչվող։
Սերժ Սարգսյանը նշել է, թե ծանոթ է նախորդ այցի ընթացքում ԵԽԽՎ համազեկուցողների հրապարակած զեկույցի բովանդակությանը եւ ողջունելի է համարել, որ այն արձանագրել է ՀՀ հանձնառությունը՝ շարունակական բարեփոխումներ իրականացնելու մարդու իրավունքների, ժողովրդավարության եւ օրենքի գերակայության ոլորտներում։
Այս ամենով հանդերձ, ըստ նախագահի, Հայաստանը դեռ շատ անելիքներ ունի, եւ մեր երկրի իշխանությունները հետամուտ են բարեփոխումները խորացնելու՝ համոզվածությամբ, որ դա է ժամանակակից իրավական պետության կառուցման միակ ճիշտ ուղին։ Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել Հայաստանի համագործակցությունը միջազգային գործընկերների, այդ թվում՝ Եվրոպայի խորհրդի հետ, ընդգծելով ԵԽ կարեւոր ներդրումը Հայաստանի ժողովրդավարացման ճանապարհին։ Հանրապետության նախագահը նշել է, որ ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության եւ իրավական պետության սկզբունքների խորացման ուղղությամբ վերջին տարիներին Հայաստանում իրականացված բարեփոխումները եղել են հետեւողական։
ԵԽԽՎ համազեկուցողները շնորհակալություն են հայտնել Նախագահին ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 425 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 12.06.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է Հայաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի նորանշանակ ղեկավար Նատալյա Վուտովային։
Հանրապետության նախագահը շնորհավորել է տիկին Վուտովային՝ մեր երկրում գործունեությունն սկսելու կապակցությամբ եւ մաղթել հաջողություններ։ Ընդգծելով Եվրոպայի խորհրդի կարեւոր եւ ուրույն տեղը Եվրոպայի ընդհանուր ճարտարապետության մեջ՝ Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանը, որպես ԵԽ անդամ երկիր, հետաքրքրված է ԵԽ բոլոր կառույցների հետ համագործակցությամբ։
Նախագահի խոսքով, ԵԽ չափանիշները՝ մարդու իրավունքների, ժողովրդավարության, օրենքի գերակայության ոլորտներում, Հայաստանի համար լավ ուղենիշներ են, եւ մեր երկիրը հասել է որոշ արդյունքների՝ որպես ԵԽ անդամ եւ որպես այդ անդամակցությամբ պարտավորություններ ունեցող պետություն, որը փորձում է կատարել ստանձնած պարտավորությունները։
ՀՀ նախագահը եւ Հայաստանում ԵԽ գրասենյակի ղեկավարը համակարծիք են եղել, որ Հայաստանը, որպես ԵԽ անդամ երկիր, ակտիվ մասնակցություն ունի կազմակերպության աշխատանքներին բոլոր մակարդակներում։
Հանրապետության նախագահը բարձր է գնահատել ԵԽ աջակցությունը մեր երկրում ընթացող ժողովրդավարական բարեփոխումներին եւ ներկայացրել մի շարք ուղղություններով երկրում իրականացվող բարեփոխումների ընթացքը՝ անդրադառնալով նաեւ Վենետիկի հանձնաժողովի հետ սերտ համագործակցությամբ իրականացվող ՀՀ սահմանադրական բարեփոխումների գործընթացին։ Նատալյա Վուտովան ընդգծել է, որ ԵԽ—ն սատարում է Հայաստանին՝ երկրում բարեփոխումների իրականացման եւ ժողովրդ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 395 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 12.06.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Եթե կառավարությունը հաշվի առնի հասարակության կարծիքը

Թուրքիայում ԱԶԿ—ի՝ ընտրությունների արդյունքներով խորհրդարանական մեծամասնությունը կորցնելն ապացուցեց, որ թուրք հասարակությանը նախագահ Էրդողանի վարած քաղաքականությունը հոգնեցրել է։ Այժմ, վարչապետ Ահմեթ Դավութօղլուի հրաժարականից հետո, նոր կառավարություն ձեւավորելու հարցի շուրջ ոչ պաշտոնական խորհրդակցություններ են սկսվել իշխող եւ ընդդիմադիր կուսակցությունների միջեւ։ Միայն դրանից հետո շատ հարցեր կպարզվեն։
Իսկ մինչ այդ Թուրքիայի ազգային մեծ ժողովում 80 պատգամավորական մանդատ ստացած Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցությունը (ԺԴԿ) հանդես է եկել հայամետ հայտարարություններով։
Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ԺԴԿ—ի արտաքին հարաբերությունների գծով փոխնախագահ Նազմի Գյուրը հայտարարել է, որ իր կուսակցությունը կողմ է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը եւ սահմանի բացմանը։
«Մենք կողմ ենք, որպեսզի կյանքի կոչվեն Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման արձանագրությունները, եւ սահմանը բացվի։ Հայ—թուրքական հարաբերությունները պետք է ղարաբաղյան հիմնախնդրի լուծման հետ կապված չլինեն։ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է բանակցությունների ճանապարհով լուծեն հակամարտությունը։ Մենք նաեւ ուզում ենք, որ ճանաչվի օսմանյան շրջանում հայերի նկատմամբ իրագործված ցեղասպանությունը»,– նշել է Գյուրը։
Այս նույն կուսակցությունից առաջադրված Գարո Փայլանն էլ, լինելով հայ պատգամավոր Թուրքիայի խորհրդարանում, հայկական խնդիրներով զբաղվելու պատասխանատվության մասին է խոսել։
«Մի շարք խնդիրներ ունենք։ Անցյալի հ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Տարածաշրջան | Դիտումներ Просмотров: 383 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 12.06.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի գործադիր կոմիտեի պատվիրակությանը՝ գլխավոր քարտուղար դր. Օլավ Թվեյթի գլխավորությամբ։ Նախագահը պատվիրակության հետ միասին հյուրընկալել է նաեւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք եւ Ամենայն հայոց կաթողիկոսին, ում նախագահությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մեկնարկել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի գործադիր կոմիտեի հերթական նիստը։ Այն անցկացվում է Հայաստանում՝ Հայոց ցեղասպանության 100—րդ տարելիցի, ինչպես նաեւ Ամենայն հայոց կաթողիկոսի ԵՀԽ—ում համանախագահության առիթով։
Սերժ Սարգսյանը կարեւորել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի գործունեությունը, որին Հայ առաքելական եկեղեցին անդամակցում է ավելի քան կես դար։ Նախագահը երախտագիտությամբ է նշել, որ խորհուրդը մշտապես հոգածությամբ է մոտեցել համայն հայությանը հուզող հարցերին՝ դեռեւս 1983թ. ճանաչելով Հայոց ցեղասպանությունը։ Հանրապետության նախագահն ընդգծել է մեր ժողովրդի համար Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու առանձնահատուկ նշանակությունը, որը հայոց պետականության երկարատեւ բացակայության պայմաններում մշտապես եղել է ազգապահպանության կարեւոր կենտրոն։ Հայաստանի անկախության վերականգնումից հետո էլ, նախագահի խոսքով, եկեղեցին եւ պետությունը սերտորեն համագործակցում են՝ ի շահ հայ ժողովրդի եւ Հայաստանի Հանրապետության հարատեւության ու բարօրության։
Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ ԵՀԽ հայաստանյան հավաքը կանցնի ջերմ մթնոլորտում՝ նպաստելով ինչպես խորհրդի օրակարգային հարցերի նպա ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 358 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 12.06.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նպատակը տեղական արտադրողներին մրցունակ դարձնելն է

Մեր երկրում ազատ տնտեսական գոտուց զատ, արդյունաբերական գոտի կունենանք։ Գործադիրը երեկվա նիստում քննարկեց եւ հաստատեց ազատ տնտեսական գոտու կարգավիճակ չունեցող արդյունաբերական գոտու ստեղծման հայտը ներկայացնելու եւ հաստատելու կարգը, արդյունաբերական գոտու կազմակերպման կարգը։ Պետական կառավարման լիազոր մարմին ճանաչվեց էկոնոմիկայի նախարարությունը։ Կառավարության որոշումն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
Ինչպես մանրամասնեց էկոնոմիկայի փոխնախարար Էմիլ Տարասյանը, արդյունաբերական գոտին (ԱԳ) կարող է ստեղծվել պետական կառավարման մարմինների, տարածքային կառավարման մարմինների, կամ տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաեւ մասնավոր հատվածի նախաձեռնությամբ։ ԱԳ—ի ստեղծման նպատակով հայտատուն գործադիրին պետք է ներկայացնի դիմում, արդյունաբերական գոտում մատուցվելիք ծառայությունների ցանկը եւ սակագները, գոտու նկարագիրը, ստեղծման նպատակը, գործունեության հիմնական ուղղությունները, գտնվելու վայրը, տարածքի հատակագիծը, տարածքում շինությունների առկայության դեպքում նաեւ շինությունների նախագիծը, գործարար ծրագիրը։ Ի դեպ, հայտի ուսումնասիրման եւ գնահատման նպատակով վարչապետի որոշմամբ կստեղծվի մշտապես գործող միջգերատեսչական հանձնաժողով, որը 20 աշխատանքային օրում կուսումնասիրի փաստաթղթերը, եւ կգնահատվի գործարար ծրագիրը։ Որից հետո համապատասխան եզրակացությունը կներկայացվի կառավարության հաստատմանը։
Նկատենք, որ բացասական եզրակացության հիմք կարող է լինել գործարար ծրագրի բացասական գնահատականը։ Եվ հայտատուն պատասխանատվություն կկրի տրամադրած սխալ տեղեկատվ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 363 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 12.06.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Ամսական հաստատուն հարկ կվճարեն՝ անկախ գործունեության արդյունքից

Կառավարության երեկվա նիստում հավանություն տրվեց «Արտոնագրային վճարների մասին» օրենքի փոփոխություններին, որով կլուծվի թանկարժեք մետաղների առեւտրով զբաղվողների շրջանառության հարկի հետ կապված խնդիրը։
Ըստ էկոնոմիկայի փոխնախարար Էմիլ Տարասյանի, փոփոխությունների անհրաժեշտության հիմք են դարձել «Շրջանառության հարկի մասին» օրենքում կատարված փոփոխությունները, որի համաձայն, շրջանառության հարկի հաշվարկման նոր մեխանիզմ էր սահմանվել։ «Սա առաջացրել էր թանկարժեք մետաղների ու դրանցից պատրաստված իրերի առեւտրով զբաղվողների դժգոհությունը։ Դժգոհությունը պայմանավորված է եղել գործունեության առանձնահատկությամբ, մասնավորապես՝ հաշվի առնելով վաճառվող ապրանքի թանկարժեք մետաղի ու դրանցից պատրաստված իրերի բարձր ինքնարժեքը, միաժամանակ վաճառքի ցածր գումարը, փաստաթղթերի ներկայացման սահմանափակ հնարավորությունները եւն»,—ասաց փոխնախարարը։
Էմիլ Տարասյանը նիստից հետո որոշման հետ կապված մանրամասներ ներկայացրեց։
Ըստ այդմ, առաջարկի մշակման ժամանակ օգտագործվել են տնտեսավարող սուբյեկտների շրջանում իրականացված հարցումները, Երեւանի Խորենացի փողոցում, Մալաթիայում, ինչպես նաեւ Գյումրի ու Վանաձոր քաղաքաներում գործող ոսկու շուկաներում կատարված այցերի, ուսումնասիրությունների եւ հարցազրույցների տվյալները, առանձին սուբյեկտների ներկայացրած տեղեկությունների վերլուծությունները, ինչպես նաեւ գործընկեր կազմակերպությունների հետ համատեղ քննարկումները։
Այս ամենից հետո է միայն տրվել առաջարկի հիմնավորումը։ Այն է՝ առեւտրի իրականացման վայրերում (ոսկո ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 389 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 12.06.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հունիս 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024