ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 26.04.2024, 03:23
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Հունիս » 12 » Ներդրումային ծրագիր Սյունիքում /Ազգային ժողովն ավարտել է հինգերորդ գումարման յոթերորդ նստաշրջանի աշխատանքը/
12:26
Ներդրումային ծրագիր Սյունիքում /Ազգային ժողովն ավարտել է հինգերորդ գումարման յոթերորդ նստաշրջանի աշխատանքը/

Երեկ ՀՀ Ազգային ժողովը շարունակել է քառօրյա նիստերի աշխատանքը՝ քվեարկությամբ ընդունելով նախորդ նիստում քննարկված օրենքների նախագծերը, հայտնում են ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։
Պատգամավորները քվեարկությամբ հաստատել են «ՀՀ 2014 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությունը։
Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի առաջարկով պատգամավորները ողջունել են ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում խորհրդարան այցելած եւ ԱԺ նիստին հետեւող «Նոր զարգացումների հեռանկար կանանց ձեռնարկությունների» միջազգային համաժողովի մասնակիցներին։
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նաեւ տեղեկացրել է, որ հունիսի 15—ին ՀՀ կառավարության նախաձեռնությամբ գումարվելու է ԱԺ արտահերթ նստաշրջան։
Պատգամավորներն այնուհետեւ շարունակել են քննարկել «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը։
Հարակից զեկույցում սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը։
Պատգամավորներ Թեւան Պողոսյանը, Գագիկ Ջհանգիրյանը, Հեղինե Բիշարյանը, Մարգարիտ Եսայանը, Արծվիկ Մինասյանը, Արփինե Հովհաննիսյանը, Կորյուն Նահապետյանն իրենց ելույթներում դրական են գնահատել օրենսդրական նախաձեռնությունը՝ նշելով, որ թեեւ օրինագծում կան մտահոգիչ դրույթներ, այդուհանդերձ, խնդիրները քայլ առ քայլ լուծվում են։
Արտահերթ ելույթում ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նշել է, որ օրենքի նախագիծը եւս մեկ անգամ ցույց է տալիս, որ թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության համար անվտանգության եւ պաշտպանության հարցերը շատ կարեւոր են։ Փոխնախագահի խոսքով՝ առանց ուժեղ անվտանգության համակարգի անհնար է հասնել ժողովրդավարության, տնտեսական աճի եւ սոցիալական իրավիճակի բարելավման։ Պարոն Շարմազանովը եւս մեկ անգամ շեշտել է, որ թեեւ ՀՀ —ն ունի չլուծված բազմաթիվ խնդիրներ, այդուհանդերձ, առաջնայինը զինվորների առողջության եւ անվտանգության հարցերն են։
Հիմնական զեկուցող Էդմոն Մարուքյանը եզրափակիչ ելույթում անդրադարձել է պատգամավորների հնչեցրած հարցերին եւ առաջարկներին, պատրաստակամություն հայտնել քննարկել եւ լրամշակել նախագիծը։
Խորհրդարանն առաջին ընթերցմամբ սկսել է քննարկել ՀՀ կառավարության հեղինակած «Ողջիի, Փխրուտի, Արծվանիկի պոչամբարներում կուտակված եւ կուտակվող, ինչպես նաեւ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության գործունեության արդյունքում գոյացած եւ գոյացող արտադրական լցակույտերի մշակման ներդրումային ծրագրի մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրել է ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարի տեղակալ Արեգ Գալստյանը։
Նախագծի ընդունման արդյունքում նախատեսվում է իրականացնել ներդրումային ծրագիր, որը ենթադրում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պոչամբարներում կուտակված արտադրական լցակույտերի (հանքախյուսերի) վերամշակում։ Ըստ նախագծի՝ պոչամբարներում կուտակված է մոտ 300 մլն տոննա հանքախյուս, ինչը տարեկան ավելանում է 18—20 մլն տոննայով, ինչը Հայաստանի համար բնապահպանական մեծ խնդիր է։ Ծրագիրն իրականացնելու է «Ալյոտիգե» ՍՊԸ—ն՝ տարեկան վերամշակելով 12.5 մլն տոննա հանքախյուս։ Նախատեսվում է կառուցել նաեւ կոմպոզիտային նյութերի գործարան՝ տարեկան առնվազն 10 հազար տոննա արտադրողականությամբ։ Որպես հումք օգտագործվելու է պոչամբարի հանքախյուսը։
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի տեսակետը ներկայացրել է Գարեգին Նուշիկյանը՝ առաջարկելով գործընկերներին դրական մոտեցում ցուցաբերել օրենքի նախագծի վերաբերյալ։
Հարցի վերաբերյալ իրենց տեսակետներն են արտահայտել ԱԺ պատգամավորներ Արմեն Կարապետյանը, Ստեփան Մարգարյանը, Նաիրա Զոհրաբյանը, Խոսրով Հարությունյանը, Թեւան Պողոսյանը, Հեղինե Բիշարյանը։
Նրանք անդրադարձել են ծրագրի միջոցով տնտեսական խնդիրների լուծմանը, աշխատատեղերի ստեղծմանը, ծրագրի ռիսկայնությանը, կազմակերպությանը հարկային արտոնությունների տրամադրման եւ նոր պոչամբարների կառուցման նպատակահարմարությանը, օրենքի նախագծի վիճահարույց դրույթներին։
Հարցի քննարկումը կշարունակվի ԱԺ հաջորդ նիստերի ընթացքում։
ՀՀ օրհներգի հնչյունների ներքո ԱԺ հինգերորդ գումարման յոթերորդ նստաշրջանն ավարտել է աշխատանքը։
 
Կատեգորիա: Պաշտոնական | Դիտումներ: 389 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հունիս 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024