«Միդեմ» միջազգային աշխարհահռչակ երաժշտական փառատոնին ներկա գտնվելու նպատակով աշխատանքային այցով Ֆրանսիայի Հանրապետությունում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, հայտնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից։
Նախագահը երեկ հանդիպում է ունեցել Նիցցայի քաղաքապետ Քրիստիան Էստրոզիի հետ։
Քաղաքապետ Էստրոզին ողջունելով նախագահին՝ նշել է, թե մեծ պատիվ է, որ Հայաստանն աշխարհի ամենահայտնի փառատոներից մեկի՝ «Միդեմ» միջազգային աշխարհահռչակ երաժշտական փառատոնի պատվավոր հյուրն է։
Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության համար եւ ընդգծել, որ Նիցցան Հայաստանի մայրաքաղաք Երեւանի հետ քույր քաղաք է, իսկ բարեկամ Ֆրանսիան Հայաստանի եւ հայ ժողովրդի համար՝ յուրահատուկ երկիր։ Նախագահը նշել է, որ Հայաստանում ծանոթ են քաղաքապետ Քրիստիան Էստրոզիի գործունեությանը եւ հայերի նկատմամբ նրա հոգատար վերաբերմունքին։ Սերժ Սարգսյանի խոսքով, ապրիլի 24—ին Հայոց ցեղասպանության 100—րդ տարելիցի կապակցությամբ Նիցցայում անցկացված հիշատակի ոգեկոչման միջոցառումները, հայ ժողովրդի մեծ վշտին հաղորդակից լինելը եւ այլոց եւս հաղորդակից դարձնելը այդ վերաբերմունքի վկայությունն են։
Նիցցայի քաղաքապետը նշել է, թե հայ ժողովրդի ապրած ողբերգության ճանաչումը, իր համոզմամբ, բոլորի պարտքն է։ Նա գոհունակությամբ է խոսել Երեւանի եւ Նիցցայի միջեւ ձեւավորված հարաբերությունների ու համագործակցության մասին, ընդգծել, որ Հայաստանի նախագահն իրենց համար մշտապես ցանկալի հյուր է։ Քաղաքապետ Քրիստիան
...
Կարդալ շարունակությունը »