ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 26.04.2024, 22:30
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Հունիս » 6 » Բարեկամ Ֆրանսիան հայ ժողովրդի համար յուրահատուկ երկիր է /ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Ֆրանսիայի Հանրապետություն/
09:28
Բարեկամ Ֆրանսիան հայ ժողովրդի համար յուրահատուկ երկիր է /ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Ֆրանսիայի Հանրապետություն/

«Միդեմ» միջազգային աշխարհահռչակ երաժշտական փառատոնին ներկա գտնվելու նպատակով աշխատանքային այցով Ֆրանսիայի Հանրապետությունում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, հայտնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից։ 
Նախագահը երեկ հանդիպում է ունեցել Նիցցայի քաղաքապետ Քրիստիան Էստրոզիի հետ։
Քաղաքապետ Էստրոզին ողջունելով նախագահին՝ նշել է, թե մեծ պատիվ է, որ Հայաստանն աշխարհի ամենահայտնի փառատոներից մեկի՝ «Միդեմ» միջազգային աշխարհահռչակ երաժշտական փառատոնի պատվավոր հյուրն է։
Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության համար եւ ընդգծել, որ Նիցցան Հայաստանի մայրաքաղաք Երեւանի հետ քույր քաղաք է, իսկ բարեկամ Ֆրանսիան Հայաստանի եւ հայ ժողովրդի համար՝ յուրահատուկ երկիր։ Նախագահը նշել է, որ Հայաստանում ծանոթ են քաղաքապետ Քրիստիան Էստրոզիի գործունեությանը եւ հայերի նկատմամբ նրա հոգատար վերաբերմունքին։ Սերժ Սարգսյանի խոսքով, ապրիլի 24—ին Հայոց ցեղասպանության 100—րդ տարելիցի կապակցությամբ Նիցցայում անցկացված հիշատակի ոգեկոչման միջոցառումները, հայ ժողովրդի մեծ վշտին հաղորդակից լինելը եւ այլոց եւս հաղորդակից դարձնելը այդ վերաբերմունքի վկայությունն են։
Նիցցայի քաղաքապետը նշել է, թե հայ ժողովրդի ապրած ողբերգության ճանաչումը, իր համոզմամբ, բոլորի պարտքն է։ Նա գոհունակությամբ է խոսել Երեւանի եւ Նիցցայի միջեւ ձեւավորված հարաբերությունների ու համագործակցության մասին, ընդգծել, որ Հայաստանի նախագահն իրենց համար մշտապես ցանկալի հյուր է։ Քաղաքապետ Քրիստիան Էստրոզին նաեւ տեղեկացրել է, որ ծրագրում է մինչեւ տարեվերջ այցելել Երեւան եւ ավելի ամրապնդել Երեւանի ու Նիցցայի միջեւ բարեկամական կապերը, քննարկել համագործակցության նոր հնարավորությունները։
Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 405 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հունիս 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024