ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 21.11.2024, 19:51
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Հունիս » 24

ԵԽԽՎ—ում նախօրեին տեղի է ունեցել քննարկում ԵԽԽՎ բյուրոյի աշխատանքների վերաբերյալ, որին մասնակցել է նաեւ հայկական պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը, ով իր ելույթը գրավոր ներկայացրել է ԵԽԽՎ—ին՝ կոչ անելով վեհաժողովին իր ընդունած որոշումներով պահել գործընկերության ոգին, ինչպես նաեւ չսրել իրավիճակը ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման հարցում։
Հ. Նաղդալյանի ելույթում ասված է.
«Հաշվի առնելով Եվրոպայի մարդու իրավունքների դատարանի կարեւորությունը՝ մարդու իրավունքների պաշտպանության, օրենքի գերակայության եւ ժողովրդավարության հարցերում, հարկ եմ համարում արձագանքել դատավորների ընտրության վերաբերյալ Հայաստանին առնչվող գործընթացին եւ անհիմն տեղեկատվության եւ մեղադրանքների տարածմանը։
Խորհրդատվական խմբի եւ դատավորների ընտրության համար պատասխանատու ԵԽԽՎ հանձնաժողովի իմաստությանը եւ ազնվությանը կասկածելը անպատշաճ է եւ հարցականի տակ է դնում ընտրության ողջ գործընթացը։ Վերոհիշյալի լույսի ներքո՝ ընդունել ցանկացած մեղադրանք հայ թեկնածությունների ազնվության դեմ՝ առանց պնդումների պատշաճ քննության, սահմանված կանոնների եւ ընթացակարգերի համապատասխանության, նշանակում է կասկածի տակ դնել եւ ստվերել արդարության եւ արժանիքների վրա հիմնված որոշումների կայացման գործընթացը։
Մեկ այլ խնդիր, որն ուզում եմ բարձրացնել այսօր՝ վեհաժողովում անցանկալի իրավիճակն է, երբ այն վերածվում է առճակատման եւ փոխադարձ մեղադրանքների հարթակի։ Այս վարքագիծը չի համապատասխանում մեր կազմակերպության բնույթին եւ գաղափարա ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 501 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 24.06.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Ինչպես նշել էինք, նախօրեին երեկոյան Բաղրամյան պողոտայով դեպի նախագահի նստավայր երթի դուրս եկած ցուցարարների խմբին դիմավորել էին ոստիկանության ուժերը՝ իրազեկելով, որ դա չարտոնված երթ է, ուստի անօրինական է, եւ հորդորել էին վերադառնալ «Ազատության» հրապարակ։ Համաձայնության չգալով՝ ակտիվիստները որոշել էին նստացույց անել։ Նրանք չէին ընդունել նաեւ հանրապետության նախագահի հետ պատվիրակությամբ հանդիպելու առաջարկը։ Գիշերվա ընթացքում ոստիկանությունը պարբերաբար հիշեցրել է նստացույցի մասնակիցներին նրանց գործողությունների անօրինականության մասին։ Վերջին զգուշացումից հետո երեկ, վաղ առավոտյան ոստիկանական ուժերը ջրցան մեքենայի օգնությամբ ցրել են ցույցը, ապա բերման ենթարկել շուրջ երկու հարյուր ակտիվիստների, այդ թվում՝ լրագրողների։
Ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել նստացույցը ցրելու պատճառների վերաբերյալ։ Այնտեղ ասվում է. «Խախտված հասարակական կարգի վերականգնման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ Բաղրամյան պողոտայում անօրինական երթ կազմակերպած քաղաքացիներին ՀՀ ոստիկանությունը տեւական բանակցությունների միջոցով առաջարկել է ազատել հավաքի վայրը։ Միաժամանակ, հավաքի մասնակիցներին բարձրախոսով մի քանի անգամ հայտարարվել է, որ նրանց պահանջները պատրաստ է լսել Հայաստանի Հանրապետության նախագահը։ Ոստիկանության կոչերը եւ խնդրանքները երթի կազմակերպիչների կողմից անտեսվել են»։
Նշվել է նաեւ, որ «Հավաքների ազատության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29—րդ հոդվածի համաձայն ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 529 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 24.06.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Երեւանում երթերով ու ցույցերով վաղուց ոչ ոքի չես զարմացնի։ Ցույցեր տեղի են ունենում գրեթե ամեն շաբաթ, իսկ զանգվածային երթերը սովորաբար անցնում են քաղաքի կենտրոնական փողոցներով եւ խաղաղ ավարտ ունենում։
Նախորդ գիշեր, ցավոք, հնարավոր չեղավ պահպանել խաղաղ երթերի «ավանդույթը»։ Երթը չափազանց անցանկալի, թեպետ եւ կանխատեսելի ավարտ ունեցավ։ Անցանկալի, քանի որ Բաղրամյան պողոտայում երթի էին դուրս եկել հիմնականում երիտասարդներ, ովքեր համոզված էին իրենց իրավունքները պաշտպանելու այս ձեւի իրավացիության մեջ։ Սակայն արագ կողմնորոշում եւ ճկունություն պահանջող այսպիսի ակցիայի ժամանակ գործողությունների ծրագիր չունենալը ոչ մի կերպ չի արդարացնում ազնիվ մղումներով քայլ կատարելը։ 
Իսկ կանխատեսելի էր, որովհետեւ, նախ, չէր կարող մայրաքաղաքի գլխավոր մայրուղիներից մեկը փակ մնալ։ Եվ, ի վերջո, այդպես էլ անհասկանալի մնաց, թե ովքեր էին այդ բազմամարդ երթի առաջնորդները, ում կարելի էր վստահել մարդկանց պահանջը ձեւակերպելու, այն իշխանության համապատասխան մարմնին փոխանցելու, հարկ եղած դեպքում բանակցելու եւ լուծում գտնելու առաքելությունը։ Իսկ խնդրի շուրջ բանակցելու առաջարկներ իշխանության կողմից հնչեցին ոչ մեկ անգամ։ Երեկ նույնպես։ Այս անորոշությունն էլ հենց հանգեցրեց այն բանին, որ ընդունվեցին իրավիճակային որոշումներ, որոնք, ինչպես բազմիցս հայտարարեց եւ երթի մասնակիցներին էլ իրազեկեց ոստիկանությունը, դուրս էին մնում օրենքի պահանջների շրջանակից։ Հետեւանքը եղավ բոլորիս համար անցանկալին։ hhpress.am
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 442 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 24.06.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի (ԱՀՀ) հոգաբարձուների խորհրդի համանախագահ Էնթոնի Բարսամյանին։ Հանդիպմանը ներկա են եղել նաեւ ԱՀՀ տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանը եւ ԱՀՀ տնօրենների խորհրդի անդամ Րաֆֆի Քասարջյանը։
Զրուցակիցներն անդրադարձել են համահայկական կարեւորություն ունեցող օրակարգային հարցերին, դրանց լուծման ուղղությամբ Հայաստանի իշխանությունների եւ արտերկրում հայկական տարբեր կազմակերպությունների, քաղաքական ուժերի, ինչպես նաեւ Հայաստանի բարեկամների կողմից գործադրվող ջանքերին, դինամիկ զարգացող հայ—ամերիկյան հարաբերություններին, դրանց ամրապնդման ու խորացման հնարավորություններին եւ մի շարք այլ հարցերի։
ՀՀ նախագահը եւ ԱՀՀ ներկայացուցիչները համակարծիք են եղել, որ ընթացիկ տարում համայն հայության համար կարեւոր՝ Հայոց ցեղասպանության 100—րդ տարելիցի ոգեկոչման միջոցառումների շարքը հնարավոր դարձավ Հայաստանում եւ աշխարհի տարբեր երկրներում անցկացնել շատ բարձր մակարդակով՝ միասնական ջանքերի եւ համախմբվածության շնորհիվ։ Սերժ Սարգսյանը եւ ԱՀՀ հոգաբարձուների խորհրդի համանախագահ Էնթոնի Բարսամյանը մեծապես կարեւորել են աշխարհի տարբեր անկյուններում անցկացված այդ միջոցառումները՝ Վաշինգտոնի ազգային տաճարում կայացած՝ Հայոց ցեղասպանությանը նվիրված միջկրոնական աղոթքից ու Վատիկանում Նորին սրբություն Հռոմի պապ Ֆրանցիսկոսի կողմից Սուրբ Պետրոսի տաճարում մատուցված պատարագից մինչեւ Երեւանում եւ արտերկրի հայաշատ բազմաթիվ քաղաքներում տեղի ունեցած միջոցառումները։ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 434 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 24.06.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Այն, ինչ տեղի ունեցավ երեկ առավոտյան «Ոչ թալանին» շարժման նստացույցի ժամանակ,

որքան էլ անցանկալի էր, այդուհանդերձ, միանգամայն կանխատեսելի էր։ Համենայն դեպս, գիշերը ժամը 1—2—ի մոտակայքում Բաղրամյան պողոտայով թեթեւ զբոսանքը հուշում էր, որ իրավապահները մտադիր են ուժ գործադրել եւ ընդամենը սպասում են հարմար պահի։
Ցուցարարները, հատկապես «ստաժավոր» ցուցարարներն, այս մասին չիմանալ չէին կարող, հետեւաբար հարց է ծագում. ինչո՞ւ նրանք համապատասխան հետեւություններ չարեցին, եւ ինչո՞ւ քայլեր չձեռնարկեցին ակցիայի ընթացքն ուղղորդելու այնպես, որ գոնե որեւէ շոշափելի արդյունք գրանցվի։
Ի դեպ, սա կազմակերպիչների միակ սխալը չէր, ըստ որում՝ սխալներից ամենակարեւորը չէր։ Սխալներն արդեն իսկ գրանցվել էին ակցիայի նախորդ փուլերում, երբ հերթական կրիտիկական պահին ընտրվում էին հնարավոր որոշումներից ամենեւին էլ ոչ լավագույնները։
Հիմնական բացթողումը, թերեւս, իրականանալի պահանջի բացակայությունն էր։ Արտաքուստ թվում էր, թե ակցիայի մասնակիցները բավականին հստակ պահանջ էին ներկայացրել՝ վերանայել կամ չեղարկել էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնելու որոշումը։
Նախնական փուլում սա նորմալ եւ ողջամիտ պահանջ էր։ Մարդիկ, դժգոհ լինելով կայացված որոշումից (համաձայնեք, որ էլեկտրաէներգիայի թանկացման մասին որոշումից ոչ ոք գոհ լինել չէր կարող), պահանջում էին այն վերանայել։ Բայց ինչ—որ բան հուշում է, որ եթե այդ որոշումը վերանայելու ռեսուրս լիներ, այն չէր կայացվի առհասարակ։ Մեր երկրի սոցիալ—տնտեսական վիճակն ու կառավարության իմիջն այնպիսին չեն, որ առանց սուր անհրաժեշտության համապատասխան մարմ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 415 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 24.06.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Քաղաքական գործիչները շեշտում են նաեւ ոստիկանության եւ ցուցարարների փոխադարձ հարգանքը

Նախօրեի ցույցը ցրելու հետեւանքով ստեղծված իրավիճակը քննարկվել է նաեւ ԱԺ—ում։ Խորհրդարանական ուժերը, բացառությամբ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավորների, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի առաջարկությամբ նիստի ընդմիջման ժամանակ առանձին հանդիպել են եւ քննարկել միջադեպը։ Հատկապես խոսքը վերաբերել է ձերբակալվածներին ազատ արձակելու խնդրին։
ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը ասել է, որ իրենք հետամուտ են լինելու, որ բերման ենթարկվածներն ազատ արձակվեն։
Նա կարծում է, որ Բաղրամյան պողոտայում ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման բողոքի ակցիան ցրելու ընթացքում ոստիկանության գործողությունները եղել են օրենքի սահմաններում։ Ոստիկանությունը գործել է օրենքի տառին համապատասխան եւ չի անցել իր լիազորությունների սահմանները։ «Եթե եղել են խնդիրներ, կարծում եմ, համապատասխան մարմինները դրանով կզբաղվեն»,–նշել է Բաղդասարյանը։
ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ցավում եւ ափսոսում է, որ  էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիայի մասնակիցները, որ Բաղրամյան 26—ի մոտ էին, իրենք իրենց չկարողանալով վստահել, չկարողացան իրենց իսկ միջից 3—4 առաջնորդ ընտրել եւ հանդիպել ՀՀ նախագահի հետ, ինչի առաջարկը եղավ։
«Նախագահի մեսիջը նրանց, նախագահի հրավերը նրանց շատ կարեւոր քայլ էր, որ իշխանությունը, ՀՀ նախագահը պատրաստ է լսել ցուցարարներին, որ պատրաստ է դիալոգի։ Սա լայնախոհության նշան է, որը նոր որակ կհաղորդեր ամեն ինչին»,–ասել է Էդուարդ Շարմազանովը։
Շար ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 481 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 24.06.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հունիս 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024