ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 27.04.2024, 04:08
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Հունիս » 24 » Իրավիճակային որոշումներից խուսափելու հրամայականը /Ցանկացած համախմբում պետք է լինի հստակ ծրագրի եւ անձանց շուրջ/
15:28
Իրավիճակային որոշումներից խուսափելու հրամայականը /Ցանկացած համախմբում պետք է լինի հստակ ծրագրի եւ անձանց շուրջ/

Երեւանում երթերով ու ցույցերով վաղուց ոչ ոքի չես զարմացնի։ Ցույցեր տեղի են ունենում գրեթե ամեն շաբաթ, իսկ զանգվածային երթերը սովորաբար անցնում են քաղաքի կենտրոնական փողոցներով եւ խաղաղ ավարտ ունենում։
Նախորդ գիշեր, ցավոք, հնարավոր չեղավ պահպանել խաղաղ երթերի «ավանդույթը»։ Երթը չափազանց անցանկալի, թեպետ եւ կանխատեսելի ավարտ ունեցավ։ Անցանկալի, քանի որ Բաղրամյան պողոտայում երթի էին դուրս եկել հիմնականում երիտասարդներ, ովքեր համոզված էին իրենց իրավունքները պաշտպանելու այս ձեւի իրավացիության մեջ։ Սակայն արագ կողմնորոշում եւ ճկունություն պահանջող այսպիսի ակցիայի ժամանակ գործողությունների ծրագիր չունենալը ոչ մի կերպ չի արդարացնում ազնիվ մղումներով քայլ կատարելը։ 
Իսկ կանխատեսելի էր, որովհետեւ, նախ, չէր կարող մայրաքաղաքի գլխավոր մայրուղիներից մեկը փակ մնալ։ Եվ, ի վերջո, այդպես էլ անհասկանալի մնաց, թե ովքեր էին այդ բազմամարդ երթի առաջնորդները, ում կարելի էր վստահել մարդկանց պահանջը ձեւակերպելու, այն իշխանության համապատասխան մարմնին փոխանցելու, հարկ եղած դեպքում բանակցելու եւ լուծում գտնելու առաքելությունը։ Իսկ խնդրի շուրջ բանակցելու առաջարկներ իշխանության կողմից հնչեցին ոչ մեկ անգամ։ Երեկ նույնպես։ Այս անորոշությունն էլ հենց հանգեցրեց այն բանին, որ ընդունվեցին իրավիճակային որոշումներ, որոնք, ինչպես բազմիցս հայտարարեց եւ երթի մասնակիցներին էլ իրազեկեց ոստիկանությունը, դուրս էին մնում օրենքի պահանջների շրջանակից։ Հետեւանքը եղավ բոլորիս համար անցանկալին։ hhpress.am
Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 406 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հունիս 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024