ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Կիրակի, 24.11.2024, 06:08
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Հունիս » 24 » Լուծումը երկխոսության հնարավորության ստեղծումն է
15:28
Լուծումը երկխոսության հնարավորության ստեղծումն է

Այն, ինչ տեղի ունեցավ երեկ առավոտյան «Ոչ թալանին» շարժման նստացույցի ժամանակ,

որքան էլ անցանկալի էր, այդուհանդերձ, միանգամայն կանխատեսելի էր։ Համենայն դեպս, գիշերը ժամը 1—2—ի մոտակայքում Բաղրամյան պողոտայով թեթեւ զբոսանքը հուշում էր, որ իրավապահները մտադիր են ուժ գործադրել եւ ընդամենը սպասում են հարմար պահի։
Ցուցարարները, հատկապես «ստաժավոր» ցուցարարներն, այս մասին չիմանալ չէին կարող, հետեւաբար հարց է ծագում. ինչո՞ւ նրանք համապատասխան հետեւություններ չարեցին, եւ ինչո՞ւ քայլեր չձեռնարկեցին ակցիայի ընթացքն ուղղորդելու այնպես, որ գոնե որեւէ շոշափելի արդյունք գրանցվի։
Ի դեպ, սա կազմակերպիչների միակ սխալը չէր, ըստ որում՝ սխալներից ամենակարեւորը չէր։ Սխալներն արդեն իսկ գրանցվել էին ակցիայի նախորդ փուլերում, երբ հերթական կրիտիկական պահին ընտրվում էին հնարավոր որոշումներից ամենեւին էլ ոչ լավագույնները։
Հիմնական բացթողումը, թերեւս, իրականանալի պահանջի բացակայությունն էր։ Արտաքուստ թվում էր, թե ակցիայի մասնակիցները բավականին հստակ պահանջ էին ներկայացրել՝ վերանայել կամ չեղարկել էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնելու որոշումը։
Նախնական փուլում սա նորմալ եւ ողջամիտ պահանջ էր։ Մարդիկ, դժգոհ լինելով կայացված որոշումից (համաձայնեք, որ էլեկտրաէներգիայի թանկացման մասին որոշումից ոչ ոք գոհ լինել չէր կարող), պահանջում էին այն վերանայել։ Բայց ինչ—որ բան հուշում է, որ եթե այդ որոշումը վերանայելու ռեսուրս լիներ, այն չէր կայացվի առհասարակ։ Մեր երկրի սոցիալ—տնտեսական վիճակն ու կառավարության իմիջն այնպիսին չեն, որ առանց սուր անհրաժեշտության համապատասխան մարմինները նման ոչ պոպուլյար որոշման կգնային։
Կնշանակի ակցիայի մասնակիցները պետք է ունենային նաեւ ինչ—որ միջանկյալ, այլընտրանքային լուծումներ, որոնք երկխոսության հնարավորության դեպքում կարելի էր քննարկել։ Պետք է ասել, որ նման լուծումները բազմաթիվ են, եւ ցավալի է, որ ակցիայի մասնակիցները, որոնց ճնշող մեծամասնությունը երիտասարդներ էին, այդ ուղղությամբ չէին մտածել, ու «գաղափարական վակուումն», ի վերջո, հանգեցրեց փակուղու։
Ի վերջո, ակցիայի կազմակերպիչների (մասնակիցների) մոտ պահանջի էլաստիկության բացակայությունը նրանց դիրքորոշումն անզիջում էր դարձրել եւ փակել երկխոսության բոլոր հնարավորությունները։
Այս պայմաններում երթով նախագահի նստավայր գնալն ու, առավել եւս, վերջնագրի լեզվով պահանջ ներկայացնելն անիմաստ էր եւ փակուղային։ Պատճառը շատ պարզ է. նախագահը մեզ մոտ թեեւ լայն լիազորություններ ունի, սակայն իրավասու չէ վերանայել հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումները։ Սահմանադրությունը դա չի նախատեսում։
Հետեւաբար անհասկանալի է, թե Բաղրամյան 26—ից ինչ որոշում էին ակնկալում բողոքի ակցիայի մասնակիցները։ Եթե նրանք իսկապես ակնկալում էին, որ նախագահականից որեւէ լուծում պետք է ստանան, հենց իրենք պետք է ձեւակերպեին այդ պահանջը՝ հաշվի առնելով նախագահի միջամտության հնարավորություններն ու տիրապետած գործիքակազմը։ Սակայն այս առնչությամբ որեւէ բան հավաքի ընթացքում այդպես էլ չհնչեց։ Միայն վերջնագիր, եւ վերջ։
Ակցիայի ընթացքում՝ սկսած դեռեւս հունիսի 19—ից, զգացվում էր, որ գործողությունների ծրագիր չկար։ Որոշումները կայացվում էին հախուռն, պահի տակ՝ ըստ իրավիճակի, եւ չկար որոշումների համար պատասխանատու անձ։
Անգամ եթե համարենք, որ հունիսի 19—ին նստացույցի գնալու որոշումը ճիշտ էր, լավ կլիներ, եթե ակցիայի մասնակիցները հետագա երկու օրերի ընթացքում հստակ գործողությունների ծրագիր մշակեին։ Ըստ որում՝ դա պետք է ներառեր բոլոր հարցերի պատասխանները, եւ դիտարկեր բոլոր իրավիճակները։ Այդ թվում՝ նաեւ հավանական վարքագիծն իրավապահների կողմից ուժի գործադրման դեպքում։
Հետագա զարգացումները ցույց տվեցին, որ կազմակերպիչները մարտավարության առումով որեւէ բան չէին մտածել։ Նրանք երեկ տեղի ունեցածի համար օպերատիվ լուծումներ չունեին. պատրաստ չէին պատվիրակների խումբ ուղարկել նախագահի հետ հանդիպման (ինչի առաջարկն ունեցան), նախապես չէին նախատեսել լուծում՝ Բաղրամյանում գիշերելու կամ չգիշերելու առնչությամբ (որոշումն իրավիճակային էր եւ կայացվեց տեղում)։ Առհասարակ՝ չկար զգացում, թե ինչ է լինելու հետո։
Իշխանության մասով վարքագծի տարբերակները լայն էին՝ սկսած ակցիան ուժով ցրելուց մինչեւ այն անտեսելը։ Բայց հասկանալի է, որ ինչ տարբերակ էլ ընտրեին իրավապահները, դա որեւէ շոշափելի արդյունք չէր տալու։
Ի վերջո, ոստիկանները միանգամայն կանխատեսելի կերպով որոշեցին դիմել փորձված մեթոդի։ Փառք Աստծո, որ հետեւանքները ծանր չեն։ Բայց կարող էին լինել։ Ակցիայի մասնակիցները, հատկապես նրանք, ովքեր փորձառու են այդ հարցում, պետք է գլխի ընկնեին, որ ոստիկաններն ուժ են գործադրելու։ Մեզ մոտ դրա հստակ ինդիկատոր կա. եթե իրավապահները զանգվածային միջոցառման ժամանակ հասարակական կարգը պահպանում են հատուկ հանդերձանքով, ապա ուժի գործադրման սանկցիա ունեն։ Կազմակերպիչները սա չնկատել ու չիմանալ չէին կարող։ Սակայն նրանք դա չնկատեցին կամ չնկատելու տվեցին, հավանաբար՝ որովհետեւ այլ լուծում չէին գտնում։
Ինչ վերաբերում է իրավապահների մոտիվներին, ապա դրանք հասկանալի են։ Որպես կանոն, աշխարհի բոլոր երկրներում նման իրավիճակները հենց այդպիսի հանգուցալուծում էլ ունենում են։ Ի վերջո, եթե չկա երկխոսության հնարավորություն, բայց կա սպառնալիք հասարակական կարգին, իրավապահներին այլ բան չի մնում, քան ուժային լուծման գնալը։
Ցավալին այն չէ, որ մի խումբ մարդիկ առավոտ լուսադեմին ջրվեցին կամ տեղափոխվեցին ոստիկանական բաժիններ (հուսով եմ՝ նրանց հենց այսօր բաց կթողնեն)։ Ցավալի է, որ հատկապես երիտասարդները, հիմնականում՝ անփորձության հետեւանքով, հերթական անգամ բախվեցին հիասթափության պատին։ Վստահ եմ, որ որեւէ արդյունքի բացակայությունն ակցիայի մասնակիցների մոտ առաջ կբերի որոշումների կայացման վրա ազդել չկարողանալու զգացում։ Բնականաբար նաեւ՝ խորը հիասթափության։
Գիշերը ժամը 2—ի մոտակայքում Կասկադի հարեւանությամբ՝ Զարոբյան փողոցի մոտակայքում, հանդիպեցի 17—18 տարեկան մի օրիորդի՝ ծանր ուսապարկը շալակին։ Վերջինս ասաց, որ «ցուցարարներին հաց ու ջուր է» տանում, մոլորվել է ու խնդրեց օգնեմ, որպեսզի «շրջանցի ոստիկանական կարդոնը»։ Ես նրան ճանապարհը ցույց տվեցի ու հիացա, թե ինչպես էին նրա աչքերը ոգեւորությունից փայլում։ Ես շատ եմ ափսոսում, որ նա ու իր ընկերներն հիասթափություն են ապրելու։
Հույս ունեմ, որ ակցիայի մասնակիցները կվերլուծեն տեղի ունեցածն ու կգտնեն համապատասխան լուծումներ։ Դրանք առաջին հերթին պետք է ենթադրեն երկխոսություն։

Արմեն ՄԻՆԱՍՅԱՆ
Քաղաքագետ (Panorama.am)
Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 416 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հունիս 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024