ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Կիրակի, 24.11.2024, 04:10
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Հունիս » 12 » Վարչապետն ընդունել է ՉԺՀ ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի մշտական կոմիտեի նախագահի տեղակալին
12:26
Վարչապետն ընդունել է ՉԺՀ ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի մշտական կոմիտեի նախագահի տեղակալին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը երեկ ընդունել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի մշտական կոմիտեի նախագահի տեղակալ Ճեն Չանջիի գլխավորած պատվիրակությանը, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Վարչապետը, ողջունելով հյուրերին ՀՀ կառավարությունում՝ գոհունակություն է հայտնել հայ–չինական հարաբերությունների դինամիկ զարգացման ընթացքից։ Հովիկ Աբրահամյանը նշել է, որ Չինաստանը կարեւոր գործընկեր է Հայաստանի համար, եւ բարձրաստիճան պաշտոնական փոխայցելությունները նպաստում են միջպետական հարաբերությունների եւ երկկողմ համագործակցության զարգացմանը։
Ճեն Չանջին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար եւ ՀՀ վարչապետին փոխանցել ՉԺՀ պետական խորհրդի նախագահ (վարչապետ) Լի Քեցյանի ջերմ ողջույնները։ Նա նշել է, որ Չինաստանը կարեւորում է մեր երկրի հետ տարբեր ոլորտներում փոխգործակցության խորացումը եւ ընդլայնումը։
Գոհունակություն հայտնելով համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքից՝ զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի եւ Չինաստանի միջեւ տնտեսական, հումանիտար, տեխնիկական համագործակցության ընդլայնման, միջխորհրդարանական կապերի ամրապնդման հարցերի շուրջ։ Տնտեսական կապերի սերտացման համատեքստում կարեւորվել է հայ–չինական միջկառավարական առեւտրատնտեսական համատեղ հանձնաժողովի գործունեությունը։
ՀՀ վարչապետը շնորհակալություն է հայտնել Չինաստանի կառավարության կողմից Հայաստանի կառավարությանն ամենամյա անհատույց օգնություն տրամադրելու համար եւ իր ջերմ ողջույնները փոխանցել ՉԺՀ պետական խորհրդի նախագահ (վարչապետ) Լի Քեցյանին։

Կատեգորիա: Պաշտոնական | Դիտումներ: 401 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հունիս 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024