ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 29.03.2024, 00:08
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Հունիս » 12 » Կարեւոր է շարունակել բարեփոխումները /Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ԵԽԽՎ համազեկուցողներ Աքսել Ֆիշերին եւ Ալան Միլին/
12:26
Կարեւոր է շարունակել բարեփոխումները /Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ԵԽԽՎ համազեկուցողներ Աքսել Ֆիշերին եւ Ալան Միլին/

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է ԵԽԽՎ համազեկուցողներ Աքսել Ֆիշերին եւ Ալան Միլին։
Ընդգծելով, որ փաստահավաք առաքելության շրջանակներում այս հանդիպումներն արդեն ավանդույթ են դարձել, հանրապետության նախագահը նշել է, որ դրանք հնարավորություն են ընձեռում քննարկել Հայաստան—Եվրոպայի խորհուրդ բազմոլորտ համագործակցությունը, ինչպես նաեւ անդրադառնալ ԵԽԽՎ օրակարգում ընդգրկված հարցերին, այդ թվում՝ Հայաստանին առնչվող։
Սերժ Սարգսյանը նշել է, թե ծանոթ է նախորդ այցի ընթացքում ԵԽԽՎ համազեկուցողների հրապարակած զեկույցի բովանդակությանը եւ ողջունելի է համարել, որ այն արձանագրել է ՀՀ հանձնառությունը՝ շարունակական բարեփոխումներ իրականացնելու մարդու իրավունքների, ժողովրդավարության եւ օրենքի գերակայության ոլորտներում։
Այս ամենով հանդերձ, ըստ նախագահի, Հայաստանը դեռ շատ անելիքներ ունի, եւ մեր երկրի իշխանությունները հետամուտ են բարեփոխումները խորացնելու՝ համոզվածությամբ, որ դա է ժամանակակից իրավական պետության կառուցման միակ ճիշտ ուղին։ Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել Հայաստանի համագործակցությունը միջազգային գործընկերների, այդ թվում՝ Եվրոպայի խորհրդի հետ, ընդգծելով ԵԽ կարեւոր ներդրումը Հայաստանի ժողովրդավարացման ճանապարհին։ Հանրապետության նախագահը նշել է, որ ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության եւ իրավական պետության սկզբունքների խորացման ուղղությամբ վերջին տարիներին Հայաստանում իրականացված բարեփոխումները եղել են հետեւողական։
ԵԽԽՎ համազեկուցողները շնորհակալություն են հայտնել Նախագահին՝ ընդունելության համար եւ նշել, որ այցի շրջանակներում Հայաստանում հասցրել են մի շարք այլ հանդիպումներ ունենալ տարբեր քաղաքական գործիչների, գործադիր եւ օրենսդիր մարմինների ներկայացուցիչների հետ, ուսումնասիրել պետական տարբեր մարմիններում ժողովրդավարության չափանիշներին համահունչ իրականացվող աշխատանքների ընթացքը եւ բավարարված են այս ընթացքում արձանագրված այն աշխատանքներով, ինչ արվում է Հայաստանում եւ Հայաստանի համար։ Վերոնշյալ հանդիպումների ընթացքում քննարկված հարցերից մեկը, ըստ նրանց, եղել է ՀՀ սահմանադրական բարեփոխումների իրականացման հարցը։ Համազեկուցողներն ընդգծել են, որ չափազանց կարեւոր է այդ բարեփոխումների գործընթացի թափանցիկությունը, կարեւոր է նաեւ երկրում ԶԼՄ—ների ազատության առկայությունը։
Համազեկուցողները նշել են, որ իրենց կողմից պատրաստվող զեկույցի նպատակը Հայաստանին օգտակար լինելն է, եւ միջանկյալ զեկույցի պատրաստման այս փուլում, նրանց խոսքով, չկան լուրջ մտահոգություններ առաջացնող խնդիրներ։
Հանդիպմանը ՀՀ նախագահը եւ ԵԽԽՎ համազեկուցողներն անդրադարձել են նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին։
ՀՀ նախագահի մամլո գրասենյակ
Կատեգորիա: Պաշտոնական | Դիտումներ: 387 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հունիս 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024