ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY երկուշաբթի, 11.11.2019, 23:25
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [597]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [462]
Մշակույթ [15]
Հասարակություն [799]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [79]
Զանազան [185]
Քաղաքականություն [626]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Հունիս » 12 » Հօգուտ երկխոսության, հանդուրժողականության եւ խաղաղության /Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ԵՀԽ—ի գործադիր կոմիտեի պատվիրակությանը/
12:17
Հօգուտ երկխոսության, հանդուրժողականության եւ խաղաղության /Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ԵՀԽ—ի գործադիր կոմիտեի պատվիրակությանը/

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի գործադիր կոմիտեի պատվիրակությանը՝ գլխավոր քարտուղար դր. Օլավ Թվեյթի գլխավորությամբ։ Նախագահը պատվիրակության հետ միասին հյուրընկալել է նաեւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք եւ Ամենայն հայոց կաթողիկոսին, ում նախագահությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մեկնարկել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի գործադիր կոմիտեի հերթական նիստը։ Այն անցկացվում է Հայաստանում՝ Հայոց ցեղասպանության 100—րդ տարելիցի, ինչպես նաեւ Ամենայն հայոց կաթողիկոսի ԵՀԽ—ում համանախագահության առիթով։
Սերժ Սարգսյանը կարեւորել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի գործունեությունը, որին Հայ առաքելական եկեղեցին անդամակցում է ավելի քան կես դար։ Նախագահը երախտագիտությամբ է նշել, որ խորհուրդը մշտապես հոգածությամբ է մոտեցել համայն հայությանը հուզող հարցերին՝ դեռեւս 1983թ. ճանաչելով Հայոց ցեղասպանությունը։ Հանրապետության նախագահն ընդգծել է մեր ժողովրդի համար Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու առանձնահատուկ նշանակությունը, որը հայոց պետականության երկարատեւ բացակայության պայմաններում մշտապես եղել է ազգապահպանության կարեւոր կենտրոն։ Հայաստանի անկախության վերականգնումից հետո էլ, նախագահի խոսքով, եկեղեցին եւ պետությունը սերտորեն համագործակցում են՝ ի շահ հայ ժողովրդի եւ Հայաստանի Հանրապետության հարատեւության ու բարօրության։
Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ ԵՀԽ հայաստանյան հավաքը կանցնի ջերմ մթնոլորտում՝ նպաստելով ինչպես խորհրդի օրակարգային հարցերի նպատակների իրականացմանը, այնպես էլ նոր խթան եւ շունչ հաղորդելով Հայ առաքելական սուրբ եկեղեցու հետ երկխոսությանը։
Հանդիպման ժամանակ նախագահը բարձր է գնահատել ս.թ. ապրիլին Եկեղեցիների համաշխարհային խորհրդի գլխավոր քարտուղար դր. Օլավ Թվեյթի այցը Հայաստան՝ Հայոց ցեղասպանության 100—րդ տարելիցի ոգեկոչման արարողություններին՝ այդ թվում Սրբադասման արարողությանը մասնակցելու նպատակով։ Նախագահն առանձնակի շնորհակալություն է հայտնել նրան եւ գերաշնորհ տ. Վիգեն արք. Այկազյանին՝ մայիսին Վաշինգտոնի Մայր տաճարում էկումենիկ աղոթքի կազմակերպման գործում նշանակալի ավանդի համար։
Հանրապետության նախագահն ընդգծել է, որ Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման հարցում հայ ժողովուրդը մշտապես զգացել է համամարդկային արժեքներ դավանող իր բարեկամների աջակցությունը, որը նորովի դրսեւորվեց այս տարի ապրիլի 12—ին Հռոմի պապ Ֆրանցիսկոսի կողմից Սուրբ Պետրոսի տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին մատուցված՝ իր տեսակի մեջ աննախադեպ պատարագով։
Նախագահը կարեւորել է նաեւ Եկեղեցիների համաշխարհային խորհրդի՝ կրոնական հանդուրժողականություն տարածելու առաքելությունը։ Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանի Հանրապետությունը հանդես է գալիս երկխոսության, հանդուրժողականության, խնդիրները խաղաղ ճանապարհով լուծելու օգտին, եւ այդ սկզբունքային դիրքորոշումը վերաբերում է նաեւ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցին։
ԵՀԽ գործադիր կոմիտեի պատվիրակությունը շնորհակալություն է հայտնել նախագահ Սերժ Սարգսյանին՝ հանդիպման եւ ջերմ հյուրընկալության համար, ընդգծելով, որ պատվիրակությունը Հայաստանում է Հայոց ցեղասպանության 100—րդ տարելիցի կապակցությամբ արդարության եւ խաղաղության իր ուխտը կատարելու, ինչպես նաեւ ավելի ամրապնդելու Հայ եկեղեցու եւ քույր եկեղեցիների միջեւ ձեւավորված հարաբերությունները՝ միտված եկեղեցիների միջեւ եղբայրական կապերի զորացմանը։
ՀՀ նախագահի մամլո գրասենյակ
Կատեգորիա: Պաշտոնական | Դիտումներ: 85 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հունիս 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2019