ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 26.04.2024, 14:16
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Հունիս » 19 » Դյուրացնելու համար շենգենյան վիզա ստանալու ընթացակարգը /Հունիսի 23—ից Հայաստանում կգործի շենգենյան վիզայի ստացման նոր համակարգ/
09:53
Դյուրացնելու համար շենգենյան վիզա ստանալու ընթացակարգը /Հունիսի 23—ից Հայաստանում կգործի շենգենյան վիզայի ստացման նոր համակարգ/

Կենսաչափական տեխնոլոգիաները լայնորեն կիրառվում են Եվրոպական միության երկրներում՝ ճամփորդական փաստաթղթերն ավելի պաշտպանված դարձնելու նպատակով։ Շենգենյան համագործակցության անդամ պետություններ մուտք գործելու համար վիզաների դիմումների ընթացակարգերի դյուրացման եւ ԵՄ արտաքին սահմանների մոտ ստուգումների իրականացման աջակցության նպատակով ներդրվել է վիզաների տեղեկատվական համակարգ, որը համագործակցության անդամ պետությունների միջեւ կարճաժամկետ՝ մինչեւ 3 ամիս տեւողությամբ այցերի համար տրվող վիզաների վերաբերյալ տվյալների փոխանակման կենտրոնական տեղեկատվական շտեմարան է։ Համակարգի ներդրումը կատարվում է տարածաշրջան առ տարածաշրջան՝ մինչ շենգենյան բոլոր հյուպատոսական բաժինները միացված կլինեն համակարգին։
Մեր երկրում շենգենյան համագործակցության անդամ երկրների բոլոր հյուպատոսական բաժինները վիզաների տեղեկատվական միասնական համակարգին անցում կկատարեն հունիսի 23—ից։ Նոր համակարգով Շենգենյան վիզայի համար դիմողներից կպահանջվի տրամադրել իրենց կենսաչափական տվյալները՝ մատնահետքեր եւ թվային լուսանկար, որոնք շենգենյան վիզայի դիմումում նշված տեղեկատվության հետ կգրանցվեն ՎՏՀ տվյալների կենտրոնացման շտեմարանում։ Այս մասին երեկ կայացած ասուլիսում նշեց Հայաստանում ԵՄ պատվիրակության գործերի ժամանակավոր հավատարմատար Դիրկ Լորենցը։
«Նոր համակարգի ներդրումը կօգնի երաշխավորել վիզայի համար դիմողների անձնական տվյալների պաշտպանությունը հափշտակումից, ինչպես նաեւ կկանխարգելի կեղծ ինքնության ներկայացման դեպքերը, որոնց հետեւանքով որոշ դեպքերում վիզայի կամ երկիր մուտք գործելու մերժում են ստանում անձինք, ովքեր իրականում այցի իրավունք ունեն։ Համակարգի գործարկումից հետո, մեկ անգամ դիմելու պարագայում, դիմողի ներկայացրած տվյալները տեսանելի կդառնան բոլոր հյուպատոսական բաժինների համար»,–ասաց պաշտոնյան։
ՀՀ—ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության հյուպատոս Թերեզա Պորցուցեկի խոսքով, ներկայումս նման ընթացակարգ գոյություն չունի։ Եթե քաղաքացին նախկինում դիմել է, օրինակ, Ֆրանսիայի դեսպանատուն, ապա այդ մասին հնարավոր է իմանալ միայն նրա անձնագրից։ Նոր համակարգի դեպքում ընդհանուր շտեմարանից հնարավոր կլինի այդ տվյալները ստանալ, եւ անգամ անձնագիրը կորցրած լինելու դեպքում քաղաքացու տվյալները պահպանված եւ հասանելի կլինեն։
Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանատան հյուպատոսական բաժնի ղեկավար Իվան Սերժեֆը շեշտեց, որ հունիսի 23—ից շենգենյան վիզայի համար դիմողները պետք է անձամբ ներկայանան դեսպանատներ՝ իրենց դիմումները եւ մատնահետքերը հանձնելու համար։ Հաջորդող 5 տարիներին դիմումներ հանձնելիս մատնահետքերը կարող են պատճենահանվել ՎՏՀ—ում գտնվող դիմողի նախորդ ֆայլից։
«Համակարգի ներդրումը կապված է նաեւ սահմանների հետ։ Շենգենյան համագործակցության երկրների սահմանը հատելիս, ստուգելով մատնահետքերը, մենք կարող ենք շատ արագ հասկանալ անձի ինքնությունը։ Բացի այդ, հինգ տարի ժամկետում դիմողը ձերբազատվում է նոր մատնահետքեր հանձնելու եւ այդ ընթացակարգը նորից անցնելու անհրաժեշտությունից»,–նշեց Ի. Սերժեֆը։
Նոր ընթացակարգը դյուրինացնում է նաեւ հյուպատոսների աշխատանքը։ Նման համոզմունք հայտնեց Հայաստանում Լիտվայի Հանրապետության խորհրդական Դովիլե Սուրվիլաիտեն։ Ուսումնասիրելով քաղաքացու ներկայացրած փաստաթուղթը՝ հյուպատոսը շատ ավելի հեշտությամբ կպարզի նրա այցի նպատակները, ինչի շնորհիվ կարագանա որոշում ընդունելու գործընթացը, կնվազի սխալներ թույլ տալու հավանականությունը։
Նոր համակարգով մատնահետքեր հանձնելու պարտադիր պահանջից ազատվում են մինչեւ 12 տարեկան երեխաները, անձինք, ովքեր ֆիզիկապես անկարող են մատնահետքեր հանձնել, պետությունների ղեկավարները, ազգային կառավարությունների անդամները, նրանց ուղեկցող կանայք եւ ամուսինները, պաշտոնական պատվիրակության անդամները, երբ նրանք պաշտոնական այցով հրավիրված են ԵՄ անդամ պետությունների կառավարությունների կամ միջազգային կազմակերպությունների կողմից։ hhpress.am
Արման ԳԱՍՊԱՐՅԱՆ
Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 339 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հունիս 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024