ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 27.04.2024, 01:33
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Հունիս » 3 » Հայ–չեխական կապերը գնալով ամրապնդվում են /Հայաստանում է Չեխիայի Սահմանադրական դատարանի նախագահ Պավել Ռիխետսկին/
13:22
Հայ–չեխական կապերը գնալով ամրապնդվում են /Հայաստանում է Չեխիայի Սահմանադրական դատարանի նախագահ Պավել Ռիխետսկին/

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է ՀՀ ՍԴ նախագահի հրավերով Հայաստան ժամանած Չեխիայի Հանրապետության Սահմանադրական դատարանի նախագահ Պավել Ռիխետսկիին։
Սերժ Սարգսյանը ողջունել է բարձրաստիճան հյուրին մեր երկրում եւ համագործակցության ամրապնդման ու փորձի փոխանակման տեսանկյունից կարեւորել հաճախակի փոխայցելությունները, որոնք, հանրապետության նախագահի խոսքով, հնարավորություն են ընձեռում անկաշկանդ մթնոլորտում համակողմանի քննարկել մասնագիտական հարցեր, կարծիքներ փոխանակել սահմանադրության ոլորտին առնչվող հիմնախնդիրների շուրջ։ Սերժ Սարգսյանը Չեխիայի ՍԴ նախագահի այցը նաեւ օգտակար է համարել Հայաստանում մեկնարկած սահմանադրական բարեփոխումների գործընթացի ներկայիս փուլում, ընդգծելով, որ յուրաքանչյուր երկրի փորձ եւ հատկապես եվրոպական երկրի՝ Հայաստանի համար կարեւոր է։
Նախագահը գոհունակությամբ է խոսել հայ—չեխական միջպետական հարաբերությունների եւ տարբեր ոլորտներում փոխգործակցության մասին, որոնք, նրա խոսքով, վերջին տարիներին բավականաչափ ակտիվացել են։ Ըստ նախագահի, իրավական ոլորտում եւս հարաբերությունների զարգացմամբ երկու բարեկամ երկրների միջեւ համագործակցությունն ավելի ամբողջական կդառնա։
Չեխիայի ՍԴ նախագահը բարձր է գնահատել Հայաստանի ՍԴ—ի հետ ձեւավորված համագործակցությունը եւ ընդգծել, որ Հայաստանը՝ որպես եվրոպական քաղաքակրթության օրրան, միայն հարգանք է առաջացնում, եւ Չեխիայում պատրաստակամ են հայ գործընկերների հետ խորացնել առկա փոխգործակցությունը։
Պավել Ռիխետսկին ՀՀ նախագահին ներկայացրել է դեռեւս 1920 թվականին հիմնված Չեխիայի ՍԴ—ի անցած ճանապարհը, ձեռքբերումները, երկրի սահմանադրական արդարադատության ներկայիս համակարգը եւ այն կատարելագործելու համար դեռեւս առկա խնդիրները։
Հանրապետության նախագահը փոխադարձաբար հյուրին ներկայացրել է ՀՀ սահմանադրական բարեփոխումների գործընթացը, այդ ճանապարհին եվրոպական կառույցների հետ սերտ համագործակցությունը, ինչպես նաեւ մեր երկրի համար հիշյալ բարեփոխումների կարեւորությունն ու նպատակը։
ՀՀ նախագահի մամլո գրասենյակ
Կատեգորիա: Պաշտոնական | Դիտումներ: 383 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հունիս 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024