ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 21.11.2024, 20:08
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 3
Հյուրեր: 3
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Հունիս » 3 » Վճարները՝ ժամանակին եւ ամբողջ ծավալով /Ավարտվել են պետբյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկումները/
13:22
Վճարները՝ ժամանակին եւ ամբողջ ծավալով /Ավարտվել են պետբյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկումները/

Ազգային ժողովի տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում երեկ քննարկվել է «ՀՀ 2014թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությունը, որը վերաբերում էր արդյունաբերության, քաղաքաշինության, տրանսպորտի եւ կապի, էներգետիկայի եւ բնական պաշարների, սակագնային քաղաքականության, տնտեսական մրցակցության պաշտպանության, հարկային եւ մաքսային քաղաքականության, կադաստրի ոլորտների եկամուտների եւ ծախսերի կատարողականներին, հայտնում են ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։
ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ—գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը, ներկայացնելով վերոնշյալ ոլորտների ֆինանսական ցուցանիշները, տեղեկացրել է, որ չկա ծախսային որեւէ ծրագիր, որի կատարման համար պատասխանատու պետական մարմինը ստանձնած լինի պարտավորություն, եւ դրա դիմաց վճարները կատարված չլինեն ժամանակին եւ ամբողջ ծավալով։
Պարոն Ջանջուղազյանը նշել է, որ հաշվետու տարում ՀՀ էկոնոմիկայի նախարարության ծախսերը կազմել են շուրջ 3.7 մլրդ դրամ՝ նախատեսված 3.9 մլրդ դրամի դիմաց։ Այսպիսով, նախարարությունն արձանագրել է 95 տոկոս կատարողական։ Ըստ նրա՝ նախարարությունն իրականացրել է 21 ծրագիր, որի իրականացման համար պահուստային ֆոնդից կատարվել են նաեւ լրացուցիչ հատկացումներ։
ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը, Ատոմ Ջանջուղազյանի դիտարկմամբ, բյուջեի ծախսային ծրագրերի իրականացման տեսակետից որոշակի առանձնահատկություն ունի այն առումով, որ նախարարության համար նախատեսված բյուջեի գերակշիռ մասն արտաքին աջակցությամբ իրականացվող ծրագրերի համար նախատեսված միջոցներն են։ Գերատեսչության բյուջեն հաշվետու տարում եղել է 7.6 մլրդ դրամ։ Նա նշել է, որ բացառությամբ արտաքին աջակցությամբ իրականացվող ծրագրերի կատարողականը մոտ 80 տոկոս է։
Հաշվետու տարվա ընթացքում ՀՀ քաղաքաշինության նախարարությունը նախատեսված 8.7 մլրդ դրամի փոխարեն օգտագործել է 7.5 մլրդ դրամ՝ արձանագրելով 86 տոկոս կատարողական։ Իսկ ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունն իրականացրել է 18 ծրագիր՝ պահուստային ֆոնդից կրկին օգտագործելով որոշակի գումար։ Նախարարության ծախսերի կատարողականը կազմել է 78.54 տոկոս՝ օգտագործելով 39.5 մլրդ դրամ։
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 2014թ. օգտագործել է 668 մլն դրամ կամ նախատեսված գումարի շուրջ 95 տոկոսը։ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի բյուջեն էլ հաշվետու տարում կազմել է 295 մլն դրամ, իսկ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի համար նախատեսված միջոցներն օգտագործվել են 3.8 մլրդ դրամ, կատարողականը՝ 89 տոկոս։
Անդրադառնալով պետական բյուջեի եկամուտների կատարողականին՝ Ատոմ Ջանջուղազյանը նշել է, որ բյուջեն ամբողջությամբ կատարվել է։ Նրա խոսքով՝ 2014թ. պետական բյուջեի եկամուտների ցուցանիշը կազմել է 1 տրիլիոն 144.8 մլրդ դրամ, ինչը համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) շուրջ 25.3 տոկոսն է։ Ընդ որում, ներքին աղբյուրների հաշվին բյուջեն համալրվել է 1 տրիլիոն 128 մլրդ դրամի չափով, իսկ պաշտոնական դրամաշնորհները կազմել են 17.3 մլրդ դրամ։ Հարկային եկամուտներ եւ տուրքեր ցուցանիշը հաշվետու տարվա համար կազմել է 1 տրիլիոն 64 մլրդ դրամ կամ ՀՆԱ—ի 23.51 տոկոսը։ Պարոն Ջանջուղազյանի դիտարկմամբ՝ 2014թ. հարկային եկամուտներն ունեցել են կայուն վարքագիծ՝ գրեթե բոլոր ամիսներին արձանագրելով մուտքի աճ նախորդ տարվա համապատասխան ամսվա համեմատությամբ։
Ծախսային մասի ցուցանիշներին ու իրականացված ծրագրերին զեկույցով անդրադարձել են նաեւ ՀՀ էկոնոմիկայի, ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների, ՀՀ քաղաքաշինության, ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունների, ինչպես նաեւ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի, ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի պատասխանատուներն ու ներկայացուցիչները։
ԱԺ մշտական հանձնաժողովներում ավարտվել են «ՀՀ 2014թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկումները։
 
Կատեգորիա: Պաշտոնական | Դիտումներ: 310 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հունիս 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024