ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 26.04.2024, 21:07
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Հունիս » 5 » Ճանաչմանը կարելի է հասնել միասնական ուժերով /Հայաստանի ազգային փոքրամասնությունները դիմել են ՄԱԿ—ի անդամ երկրներին/
09:19
Ճանաչմանը կարելի է հասնել միասնական ուժերով /Հայաստանի ազգային փոքրամասնությունները դիմել են ՄԱԿ—ի անդամ երկրներին/

Հայաստանում բնակվող 11 ազգային փոքրամասնությունների ավելի քան 20 ազգային մշակութային կազմակերպություններ Հայոց ցեղասպանության փաստի ճանաչման եւ դատապարտման կոչով նամակ–ուղերձ են պատրաստել ուղղված ՄԱԿ—ի անդամ պետությունների դեսպաններին։ Այն կազմակերպության հայաստանյան գրասենյակ է փոխանցվել հունիսի 4—ին։ Այս մասին երեկ կայացած ասուլիսում հայտարարեցին Հայաստանի ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները։
«Խստորեն դատապարտում ենք Օսմանյան Թուրքիայի կողմից 1915թ. հայերի, ասորիների, հույների նկատմամբ իրականացված ցեղասպանության ժխտողական քաղաքականությունը եւ պահանջում արդարության հաստատում ու Թուրքիայի տարածքում ապրող ազգային փոքրամասնությունների իրավունքների վերահաստատում։ Կոչ ենք անում ՄԱԿ—ի անդամ պետությունների դեսպաններին բարձրաձայնելու եւ դատապարտելու Օսմանյան Թուրքիայում 100 տարի առաջ իրականացված ցեղասպանության ոճիրը՝ ակնկալելով համարժեք գնահատական մարդկության դեմ իրականացված այս ծանրագույն հանցագործությանը»,–ասված է ուղերձում։
Նշվում է նաեւ, որ ժխտողականության հանդուրժման եւ աշխարհաքաղաքական նպատակահարմարությունների հետեւանքով է, որ խրախուսվում եւ տարիներ անց կրկնվում են մարդկության դեմ նորանոր հանցագործություններ։ Թուրքիայում շարունակվում են պարբերաբար խախտվել մարդկանց հիմնարար իրավունքներն ու ազատությունները՝ մերօրյա Թուրքիայի քաղաքական ղեկավարությանը հնարավորություն տալով սանձարձակ գործելու նախնիների որդեգրած քաղաքականությամբ՝ աստիճանաբար վերացնելով մեկ դար առաջ երկրում ապրող հոծ ազգային փոքրամասնությունների հոգեւոր, մշակութային եւ նյութական արժեքների հետքերը։
Ասորական համայնքի ներկայացուցիչ, ՀՀ վաստակավոր արտիստ Ռազմիկ Խոսրոեւը շեշտեց, որ Հայաստանում ապրող ազգային փոքրամասնությունները չէին կարող անմասն մնալ Հայոց ցեղասպանության 100—րդ տարելիցի արարողություններից, որովհետեւ ազգային փոքրամասնություններից շատերը՝ ասորիները, եզդիները, հույները եւ քրդերը այստեղ հայտնվել են ցեղասպանության հետեւանքով։
«Ուղերձը եւս մեկ կոչ է, որ ավելի լավ է կանխել պատերազմները, որի հետեւանքով նաեւ ցեղասպանություններ են տեղի ունենում։ Ցավոք, եզդիների ու քրդերի դեպքում ցեղասպանությունը շարունակվում է մինչեւ այսօր։ Այս թեման Հայաստանի ազգային փոքրամասնությունների համար խիստ հրատապ է ոչ միայն այն պատճառով, որ Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցն է, այլեւ որովհետեւ անհրաժեշտ է խոսել ցեղասպանությունները կանխելու մասին»,–ասաց նա։
Հայաստանի ասորիների միության նախագահ Արսեն Միխայիլովի կարծիքով, Հայոց ցեղասպանության 100—րդ տարելիցը ցույց տվեց, թե որքան մեծ արդյունքների է հնարավոր հասնել միասնական պայքարով։ «Աշխարհի տարբեր խորհրդարաններում քննարկվում է Հայոց ցեղասպանության հարցը, դրա հետ նաեւ հույների, ասորիների եւ եզդիների ցեղասպանությունները։ Եթե այսօրվա նման մենք միասնական պայքարեինք տարբեր երկրներում 100 տարիների ընթացքում, մենք կունենային մեկ այլ իրողություն»,—ասաց Ա. Միխայիլովը։
Հայոց ցեղասպանության 100—րդ տարելիցի «Հիշում եմ եւ պահանջում» կարգախոսը վերաբերում է ցեղասպանությունը վերապրած բոլոր ազգերին եւ նրանց, որոնք թեեւ չեն վերապրել այդ սարսափը, սակայն գիտակցում են, թե դա ինչ է։ Հրեական համայնքի «Մագեն Դավիդ» թերթի խմբագիր Ադելինա Լիվշիցը փաստեց, քանի դեռ կա ազգը, պետք է հիշել տեղի ունեցածն ու բոլոր զոհերին։
«Իսրայելի ժողովուրդը հասկանում է հայ ժողովրդի ցավը եւ ընդունում Հայոց ցեղասպանությունը։ Հրեա ժողովուրդն արդեն վաղուց ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, իսկ Իսրայելի պետությունը, աշխարհաքաղաքական շահերից ելնելով միայն, չի կարողանում ընդունել այն։ Ես որոշ ժամանակ ապրել եմ Իսրայելում եւ լավ գիտեմ, որ իսրայելի ժողովուրդը, բոլորն առանց բացառության, հասկանում եւ իրենց սրտին մոտ են ընդունում հայ ժողովրդի ողբերգությունը»,–հավելեց Ա. Լիվշիցը։
Բանախոսը լավատեսորեն է տրամադրված, որ Իսրայելում ընթացող աննախադեպ գործընթացները կարող են հանգեցնել Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ Քնեսեթի խոսնակ Յուլի Յոել Էդելշտեյնի հայտարարությունը, որով նա կոչ էր անում պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը, եւ նախագահ Ռեուվեն Ռիվլինի անձնական դիրքորոշումը հարցին դրական ակնկալիքներ են առաջացնում. «Կարծում եմ՝ գործընթացն արդեն սկսվել է եւ, ի վերջո, կհանգեցնի պետության կողմից ցեղասպանության ճանաչմանը, քանի որ ժողովուրդն արդեն վաղուց ճանաչել է այն»։
«Իլիոս» հունական կազմակերպության նախագահ Սլավա Ռաֆայելիդիսն իր հերթին հունական համայնքի անունից շնորհակալության հայտնեց ՀՀ իշխանություններին՝ մարտի 24—ին ՀՀ Ազգային ժողովի կողմից հույների եւ ասորիների ցեղասպանությունների ճանաչման ու դատապարտման համար։
Արման ԳԱՍՊԱՐՅԱՆ
Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 501 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հունիս 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024