ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 21.11.2024, 18:45
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 4
Հյուրեր: 4
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Հունիս » 5 » Բարձր առաքելություն /ՀՀ պաշտոնական պատվիրակությունն այցելել է ՅՈՒՆԵՍԿՕ—ի կենտրոնակայան/
09:19
Բարձր առաքելություն /ՀՀ պաշտոնական պատվիրակությունն այցելել է ՅՈՒՆԵՍԿՕ—ի կենտրոնակայան/

Փարիզում նախօրեին կայացել է Հայաստանի Հանրապետության պաշտոնական պատվիրակության այցելությունը ՅՈՒՆԵՍԿՕ—ի կենտրոնակայան։ Պատվիրակության կազմում են եղել Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար, ԱՊՀ երկրների հումանիտար համագործակցության խորհրդի նախագահ Վիգեն Սարգսյանը, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Վիգեն Չիտեչյանը։
Ինչպես «Արմենպրեսին» տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության մամուլի ծառայությունից, ՅՈՒՆԵՍԿՕ—ի կենտրոնակայանում պատվիրակությանը ողջունել է կազմակերպության գլխավոր տնօրեն Իրինա Բոկովան, ով նշել է Հայաստանի ակտիվ մասնակցությունը կազմակերպության ծրագրերին։
Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում ՅՈՒՆԵՍԿՕ—ի առաքելությունն ու գործունեությունը եւ անդրադարձել գործունեության 70 տարիների ընթացքում կազմակերպության հիմնական ձեռքբերումներին՝ մշակութային ժառանգության պահպանման եւ կրթական ծրագրերի իրականացման ոլորտներում։
Նա նշել է, որ միջազգային լարվածության, հակամարտությունների սրացման պայմաններում կազմակերպության գործունեությունն առանձնահատուկ դերակատարում է ստանձնում, հատկապես չճանանչված պետություններում եւ հակամարտությունների գոտիներում մշակութային ժառանգության պահպանման եւ կրթական ծրագրերին աջակցության առումով։ «ՄԱԿ—ի համակարգի մասնագիտացված կառույցների հիմնական առավելությունը դրանց ապաքաղաքական, մասնագիտացված գործունեությունն է։ Չափազանց կարեւոր է պահպանել այդ ապաքաղաքական մոտեցումը եւ առկա խնդիրների լուծումներ փնտրել մասնագիտական փորձագիտական դաշտում»,–նշել է Վիգեն Սարգսյանը։
Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը շնորհակալություն հայտնելով Հայաստանում ՅՈՒՆԵՍԿՕ—ի աջակցությամբ իրականացված ծրագրերի համար՝ հակիրճ անդրադարձել է համագործակցությանը ՅՈՒՆԵՍԿՕ—ի կոնվենցիաների շրջանակներում, կարեւորել ազգային զեկույցների նախապատրաստման ընթացքում ակտիվ փոխգործակցությունը կազմակերպության փորձագետների եւ քաղաքացիական հասարակության կառույցների հետ։ 2013—2014 թթ. Հայաստանը նախատեսված հինգ ազգային զեկույցից ներկայացրել է չորսը՝ միջազգային իրավական պարտավորություններով։
Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը շեշտադրել է չճանանչված պետություններում կրթության իրավունքի լիարժեք ապահովման անհրաժեշտությունը՝ հղում կատարելով Բոլոնյան գործընթացի երեւանյան նախարարական համաժողովի կողմից ընդունված երեւանյան հռչակագրին։
Նույն օրը՝ երեկոյան, ՅՈՒՆԵՍԿՕ—ի կենտրոնակայանի լիագումար նիստերի դահլիճում տեղի է ունեցել «Երիտասարդությունը հանուն խաղաղության» համերգաշարի ամփոփիչ համերգը։ Համերգաշարն անցկացվել է Հայաստանի Հանրապետության կողմից՝ ի նշանավորումն ՅՈՒՆԵՍԿՕ—ի 70—ամյակի։
Համերգային ծրագրում ընդգրկված են եղել բացառապես հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ (Կոմիտաս, Արամ Խաչատուրյան, Տիգրան Մանսուրյան, Ալեքսանդր Հարությունյան եւ այլք)։ Համերգի ընթացքում հայ կատարողական արվեստը ներկայացրել է Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը՝ Սերգեյ Սմբատյանի գլխավորությամբ, թավջութակահար Նարեկ Հախնազարյանը, թառահար Միքայել Ոսկանյանը, «Կատուներ» ջազ—բենդը՝ Վահագն Հայրապետյանի գլխավորությամբ, Ինգա եւ Անուշ Արշակյանները, դուդուկահարներ Գեւորգ Դաբաղյանը, Կամո Սեյրանյանը, պատանի քանոնահար Նարեկ Կազազյանը, դուդուկահար Թաթուլ Համբարձումյանը եւ այլք։
ՅՈՒՆԵՍԿՕ—ի դահլիճում են եղել այդ կազմակերպությունում եւ Ֆրանսիայում հավատարմագրված բազմաթիվ երկրների դիվանագետներ, ՅՈՒՆԵՍԿՕ—ի կենտրոնակայանի աշխատակիցներ, Ֆրանսիայի խորհրդարանի երկու պալատների պատգամավորներ, ֆրանսիացի եւ սփյուռքահայ մտավորականներ։
Համերգի մեկնարկից առաջ ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը եւ ՅՈՒՆԵՍԿՕ—ի գլխավոր տնօրեն Իրինա Բոկովան։
Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 510 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հունիս 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024