ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 21.11.2024, 20:57
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Հունիս » 26 » Պետք է ստեղծել Հարավային Կովկասի իրավական համակարգ
14:55
Պետք է ստեղծել Հարավային Կովկասի իրավական համակարգ

Երեւանում մեկնարկել է հայ—վրացական իրավական համագործակցության ֆորումը։ Բացման խոսքում ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը նախ ասաց, որ առաջին անգամ է նման ֆորմատով ֆորում անցկացվում, ու կարեւորեց ֆորումի անցկացումը մի քանի տեսանկյունից. «Առաջին նմանատիպ ֆորումն է, հավակնում է դառնալ մշտական՝ ընդգրկելով այլ երկրներ։ Ֆորումի ընթացքում քննարկվող թեմաները կարեւոր են եւ ակտուալ հատկապես այն բարեփոխումների համատեքստում, որոնք մեր երկրներն իրականացնում են։ Նմանատիպ ձեւաչափով միջոցառումները կարեւոր են երկկողմանի հարաբերություններն ամրապնդելու համար»։
Վրաստանի արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանին նշեց, որ այս ֆորումը համագործակցության կոնկրետ արտահայտում է. «Այսօր մեր պետությունները բոլոր ուղղություններով համագործակցում են։ Ինձ ուրախացնում է այն փաստը, որ արդարադատության ոլորտում համագործակցությունը հասել է բարձր մակարդակի»։
Վրացի նախարարը նշեց, որ ամեն ինչ անելու է, որ հայ—վրացական ֆորումը լինի մշտական. «Ուզում եմ, որ ներգրավվեն այլ երկրների արդարադատության նախարարությունների ներկայացուցիչներ, որոնց հետ միասին հնարավոր կլինի ստեղծել Հարավային Կովկասի իրավական համակարգ, որն այսօր մենք չունենք, ինչպես նաեւ իրավաբանական տարածաշրջան։ Համոզված եմ, որ այս գործում օգտակար կլինի այս ֆորումը»։
Վրաստանը ֆորումին ներկայացված է բավականին մեծ պատվիրակությամբ։ Վրաստանի պատիժների կատարման եւ պրոբացիայի հարցերով նախարար Գեորգի Մղեբրիշվիլին նշեց, որ երկու երկրների միջեւ մշակութային, քաղաքական, տնտեսական կապերը, բարիդրացիական հարաբերությունները դարերի պատմություն ունեն։ Նա կարեւորեց արդարադատության ոլորտում կուտակված փորձի փոխանակումը՝ ընդգծելով, որ այդ փորձը կարող են օգտագործել երկու երկրներում ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանը։
Երկօրյա համաժողովի ընթացքում քննարկվելու են իրավական ոլորտին վերաբերող տարբեր հարցեր՝ «Հանրային ծառայության ոլորտի բարեփոխումներ եւ կառուպցիայի դեմ պայքար», «Քրեակատարողական համակարգի եւ պրոբացիայի ծառայության բարեփոխումները», «Բաց կառավարման համագործակցություն» եւ այլն։

Կատեգորիա: Հանրապետություն | Դիտումներ: 442 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հունիս 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024