ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 28.03.2024, 20:26
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Հունիս » 26 » Օրենքը պարտադիր է բոլորի համար /Կառավարությունը պատրաստ է քննարկել ցանկացած հարց/
14:55
Օրենքը պարտադիր է բոլորի համար /Կառավարությունը պատրաստ է քննարկել ցանկացած հարց/

Երեկ տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ  կապերի վարչությունից։
Այնուհետեւ ՀՀ կառավարությունը փոփոխություններ եւ լրացումներ է կատարել իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում՝ փոխհատուցելով սոցիալապես անապահով շուրջ 105 հազար ընտանիքի կամ շուրջ 400 հազար անձի՝ սակագնի բարձրացումից առաջանալիք կորուստը։


Կառավարությունը պատրաստ է քննարկել յուրաքանչյուր հարց
 

ՀՀ կառավարությունը հաստատել է 2015թ. ՀՀ ոստիկանության կարգապահական հանձնաժողովի կազմում ընդգրկվող հասարակական միավորումների ներկայացուցիչների թեկնածությունները։ Սահմանված կարգով ՀՀ ոստիկանության պետը ՀԿ–ների տվյալների շտեմարանից ընտրել է հինգ հասարակական միավորում՝ իրավապաշտպան «Ֆիդես» եւ «Գիտակցիր իրավունքդ», «Մեհրաբյան գիտաուսումնական կենտրոն», «Հարկ վճարողների եւ գործարարների իրավունքների պաշտպանության» եւ մշակութային «Խաչակիր» ՀԿ–ների եւ դրանց մեկական ներկայացուցիչներին։ Ամեն տարի այլ հասարակական միավորումների նույնպես հնարավորություն կտրվի ռոտացիոն կարգով ընդգրկվել հանձնաժողովի կազմում։ «Ի դեպ, այս հարցը քննարկման օրակարգում էր դեռ այն ժամանակ, երբ Բաղրամյան պողոտայում դեռեւս ակցիաներ չէին էլ իրականացվում,–ասել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը։–Սակայն ոստիկանության կարգապահական հանձնաժողովի աշխատանքն այս օրերին առավել ակտուալ է դառնում, քանի որ այն ոստիկանությունում մշտապես գործող մարմին է։ Այդ մարմնի նպատակը հավաքների ժամանակ հասարակական կարգի պահպանությանը ներգրավված ոստիկանության ծառայողների կողմից կատարված կարգապահական կոպիտ խախտումների վերաբերյալ իրականացված ծառայողական քննության նյութերի բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ քննությունն է եւ նրանց գործողությունների իրավաչափության որոշումը։
Հունիսի 23–ի վաղ առավոտյան Բաղրամյան պողոտայում ոստիկանական ստորաբաժանումների իրականացրած գործողությունները հասարակության, ինչպես նաեւ՝ մեր միջազգային գործընկերների կողմից որոշակի արձագանք են առաջացրել։
Ոստիկանությունն արդեն հայտարարել է, որ մի շարք դեպքերով ծառայողական քննություն է նշանակվել։ Այս տեսանկյունից, կարծում եմ, որ կարգապահական հանձնաժողովը եւս անելիք ունի։ Բացի արդյունավետ աշխատանքից, հանրությունը ակնկալում է օբյեկտիվ, թափանցիկ աշխատանք։
Օգտվելով առիթից ուզում եմ նաեւ դիմել մեր ակտիվիստներին, այդ հանրահավաքների կազմակերպիչներին, որ նման ոճը որեւէ հաջողության չի բերելու։ Եվ ես առաջարկում եմ, որ նրանք լինեն ավելի կառուցողական։ Կառավարությունը պատրաստ է քննարկել յուրաքանչյուր հարց, խնդիր, որ բարձրացվում է իրենց կողմից։ Ուղղակի փակելով կենտրոնական փողոցներից մեկը՝ Բաղրամյան պողոտան եւ նաեւ խաթարելով մեր քաղաքացիների ազատ տեղաշարժը, նրանք կարգ են խախտում, ինչը չի համապատասխանում Սահմանադրությանը եւ օրենքներին։ Օգտվելով առիթից, կոչ եմ անում մեր քաղաքացիներին, մեր գործընկերներին, վերադառնալ կառուցողական դաշտ եւ միասին քննարկել այն բոլոր խնդիրները, որոնք հուզում են մեր քաղաքացիներին»։ 


Իրականացվում են ճանապարհաշինական ծրագրեր
 

Հիմք ընդունելով Երեւան քաղաքի հատակագիծը, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ ստորագրված վարկային համաձայնագրով իրականացվող քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի երկու տրանշներով նախատեսվող քաղաքային մայրուղու շինարարությունը, կառավարությունը Երեւան քաղաքի եւ Արարատի մարզի Արգավանդի եւ Գետափնյայի գյուղական համայնքների վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքների նկատմամբ ճանաչել է բացառիկ՝ գերակա հանրային շահ։ Որոշմամբ սահմանվում է Ասիական բանկի ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերով հանրային մասնակցության եւ փաստաթղթերի բացահայտման կարգը։ Կարգի պահանջը կատարելու նպատակով բնակիչների հետ անցկացվել են հանդիպումներ տեղում, ներկայացվել են սեփականության օտարման նպատակը, փոխհատուցման չափերի հաշվարկման մեթոդն ու ընդունման կարգը, միաժամանակ, տեղեկությունը տրամադրվել է նաեւ հեռախոսով։
Գործադիրը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության եւ Վերակառուցման եւ զարգացման բանկի միջեւ 2015թ. մայիսի 11–ին ստորագրված «Երեւանի քաղաքային լուսավորության ծրագիր» վարկային համաձայնագրին, որի համաձայն ՎԶԵԲ–ը ՀՀ–ին կտրամադրի 4 մլն ԱՄՆ դոլար վարկ։ Ծրագրի նպատակն է Երեւանում ունենալ էներգախնայող եւ անվտանգ արտաքին լուսավորության ցանց՝ աշխատանքն ավարտելով 2018թ. երկրորդ եռամսյակում։


Կնորոգվեն «Արփա–Սեւանի» վթարային հատվածները
 

«Արփա–Սեւան» ջրատարի երկրորդ թունելում ի հայտ եկած վթարային հատվածների հիմնանորոգման նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման աշխատանքը ֆինանսավորելու նպատակով կառավարությունը ՀՀ գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեին հատկացրել է 18 մլն դրամ։
Հայաստանի քրեակատարողական հիմնարկների ջեռուցումն իրականացվում է հիմնականում էլեկտրաէներգիայի միջոցով։ Հաշվի առնելով էլեկտրաէներգիայի վերջին թանկացումները, Հայաստանի վերականգնվող էներգիայի եւ էներգախնայողության հիմնադրամը ՀՀ արդարադատության նախարարության նախաձեռնությամբ քրեակատարողական հիմնարկներում էներգախնայողության միջոցառումների ծրագրի իրականացման համար հետազոտություն է կատարել։ Պարզվել է, որ այդ ծրագրի իրականացմամբ հնարավոր է ապահովել էներգետիկ ծախսի առնվազն 40 տոկոս տարեկան խնայողություն։ Կառավարությունը հավանություն է տվել ծրագրին։
Համացանցի միջոցով հայկական արվեստի եւ գրականության ստեղծագործությունների տարածման, հայ մշակույթին միջազգային հանրությանը ծանոթացնելու նպատակով կառավարությունը թույլատրել է յուրաքանչյուր անձի կողմից ազատորեն օգտագործել մի շարք ստեղծագործություններ, որոնց նկատմամբ հեղինակի գույքային իրավունքները պատկանում են Հայաստանի Հանրապետությանը։


Գնահատվում է տեսչական մարմնի կատարողականը
 

ՀՀ կառավարությունը հաստատել է տեսչական մարմինների գործունեության կատարողականի գնահատման սկզբունքները, չափորոշիչները եւ կարգը։ Տեսչական մարմնի կատարողականի գնահատումը կնպաստի դրա գործունեության արդյունավետ կազմակերպմանը, հրապարակայնությանն ու թափանցիկությանը։
«Գույքահարկի մասին» օրենքի համաձայն՝ բոլոր հաշվառված տրանսպորտային միջոցների համար առաջանում է գույքահարկի պարտավորություն։ Դրա հետեւանքով քաղաքացիները հայտնվում են փաստացի գոյություն չունեցող կամ մեկ այլ անձի տիրապետման տակ գտնվող եւ չօգտագործվող գույքի համար ԱՊՊԱ պայմանագիր չունենալու պատճառով վարչական պատասխանատվության ենթարկվելու եւ գույքահարկ վճարելու իրավիճակում՝ չունենալով դրանից օրինական եղանակով ազատվելու որեւէ օբյեկտիվ հնարավորություն։ Խոսքը, մասնավորապես, վերաբերում է խորհրդային տարիներին արտադրված մոտ 31 հազար տրանսպորտային միջոցի։ Խնդիրը կարգավորելու նպատակով գործադիրն ընդունել է «Տրանսպորտային միջոցները խոտանված համարելու եւ տրանսպորտային միջոցների սեփականության իրավունքի պետական գրանցման եւ պետական հաշվառման (վերահաշվառման) համակարգչային շտեմարանից հանելու մասին» որոշումը, որով նշված տրանսպորտային միջոցների սեփականատերերը կազատվեն օրենքով նախատեսված ԱՊՊԱ պայմանագիր կնքելու եւ գույքահարկ վճարելու պարտավորությունից։
Կառավարության որոշմամբ «Խաչատուր Աբովյանի տուն–թանգարան» ՊՈԱԿ–ի լիազոր մարմին է ճանաչվել ՀՀ մշակույթի նախարարությունը։


Կվերացվեն օրենքներում եղած հակասությունները
 

ՀՀ կառավարությունը քննարկել է ՀՀ քրեական օրենսգրքում եւ «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու օրենքների նախագծերի փաթեթը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են ՀՀ Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ։ Նախաձեռնության ընդունումը պայմանավորված է վերը նշված օրենքներում եղած հակասությունները եւ բացերը վերացնելու անհրաժեշտությամբ։ Փաթեթի վերաբերյալ կառավարությունը որեւէ առարկություն չի ներկայացրել։
ՀՀ մի խումբ պատգամավորների օրենսդրական մյուս նախաձեռնությունը, որով առաջարկվում է լրացում եւ փոփոխություն կատարել «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» եւ «Սահմանադրական դատարանի մասին» օրենքներում, վերաբերում է սահմանադրական դատավարության ընթացքում վկային եւ փորձագետին բերման ենթարկելու կարգի սահմանմանը։ Այս նախաձեռնությունը նույնպես ընդունելի է կառավարության համար։
Վերը նշված օրենքների նախագծերը եւ կառավարության եզրակացությունները սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով։


Այլ որոշումներ
 

ՀՀ կառավարությունը համաձայնություն է տվել «Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարությունների միջեւ միջուկային եւ ռադիացիոն անվտանգության ոլորտում միջուկային վթարի վերաբերյալ օպերատիվ իրազեկման եւ տեղեկության փոխանակման մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը։
ՀՀ կառավարությունը հաստատել է Երեւանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտորի պաշտոնում Միքայել Նարիմանյանի, Երեւանի պետական համալսարանի ռեկտորի պաշտոնում՝ Արամ Սիմոնյանի, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտորի պաշտոնում՝ Ոստանիկ Մարուխյանի ընտրության արդյունքները։
Կատեգորիա: Հանրապետություն | Դիտումներ: 414 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հունիս 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024