ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 21.11.2024, 20:59
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 2
Հյուրեր: 2
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Հունիս » 27 » Քննարկվել է ՀՀԿ ԳՄ նիստում /Իշխանությունների ու ցուցարարների ուզածը նույնն է/
09:04
Քննարկվել է ՀՀԿ ԳՄ նիստում /Իշխանությունների ու ցուցարարների ուզածը նույնն է/

Երեկ ՀՀ նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի նախագահությամբ կայացել է կուսակցության գործադիր մարմնի նիստը, որտեղ քննարկվել են ինչպես ներքաղաքական, այնպես էլ Հայաստանի էներգետիկ անվտանգությանն առչնվող հարցեր։ Այս մասին նիստից հետո լրագրողների հետ զրույցում տեղեկացրել է ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։ Նա նշել է, որ որեւէ մեկը, այդ թվում երկրի նախագահը, թանկացման կողմնակից չէ, ավելին, ըստ Էդ. Շարմազանովի, իշխանություններն ու ցուցարարները նույն բանն են ուզում. «Էներգետիկ անվտանգության հարցերը բավական կարեւոր են ՀՀ իշխանությունների համար, եւ խնդիրը ոչ միայն 6—7 դրամն է։ Սա գործընթացի սկիզբն է, ՀՀ իշխանություններն ամեն ինչ անելու են, որպեսզի մեր երկրի էներգետիկ անվտանգությունը լինի կայուն։ Էներգետիկ համակարգը պետք է առողջացվի, որեւէ մեկը չի ցանկանում թանկացում, որեւէ մեկը դրա կողմնակիցը չէ, խնդիրն ավելի գլոբալ է, կառավարությունը ներկայացրել է իր կարծիքը, եւ խնդիրը չարաշահումների մեջ չէ։ Այդ 7 դրամի մեջ որեւէ չարաշահում ներառված չէ»։ Նրա խոսքով՝ պետք է ամեն ինչ անել, որպեսզի խնդիրը լուծվի, սակայն դա օրերի հարց չէ։ 
Շարմազանովը նշել է, որ հարգում են ակտիվիստների խաղաղ ելույթները, այդ միջոցով իրենց իրավունքների համար պայքարելը, եւ կարեւորել է բոլոր գործընթացները խաղաղ ճանապարհով անցկացնելու հանգամանքը. «Բարձր ենք գնահատում նաեւ ոստիկանության գործողությունները։ Այսօր տեսնում ենք, որ գործընթացներն իրականացվում են փոխադարձ հարգանքի մթնոլորտում»։ 
Բաղրամյան պողոտայի ակցիան ոչ թե քաղաքական, այլ քաղաքացիների իրավունքների պաշտպանության պայքար է։ Նշել է ՀՀԿ խոսնակը՝ հավելելով. «Հեռու են իրականությունից այն խոսակցությունները, թե Հայաստանում կարող է մայդան լինել»։
Անդրադառնալով հարցին՝ արդյոք ՀԷՑ—ում աուդիտ անցկացնելու քայլը նշանակում է, որ թանկացման որոշումը կասեցվելու է մինչեւ աուդիտի ավարտը, Շարմազանովն ընդգծել է, որ ինքն այն պաշտոնյան չէ, ով պետք է նման հայտարարություն անի. «Ես կարծում եմ, որ երբ դա կքննարկվի, դուք կիմանաք։ Ես այն անձը չեմ, որ պետք է այդ մասին ասեմ։ 6—7 դրամով էլեկտրաէներգիայի թանկացումը չի նշանակում, թե այլ ելքեր պետք չէ փնտրել»։
Կատեգորիա: Պաշտոնական | Դիտումներ: 430 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հունիս 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024