Հունիսի 23—ի լույս 24—ի գիշերը Բաղրամյան պողոտայում շարունակել են դեմ առ դեմ կանգնած մնալ ոստիկանության ուժերը եւ ցուցարարները։ Նրանց արանքում կեսգիշերին կանգնած էին պատգամավորներ, արվեստի եւ շոու բիզնեսի գործիչներ, որոնք այստեղ էին եկել թույլ չտալու բախում կողմերի միջեւ։
ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ, գեներալ–լեյտենանտ Հունան Պողոսյանը, դիմելով ցուցարարներին, հորդորել է չխախտել հավաքի խաղաղ բնույթը, զերծ մնալ սադրանքներից, անվայելուչ պահվածքից, ինչի պարագայում խոստացել է, որ ոստիկանությունը կբացառի որեւէ ուժի կիրառում։ Գիշերն անցել է խաղաղ, ցուցարարները շարունակել են պնդել, որ միակ պահանջը էլէներգիայի սակագինը բարձրացնելու մասին որոշումը չեղարկելն է։
Երեկոյան Բաղրամյան պողոտայում կրկին սկսել է ստվարանալ մարդկանց թիվը։
|