ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 21.11.2024, 20:59
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 2
Հյուրեր: 2
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Հունիս » 17 » Ներդրումների կարիք կա /Անհրաժեշտ են նոր արտադրական հզորություններ/
15:37
Ներդրումների կարիք կա /Անհրաժեշտ են նոր արտադրական հզորություններ/

Համաշխարհային բանկը վերլուծել է Հայաստանի էներգետիկ ոլորտի մարտահրավերները եւ եկել այն եզրահանգման, որ էլեկտրահաղորդման ակտիվների մաշվածությունը, ոլոտի կառավարումը եւ սակագնի ներկա կառուցվածքը սպառնալիքներ են ստեղծում հետագա 10 տարիների համար։ Կատարված վերլուծության ներկայացման ժամանակ Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակի տնօրեն Լորա Բեյլը նշել է, որ չնայած տարբեր կառույցների կողմից մեծ ներդրումներ են կատարվել ոլորտում, սակայն ներկա իրավիճակի վերլուծությունը մտահոգիչ է։
«Մարտահրավեր է այն, որ արտադրական հզորությունները մի քանի տարի հետո չեն կարողանա ապահովել առաջարկի բավարար ծավալ, եւ պակասուրդ կառաջանա։ Դա պայմանավորված է նրանով, որ էլեկտրահաղորդման ակտիվները մաշված են, իսկ նոր հզորությունների կառուցման համար անհրաժեշտ են մեծ ներդրումներ։ Էլեկտրաէներգիայի արտադրության որոշ օբյեկտներ, ինչպես օրինակ Հրազդանի ՋԷԿ—ը, շատ ծախսատար են, սակայն հնարավոր չէ դրանց շահագործումը դադարեցնել, քանի որ առաջարկի պակասուրդ կառաջանա»,– «Արմենպրեսի» փոխանցմամբ՝ ասել է Բեյլին։ ՀԲ հայաստանյան ներկայացուցչի խոսքով՝ տնտեսության համար տարեցտարի խնդիր է դառնում էլեկտրաէներգիայի մատչելիությունը, իսկ սակագինը չի հասնում ծախսածածկող մակարդակի։
Համաշխարհային բանկի վերլուծությունն ավելի մանրամասն ներկայացրել է էներգետիկայի ոլորտի պատասխանատու, փորձագետ Արթուր Կոչնակյանը։ Նա հայտնել է, որ Հայաստանում կանխատեսվող պահանջարկը բավարարելու համար ՀԲ—ն անհրաժեշտ է համարում նոր արտադրական հզորությունների ստեղծումը։ «Հարկավոր է շահագործել նոր ջերմային էներգաբլոկն առավելագույնը 3—4 տարիների ընթացքում։ Դա ներկա դրությամբ էներգիայի ամենամատչելի աղբյուրներից է Հայաստանում։ Էներգետիկ նոր հզորությունների ստեղծման համար հարկավոր է կառավարություն—մասնավոր հատված համագործակցություն, քանի որ միայն պետական ֆինանսավորմամբ հնարավոր չէ իրագործել այդ ծրագրերը»,–ասել է Կոչնակյանը։
Նա ներկայացրել է այն քայլերը, որոնք, Համաշխարհային բանկի կանխատեսումներով, կարող են որոշակիորեն շտկել իրավիճակը. «Անհրաժեշտ է վերանայել սակագնի կառուցվածքը՝ էներգախնայողությանը նպաստելու համար։ Սակագնի ներկայիս կառուցվածքը խթանում է գերսպառումը ձմռանը՝ նպաստելով բարձր պահանջարկին։ Մյուս կողմից անհրաժեշտ է հիմնանորոգել էլեկտրաէներգիայի մատակարարման գծերն ու էլեկտրակայանները։ Մյուս կարեւոր խնդիրը ֆինանսական առողջացման ծրագրի իրականացումն է էներգտիկ ոլորտի ընկերությունների շրջանում»։
Համաշխարհային բանկի վերլուծաբանները նաեւ առաջարկում են կառուցել Լոռիբերդ եւ Շնող հիդրոէլեկտրակայանները, ուսումնասիրել էներգախնայողության ներուժը եւ գազի սակագների կառուցվածքը, ինչը էական նշանակություն ունի էլեկտաէներգիայի սակագնի ձեւավորման վրա։
Համաշխարհային բանկի գործադիր տնօրենների խորհուրդը հաստատել է Հայաստանում «Երկրաջերմային հետախուզական հորատման ծրագրի» համար 8,55 մլն ԱՄՆ դոլարի դրամաշնորհի հատկացումը։ Նոր ծրագրի նպատակն է պարզել՝ Կարկառ տեղամասի երկրաջերմային աղբյուրը պիտանի՞ է էլեկտրաէներգիայի արտադրության համար եւ եթե այո, ապա մասնավոր հատվածին ներգրավել երկրաջերմային էլեկտրակայանի կառուցման գործում։
Կառավարությունը նպատակադրվել է համապատասխան պաշարի առկայության պարագայում Սյունիքի մարզի Կարկառ տեղամասում կառուցել երկրաջերմային էլեկտրակայան։ Ի տարբերություն վերականգնվող էներգետիկայի այլ տեխնոլոգիաների, ինչպիսիք են՝ հողմայինը, արեւայինը եւ հիդրոէներգետիկան, առեւտրային մակարդակի երկրաջերմային ռեսուրսի առկայությունը բավականաչափ վստահությամբ անհնար է հաստատել առանց հետախուզական հորատման, ընդ որում, հորատումն անհրաժեշտ է կատարել այնպիսի խորություններով, որոնք թույլ կտան գնահատել երկրաջերմային աղբյուրի յուրահատուկ պարամետրերը։
Կարկառ տեղամասի ընտրությունը հետախուզական հորատման համար պայմանավորված է եղել տեղական եւ միջազգային փորձագետների կողմից առավել խոստումնալից համարվող երկու հեռանկարային տեղամասերում կատարած ընդգրկուն դաշտային հետազոտության արդյունքներով։ Այդ տեղամասերում կատարած տեղանքի հետազոտության աշխատանքներն աջակցություն են ստացել Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի (ԳԷՀ) կողմից ֆինանսավորված «Հայաստանի երկրաջերմային ծրագրի» շրջանակներում, որն ավարտվել է 2012 թվականին։
«Ֆինանսավորելով հետախուզական հորատման աշխատանքները, որոնց շնորհիվ կարող է կյանքի կոչվել առաջին առեւտրային նախագիծը, մենք այդպիսով կկարողանանք աջակցություն ցուցաբերել Հայաստանի այլ հեռանկարային երկրաջերմային տեղանքներում լրացուցիչ երկրաջերմային ռեսուրսների զարգացման համար տեղական կարողությունների կերտմանը։ Երկրաջերմային էլեկտրաէներգիայի ընդհանուր ներուժը Հայաստանում ներկայումս գնահատվում է մոտ 150 ՄՎտ»,–ասել է Լորա Բեյլին։ Նրա խոսքով՝ ծրագիրը նաեւ կամրապնդի ներդրողների վստահությունն այն բանում, որ Հայաստանի երկրաջերմային ոլորտն ընձեռում է կենսունակ եւ շահութաբեր ներդրումների հնարավորություն։
Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 453 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հունիս 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024