ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Երեքշաբթի, 24.12.2024, 18:07
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » Հանրապետություն
« 1 2 ... 28 29 30 31 32 ... 51 52 »

Հայաստանի տնտեսության մեջ 2014 թվականի տարեվերջյան ցնցումները չեն ապակայունացրել ֆինանսական համակարգի գործունեությունը։ Կենտրոնական բանկը վստահեցնում է, որ ֆինանսական համակարգը շարունակում է պահպանել կայունությունը, իսկ դրանում առկա ռիսկերը կառավարելի են։
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական կայունության եւ զարգացման վարչության պետ Անդրանիկ Գրիգորյանը ներկայացրել է ՀՀ ֆինանսական կայունության հաշվետվությունը՝ հայտնելով, որ Հայաստանի համար դեռեւս շարունակում է արդիական մնալ հիմնական տնտեսական գործընկեր երկրների տնտեսական ակտիվության դանդաղումը, ինչը հանգեցրել է ՀՀ տնտեսական աճի նվազմանը։
«Չնայած դրան, 2014 թվականին Հայաստանի ֆինանսական համակարգը ցուցաբերել է աճի միտումներ՝ միաժամանակ պահպանելով կայունությունն ու անհրաժեշտ ճկունությունը։ Ֆինանսական համակարգի ռիսկերը գտնվում են կառավարելի մակարդակում, իսկ բանկային համակարգը շարունակում է մնալ բավականին իրացվելի եւ կապիտալացված՝ տարբեր շոկային իրավիճակներում ռիսկերի ազդեցությունը կլանելու համար»,–ասել է Ա. Գրիգորյանը։
ԿԲ ներկայացուցչի խոսքով՝ նախորդ տարի պահպանվել են ՀՀ տնտեսության եւ ֆինանսական կայունության վրա ազդող հիմնական ռիսկերը. «Միջազգային շուկաներում գունավոր մետաղների գների, ՀՀ—ից արտահանվող հիմնական ապրանքատեսակների նկատմամբ պահանջարկի, ինչպես նաեւ ՀՀ փոխանցվող մասնավոր տրանսֆերտների նվազումը նպաստել են տնտեսական աճի դանդաղեցմանը»։
ՀՀ տնտեսական աճի ցածր մակարդակ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 506 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 27.05.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ԵՄ «Արեւելյան գործընկերության» Ռիգայի գագաթնաժողովի շրջանակներում ընդունված հռչակագրին, որում անդրադարձ կա նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, նշել է, որ Հայաստանը շարունակում է մնալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ եւ բանակցային ճանապարհով կարգավորման ճանապարհի կողմնակիցը. «Սա այն ճանապարհն է, որը կտանի երկխոսության եւ հակամարտող կողմերի միջեւ վստահության մթնոլորտի ձեւավորմանը, ինչը շատ կարեւոր նշանակություն ունի հակամարտության խաղաղ կարգավորմանը հասնելու առումով»։
Նա ընդգծել է, որ հակամարտող կողմերի միջեւ վստահության մթնոլորտի ձեւավորումը կհանգեցնի հայ—ադրբեջանական սահմանին, ինչպես նաեւ շփման գծում հրադադարի պայմանագրի իրականացմանը. «Մենք ամեն ինչ իրականացնում ենք համապատասխան ռազմական փորձագիտության շրջանակներում։ Այն ամենը, ինչը կնպաստի այս խնդիրների կարգավորմանը, մենք դրա կողմնակիցն ենք»։
Նրա խոսքով, հայկական կողմը Հայաստանի ու Արցախի անվտանգության ապահովումը իրականացնում է պատշաճ կերպով։
«Եթե մեզ հրահրեն, սադրանքներ լինեն, եթե ագրեսիա լինի Արցախի հանդեպ, իսկ մենք Արցախի ժողովրդի խաղաղ արարման երաշխավորն ենք, ապա ամեն ինչ կանենք, որ Արցախի ժողովրդի խաղաղ կենսագործունեության այդ տարածքը, որը կոչվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, ամբողջական մնա, եւ ըստ անհրաժեշտության, մենք կարող ենք ռազմական գործողությունների դաշ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 472 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 26.05.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Այսօր յուրահատուկ օր է հանրապետության 25 հազար 12—րդ դասարանցիների համար, ովքեր հրաժեշտ կտան դպրոցին։ Այս առիթով շրջանավարտներին շնորհավորական ուղերձ է հղել ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը. «Սիրելի շրջանավարտներ,
Շնորհավորում եմ ուսումնական տարվա ավարտի առթիվ։
Դպրոցներում այսօր հնչող վերջին զանգը ձեզ նախապատրաստում է մի ճանապարհորդության, որի բարեհաջող ընթացքը կախված է նախեւառաջ ձեզնից։ Առաջին հերթին ինքներդ եք ձեր առաջնորդը՝ ձեր ձեռք բերած գիտելիքների եւ դաստիարակության, ձեր հանդեպ ունեցած հավատի եւ վստահության, ձեզ հետ կապված հույսերի ու ցանկությունների, եւ, իհարկե, ձեզ հղվող բարեմաղթանքների ուղեկցությամբ։
Այն ժամանակաշրջանը, որ դուք անցկացրել եք դպրոցում, ներկայիս ձեր ապրած կյանքի մի զգալի հատվածն է, որ սկսել եք առաջին պահից հախուռն ընթացքով, բայց եզրափակում եք ավելի հասուն ու գիտակից, նպատակասլաց եւ ապագային միտված քայլերով, հետագա գործողությունների հանդեպ ավելի պատասխանատու վերաբերմունքով։ Դպրոցի կնիքն ու դրոշմը դուք կրում եք ամբողջ կյանքում՝ ձեր գիտելիքների եւ դաստիարակության ցուցադրությամբ, որպես քաղաքացի դրանք ներդնելով հասարակական ու պետական կյանքում, քաղաքական ու տնտեսական գործընթացներում։ Ձեր արժանապատիվ պահվածքն ու աշխատանքը լինելու են ձեր երախտագիտությունն ու երբեւիցե չակնկալվող շնորհակալությունը դպրոցին եւ ուսուցիչներին, ձեր ընտանիքին, որոնք ձեզ կրթելով ու դաստիարակելով՝ ձեզ են փոխանցել ապագայի պատասխանատվությունը, միաժամանակ չզլանալով ձեզ հետ կիսել այն։ Մաղթում եմ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 484 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 22.05.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Երեկ ՀՀ Ազգային ժողովը շարունակել է քառօրյա նիստերի աշխատանքը՝ քվեարկությամբ վավերացնելով Հայաստանի Հանրապետության եւ Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի միջեւ 2014 թվականի նոյեմբերի 12—ին Հռոմում ստորագրված «Ենթակառուցվածքների եւ գյուղական ֆինանսավորման աջակցություն» ծրագրի ֆինանսավորման համաձայնագիրը եւ ընդունելով «Հանրաքվեի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, հայտնում են ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։
Պատգամավորները ողջունել են ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում խորհրդարան այցելած Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի դասախոսներին եւ ուսանողներին։
Խորհրդարանն այնուհետեւ շարունակել է քննարկել 2014 թվականի դեկտեմբերի 19—ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության եւ Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկի միջեւ» Կոտայքի մարզի կոշտ թափոնների կառավարման ծրագիր» վարկային համաձայնագիրը։
Հարակից զեկույցներում ԱԺ արտաքին հարաբերությունների ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների անդամներ Թեւան Պողոսյանն ու Սուքիաս Ավետիսյանը մանրամասն ներկայացրել են հանձնաժողովներում համաձայնագրի շուրջ քննարկումները եւ դրական եզրակացությունները։
Պատգամավորները համաձայնագրի վերաբերյալ արտահայտել են իրենց տեսակետները։ Էդմոն Մարուքյանի դիտարկմամբ՝ վարկային համաձայնագրի գաղափարն ընդու ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 461 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 21.05.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը երեկ ընդունել է ՀՀ–ում Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Չիկահիտո Հարադային, ով խորհրդարան էր այցելել ՀՀ–ում դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ, հայտնում են ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։ ԱԺ նախագահը, բարձր գնահատելով հայ–ճապոնական հարաբերությունները, նշել է, որ դրանք խարսխված են բարեկամության եւ փոխվստահության վրա։ Նա փաստել է, որ բարեկամական հարաբերություններն առավել աշխուժացել են հատկապես ՀՀ նախագահի՝ Ճապոնիա կատարած այցից հետո։ Գալուստ Սահակյանը կարեւորել է երկու երկրների խորհրդարաններում գործող բարեկամական խմբերի շփումները եւ փոխայցերը, որոնք կնպաստեն հարաբերությունների եւ համագործակցության խորացմանը։ ԱԺ նախագահը բարձր է գնահատել Ճապոնիայի հավասարակշռված մոտեցումը ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ։ Նա անդրադարձել է նաեւ Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցին նվիրված միջոցառումներին՝ նշելով, որ ցանկություն կա Ճապոնիայում տեղադրել ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքար։
ԱԺ նախագահը փաստել է, որ աշխարհի առաջադեմ մարդկությունը, դատապարտելով Հայոց ցեղասպանությունը, կնպաստի նմանատիպ հանցագործությունների կանխարգելմանը։
Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Չիկահիտո Հարադան, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, կարեւորել է իր դիվանագիտական առաքելության երեքուկես տարվա ընթացքում ունեցած հաջողությունները եւ բարձր գնահատել Ազգային ժողովի դերը հայ–ճապոնական հարաբե ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 438 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 21.05.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Երեկ ԱԺ Ոսկեզօծ դահլիճում աշխատանքն է սկսել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի իրավական հարցերի եւ մարդու իրավունքների հանձնաժողովի նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ Ջեյմս Կլապիսոնը։
Օրակարգի հաստատումից հետո ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը։ Նա մասնավորապես ասել է.
«Հարգելի գործընկերներ,
Տիկնայք եւ պարոնայք,
Ուրախ եմ ողջունել ԵԽԽՎ իրավական հարցերի եւ մարդու իրավունքների հանձնաժողովի նիստի մասնակիցներին Երեւանում։
Հայաստանի եվրոպական ուղղվածությունը, եվրոպական կառույցներին ինտեգրվելու քաղաքականությունը բնական ընտրության արդյունք են՝ հիմնված մեր ընդհանուր արժեհամակարգի, հարուստ մշակութային եւ քրիստոնեական ժառանգության վրա եւ բխում են մեր ներքին օրակարգից։ Հայաստանը եվրոպական քաղաքակրթության անբաժանելի մաս է ինչպես իր անցյալով, այնպես էլ իր ներկայով՝ ժողովրդավարության հաստատման, իրավունքի գերակայության ապահովման, հիմնարար ազատությունների եւ մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ ստանձնած իր հանձնառությամբ։ Մենք դիտարկում ենք Եվրոպայի խորհրդին մեր անդամակցությունը եւ եվրոպական մյուս կառույցների հետ փոխգործակցությունը որպես Հայաստանի ժողովրդավարության ամրապնդման եւ արդյունավետ բարեփոխումների իրականացման կարեւոր գործոն։ Այս հիմնարար եվրոպական արժեքների վրա հիմնված պետական համակարգ ունենալու ձգտումը միշտ հստակ է եղել մեր հասարակության շրջանում։
Մեր համատեղ ջանքերի արդյունքները տեսանելի են եւ անշրջելի։ Զգալի առաջընթաց է ա ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 459 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 20.05.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Երեկ ՀՀ Ազգային ժողովն սկսել է հերթական քառօրյա նիստերի աշխատանքը, հայտնում են ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։Պատգամավորները ողջունել են ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում խորհրդարան այցելած եւ ԱԺ նիստի աշխատանքին հետեւող Երեւանի եւ Արարատի մարզի թվով 33 ավագ դպրոցների աշակերտական խորհուրդների նախագահներին։
ԱԺ հինգերորդ գումարման յոթերորդ նստաշրջանի եւ մայիսի 18–21–ի քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերը հաստատելուց հետո պատգամավորները քվեարկությամբ ընդունել են ԱԺ նախորդ քառօրյա նիստերում քննարկված օրենքների նախագծերը։
Այնուհետեւ պատգամավորները շարունակել են առաջին ընթերցումով քննարկել ԱԺ պատգամավորներ Միքայել Մելքումյանի, Նաիրա Զոհրաբյանի եւ Էլինար Վարդանյանի հեղինակած «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը։ Հիշեցնենք, որ նախագծով առաջարկվում է բարձրացնել գործող օրենսդրությամբ երաշխավորված բանկային ավանդների հատուցման սահմանաչափերը՝ դարձնելով հինգ եւ տասը միլիոն դրամ՝ համապատասխանաբար արտարժութային եւ դրամային ավանդների համար։ Նշենք, որ ներկայումս սահմանված են հատուցման երկու եւ չորս միլիոն ՀՀ դրամ սահմանաչափեր՝ համապատասխանաբար արտարժութային եւ դրամային ավանդների փոխհատուցման համար այն դեպքում, երբ բանկը ճանաչվում է անվճարունակ։
Գլխադասային՝ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացութ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 397 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 19.05.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նախագահ Սերժ Սարգսյանը նախօրեին մասնակցել է ՀՀ ոստիկանության 97—րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր նիստին։
Հանրապետության նախագահը մասնագիտական տոնի առթիվ շնորհավորել է ոստիկաններին։ Նախագահի հրամանագրերով ոստիկանության մի շարք ծառայողներ արժանացել են ՀՀ պետական պարգեւների, շնորհվել են նաեւ բարձրագույն կոչումներ։ Սերժ Սարգսյանը հանդիսավոր նիստի ժամանակ հանձնել է պետական պարգեւները, շնորհավորել եւ նոր հաջողություններ մաղթել պարգեւատրվածներին։


ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը ՀՀ ոստիկանության օրվա առթիվ
 

Հարգելի՛ ոստիկաններ,
Ինչպես հիշում եք, այս տարի ձեր մասնագիտական տոնը համընկավ Հայոց ցեղասպանության 100—րդ տարելիցի միջոցառումների ամենաինտենսիվ փուլի հետ եւ հասկանալի պատճառներով՝ առաջին հերթին ձեր բոլորի գերծանրաբեռնվածության պատճառով, հնարավոր չեղավ հավուր պատշաճի նշել այս տոնը։
Ուստի այսօր ջերմորեն շնորհավորում եմ ձեզ՝ ձեր մասնագիտական տոնի կապակցությամբ։
Ձեր ծառայությունն առանձնահատուկ է եւ դժվարին։ Դուք իսկապես բարդ, բայց նաեւ շնորհակալ եւ պատվաբեր աշխատանք եք ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 412 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 19.05.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում մայիսի 16—ին տեղի է ունեցել 2015 թ. միասնական քննությունների կազմակերպման վերաբերյալ խորհրդակցություն, որին մասնակցել են «Գնահատման եւ թեստավորման կենտրոն» ՊՈԱԿ–ի ղեկավարությունը եւ քննական կենտրոնների ղեկավարները, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
«Գնահատման եւ թեստավորման կենտրոն» ՊՈԱԿ–ի տնօրեն Գագիկ Մելիքյանը զեկուցել է 2015թ. միասնական քննությունների նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ, որոնք մեկնարկել էին ս.թ. հունվարից։ Նշվել է, որ այս տարի կա 11803 դիմորդ եւ 34 քննական կենտրոն՝ 10–ը Երեւանում, 24–ը՝ ՀՀ բոլոր մարզերում, ընդ որում՝ որոշ մարզերում 2–3 քննական կենտրոն։ Առաջին քննությունը տեղի կունենա հունիսի 2–ին, վերջինը՝ հունիսի 23–ին, հաստատված է քննական կենտրոնների ղեկավարների ցանկը։ Շտեմարանների հիման վրա մշակված թեստերն արդեն ուղարկվել են Անգլիա՝ տպագրության համար, եւ մայիսի 25–ին արդեն կլինեն Հայաստանում։ Գագիկ Մելիքյանը նշել է, որ քննական գործընթացի կազմակերպման վերաբերյալ տեղեկատվությունը զետեղված է «Գնահատման եւ թեստավորման կենտրոն» ՊՈԱԿ–ի պաշտոնական կայքում։
Վարչապետը հետաքրքրվել է քննական կենտրոններում առկա խնդիրներով եւ նշել, որ կառավարությունը պատրաստ է անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել դրանց լուծմանը։ Հովիկ Աբրահամյանը կարեւորել է միասնական քննական կենտր ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 421 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 18.05.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Էլեկտրաէներգիայի սակագնի վերանայման, ավելի ստույգ՝ թանկացման համար արտադրող ընկերությունները հայտ են ներկայացրել հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով։ Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը երեկ հրավիրած մամլո ասուլիսում այդ հայտը մի քանի գործոնով պայմանավորեց։ 
Ըստ այդմ, նախարարն այն տեսակետն ունի, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը էլեկտրաէներգիայի սակագինը թանկացնելու նոր հայտ է ներկայացրել՝ ելնելով ստեղծված իրավիճակից, այն է՝ վերջին երեք տարիների ընթացքում ՀԷՑ—ը որոշակի պատճառներով լուրջ վնասներ է կրել, եւ «իրավիճակը ստիպում է գնալ սակագնի բարձրացման ճանապարհով»։
«Ատոմակայանի աշխատանքների չնախատեսված դադար եղավ, սակավաջուր տարի նաեւ, եւ ռեժիմների խախտումների հետեւանքով ՀԷՑ—ը լուրջ կորուստներ է ունեցել։ Եվ պետք է ասեմ, որ այս պատճառներից որեւէ մեկի համար ՀԷՑ—ը պատասխանատու չէ»,—ասաց Երվանդ Զախարյանը։ Սակայն նա նաեւ չհերքեց, որ «այդ վնասներն, այո, առաջացել են նաեւ վատ կառավարման հետեւանքով, սակայն հստակ չափանիշներ չկան, որպեսզի հնարավոր լինի գնահատել, թե որքան են կազմել վնասները վատ կառավարման արդյունքում։ Այնպես որ, ես կարծում եմ, որ ՀԷՑ—ը էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման նոր հայտ է ներկայացրել՝ ելնելով ստեղծված իրավիճակից։ Այդ քայլին ստիպել են գնալ նաեւ վերջին շրջանում փոխարժեքի տատանումները»։
Տեղեկացնենք, որ էլեկտրաէներգետիկական համակարգի 5 խոշոր արտադրող կա ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 399 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 14.05.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

«Նորարարական տեխնոլոգիաների զարգացման հեռանկարները ՀՀ զինված ուժերում»

ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովը, Կորյուն Նահապետյանի նախագահությամբ, երեկ կազմակերպել էր խորհրդարանական լսումներ՝ «Նորարարական տեխնոլոգիաների զարգացման հեռանկարները ՀՀ զինված ուժերում» թեմայով։
Լսումներին մասնակցել են ԱԺ պատգամավորներ, պետական գերատեսչությունների եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։
ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը, կարեւորելով լսումների թեման, առանձնացրել է մի շարք հանգամանքներ։ Նա նշել է, որ ԶՈՒ—ում արդեն իրականացվում են միջոցառումներ հայրենական արտադրության տեխնոլոգիաների զարգացման ու ներդրման ուղղությամբ, որոնք հետեւողական եւ խելամտորեն իրագործելու արդյունքում հնարավորություն են ընձեռելու սեփական ջանքերով հասնել ռազմական կարիքների ապահովման նշանակալի մակարդակի։ Բացի այդ, սույն թվականի մայիսի 2—ին ուժի մեջ է մտել «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» ՀՀ օրենքը՝ ստեղծելով ռազմարդյունաբերական համալիրի այնպիսի իրավական դաշտ, որը նպաստելու է սպառազինության եւ ռազմական տեխնիկայի նոր նմուշների ստեղծման համար համակարգված քաղաքականության իրականացմանը։ Այնուամենայնիվ, հանձնաժողովի նախագահի դիտարկմամբ, ոլորտում առկա են նաեւ մի շարք խնդիրներ, որոնք վերաբերում են, մասնավորապես, ռազմարդյունաբերության ոլորտում մասնավոր հատվածի կայացմանը, ավելի բարձր մրցակցության խթանմանը, սոցիալ—տնտեսական եւ հարկային ավելի ճկուն քաղաքականության ապահովմա ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 451 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 14.05.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Երեկ խորհրդարանը շարունակել է արտահերթ նիստի աշխատանքը՝ քվեարկությամբ ընդունելով նախորդ օրը քննարկված օրենսդրական նախաձեռնությունները, հայտնում են ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։
Պատգամավորները նաեւ ընդունել են «2015 թվականի մայիսի 7–ի արտահերթ նիստի անցկացման հատուկ ընթացակարգի (առանց ընդմիջման աշխատելու) մասին» ՀՀ ԱԺ որոշումը։
Պատգամավորները շարունակել են առաջին ընթերցմամբ քննարկել կառավարության հեղինակած «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծերի փաթեթը։
Գլխադասային՝ ԱԺ պետական–իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի անդամ Էդմոն Մարուքյանը։
Հարցի վերաբերյալ իրենց տեսակետներն են ներկայացրել ԱԺ պատգամավորները։
Նշելով, որ փաթեթը զերծ չէ թերություններից, Գագիկ Ջհանգիրյանը կառավարության ներկայացուցչին առաջարկել է առաջինից երկրորդ ընթերցում համապատասխան փոփոխություններ կատարել։
Կորյուն Նահապետյանը, ողջունելով ներկայացված օրենսդրական նախաձեռնությունը՝ միեւնույն ժամանակ մտահոգություն է արտահայտել փաթեթի մի շարք հոդվածների վերաբերյալ։
Կարեւորելով օրենսդրական նախաձեռնությունը՝ Արփինե Հովհաննիսյանն առաջարկել է առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում ներկայացնել առաջարկներ եւ դրանց հիման վրա լրամշակել փաթեթը։
Էդմ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 545 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 08.05.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Դեկտեմբեր 2024  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024