ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 22.11.2024, 01:00
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 2
Հյուրեր: 2
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Հուլիս » 2 » Կառուցվածքային փոփոխություններ կառավարությունում /Խորհրդարանի արտահերթ նստաշրջանում/
09:40
Կառուցվածքային փոփոխություններ կառավարությունում /Խորհրդարանի արտահերթ նստաշրջանում/

Ազգային ժողովի երեկ հրավիրված արտահերթ նստաշրջանի օրակարգում, ուր ներգրավված էին մեկ տասնյակ հարցեր, պատգամավորների կողմից առավել շրջանառվող թեման ԼՂՀ կառավարության կառուցվածքների մասին օրենքի նախագիծն էր, որը քննարկումների ժամանակ լուրջ տարաձայնությունների առիթ դարձավ։ Այն խորհրդարանի դատին ներկայացրեց կառավարության աշխատակազմի ղեկավար Լեւոն Գրիգորյանը։
Ըստ բանախոսի. «Առաջարկվող կառուցվածքային փոփոխությունները հնարավորություն կտան անշեղորեն իրագործել Ազգային ժողովի կողմից հավանության արժանացած կառավարության 2015—2017թթ. գործունեության ծրագրում ամրագրված նպատակներն ու խնդիրները»։ Պարոն Գրիգորյանի խոսքով, նախատեսվող փոփոխություններով գործադիրը նպատակ ունի բարելավել կառավարման համակարգը։ Ասել է թե՝ ղեկավար օղակների կրճատման միջոցով կառավարությունը մտադիր է ապահովել առավել արդյունավետ կառավարման համակարգ, օպտիմալացման ճանապարհով նվազեցնել մարմինների պահպանման բյուջետային ծախսերը՝ դրանք ուղղելով ծրագրային աշխատանքների կատարմանն ու ֆինանսավորմանը։ Աշխատակազմի ղեկավարը նշեց. «Պահպանման ծախսերը կկրճատվեն հաստիքային միավորների քանակի, ծառայողական ավտոպարկի պահպանման եւ հաշվարկային այլ ծախսերի հոդվածներով»։
Ինչպես արտացոլված է օրենքի նախագծում, սահմանվում է կառավարության հետեւյալ կառուցվածքը. առողջապահության նախարարություն, արդարադատության նախարարություն, արտաքին գործերի նախարարություն, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն, գյուղատնտեսության նախարարություն, էկոնոմիկայի նախարարություն, կրթության, գիտության եւ սպորտի նախարարություն, կառավարության աշխատակազմի ղեկավար–նախարար, մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարություն, պաշտպանության նախարարություն, քաղաքաշինության նախարարություն, ֆինանսների նախարարություն։
Սույն օրինագծով սահմանվում են նաեւ կառավարությանն առընթեր հետեւյալ մարմինները.
ազգային անվտանգության ծառայություն, արտակարգ իրավիճակների պետական ծառայություն, շրջակա միջավայրի եւ բնական ռեսուրսների վարչություն, ԼՂՀ ոստիկանություն։
Ինչպես իր խոսքում հավելեց Լ. Գրիգորյանը. «Օրենքն ուժի մեջ մտնելուց հետո կառավարությունն ընդունելու է մի շարք իրավական ակտեր՝ նպատակ ունենալով սահմանել նոր կառուցվածքին համապատասխան լիազորություններ»։ Սպորտի կոմիտեն կմիացվի կրթության եւ գիտության, զբոսաշրջությունը՝ էկոնոմիկայի, հարկային ծառայությունը՝ ֆինանսների նախարարությանը։ Կլուծարվի արտադրական ենթակառուցվածքների նախարարությունը։
Աշխատակազմի ղեկավարին ուղղած՝ պատգամավոր Լեռնիկ Հովհաննիսյանի հարցը վերաբերում էր «անհամաչափ թվով» պետական մարմինների պահպանման խնդրին. «Ինչո՞վ է պայմանավորված այն հանգամանքը, որ կրճատման արդյունքում կառավարությանն առընթեր պետական 9 մարմիններից մնում է 4—ը։ Բացի ուժայիններից, որքանով է կարեւոր շրջակա միջավայրի եւ բնական ռեսուրսների վարչության պահպանումը»։ Լեւոն Գրիգորյանը խնդրի կարեւորությունը փորձեց հիմնավորել մի շարք հանգամանքներով եւ, որպես առաջարկություն, նա շեշտեց. «Հարցը պետք է դիտարկել ռազմավարական ուղղությունների համատեքստում։ Հանքարդյունաբերությունն այսօր երկրի տնտեսության զարգացող ճյուղերից է, եւ հեռանկարում պետությունը մեծ հույսեր է կապում այդ ուղղության հետ»։ Լ. Հովհաննիսյանը դարձյալ շարունակեց հիմնավորումներ ակնկալել. «Այդ դեպքում, զբոսաշրջությունը եւս կառավարության գերակա ուղղություններից մեկն է համարվում, ինչու նրան եւս նման կարգավիճակ չի տրվում»։ Կառավարության աշխատակազմի ղեկավարը սկզբունքորեն համաձայնելով պատգամավորի հետ՝ նշեց, թե «քննարկումների ժամանակ առաջարկությունը պաշտպանվել է շրջակա միջավայրի եւ բնական ռեսուրսների վարչության մասով, հետեւաբար այլ անհրաժեշտություն չի ծագել»։ Պատգամավոր Գեորգի Պետրոսյանին հետաքրքրում էր, թե օպտիմալացման ճանապարհով ինչպես կարելի է տնտեսական աճ ապահովել. «Եթե, իրոք, կառավարությունը դա կանխատեսում է օպտիմալացման ճանապարհով, կա՞ն, արդյոք համապատասխան հաշվարկներ եւ հիմնավորումներ»։ Լեւոն Գրիգորյանը պատասխանեց. «Տնտեսական աճի ապահովումը նախատեսված է կառավարության գործունեության ծրագրով, եւ ուսումնասիրություններն ու դիտարկումները ցույց են տալիս, որ առաջարկվող կառուցվածքը տվյալ պահին ամենահարմարն է, պահանջվածը»։
Պատգամավոր Ալյոշա Գաբրիելյանը նույնպես դժգոհեց օրինագծից՝ նշելով, թե այն, իր համոզմամբ, «լիարժեք քննարկումների չի արժանացել գլխադասային հանձնաժողովի նիստում»։ Պատգամավոր Վիտալի Բալասանյանն էլ ողջունելով կառավարության օրենսդրական նախաձեռնությունը՝ մի այլ մտահոգություն հայտնեց. «Ինչպես է լուծվելու աշխատանքից ազատված մարդկանց զբաղվածության խնդիրը»։ Լեւոն Գրիգորյանը համաձայնելով, որ բոլոր դեպքերում կրճատումներ կատարելը շատ ցավալի երեւույթ է, միաժամանակ վստահեցրեց, թե կառավարությունն անվիճելիորեն հաշվի է առնելու այդ հանգամանքը եւ փորձելու է հնարավորինս մարդկանց ապահովել աշխատանքով մասնավոր հատվածում»։
Ներկայացնելով «Դաշնակցություն» խմբակցության կարծիքը, խմբակցության ղեկավար Դավիթ Իշխանյանն անհամաձայնություն հայտնելով օրինագծում ներառված սկզբունքային մի շարք հարցերի շուրջ, առաջարկեց հետաձգել փաստաթղթի քննարկումը մինչեւ արտախորհրդարանական լսումներ կկազմակերպվեն, այն կլրամշակվի եւ լիարժեք տեսքի կբերվի։
Քննարկվող փաստաթղթի վերաբերյալ նիստում հանդես եկավ եւ իր հիմնավորումները բերեց նաեւ վարչապետ Արայիկ Հարությունյանը։ «Ոչ ոք չի կարող ժխտել, որ այսօր խիստ անհրաժեշտություն է ձերբազատվել ուռճացված համակարգից եւ կրճատել պետական ծախսերը, ծառայողական մեքենաների քանակը եւ այլն»,–ասաց վարչապետը՝ հավելելով, որ «գնալով կառուցվածքային փոփոխությունների, բոլոր հարցերում կառավարությունը հետեւողական է լինելու»։
Քննարկումների արդյունքում (22 կողմ եւ 7 ձեռնպահ) «ԼՂՀ կառավարության կառուցվածքի մասին» օրենքն ընդունվեց։ hhpress.am
Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
Կատեգորիա: Հանրապետություն | Դիտումներ: 441 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հուլիս 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024