ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 21.11.2024, 19:42
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 4
Հյուրեր: 4
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Հուլիս » 21

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է տարածաշրջանային այցով Հայաստանում գտնվող Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկին, հայտնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից։
Երկկողմ ձեւաչափով բանակցություններից հետո կայացել է ՀՀ նախագահի եւ ԵԽ նախագահի համատեղ մամուլի ասուլիսը, որտեղ Սերժ Սարգսյանը եւ Դոնալդ Տուսկը ԶԼՄ—ների ներկայացուցիչների առջեւ հանդես են եկել հայտարարությամբ եւ պատասխանել լրագրողների հարցերին։
Բանակցությունների ժամանակ զրուցակիցներն անդրադարձել են ՀՀ—ԵՄ հարաբերություններին եւ ընթացիկ համագործակցությանը, ԼՂ հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացին։
Անդրադարձ է եղել նաեւ տարածաշրջանային խնդիրներին։ Հանրապետության նախագահը ողջունել է Իրանի միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված համաձայնությունը։
Խոսելով դժվարին բանակցությունների արդյունքում Հունաստանի ճգնաժամի հաղթահարման գործընթացում արձանագրված որոշակի առաջընթացի մասին՝ նախագահ Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ հարցը հնարավորինս արագ եւ կողմերի համար ընդունելի տարբերակով լուծման կհանգի։ Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը շահագրգռված է ինչպես մեր երկրի կարեւորագույն գործընկեր ԵՄ տարածքում կայունության ապահովմամբ, այնպես էլ Հայաստանի դարավոր բարեկամ Հունաստանի բնականոն զարգացմամբ։
Հանդիպման ժամանակ նշելով, թե ուրախ է, որ Հայաստանում օրենքի համաձայն նախաձեռնվել է սահմանադրական բարեփոխումների գործընթաց, Դոնալդ Տուսկը ՀՀ նախագահին խնդրել է ներկայացնել բարեփոխումների իրականացման նպատակը եւ այդ գործընթաց ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 484 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 21.07.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Ընդդիմության առաջարկները եւս ամրագրված են նախագծում

Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը նոր Սահմանադրության նախագծի նախնական տարբերակի մեկից յոթ գլուխները ներկայացրել է հանրային քննարկման՝ ակնկալելով լսել տարատեսակ կարծիքներ, ստանալ արժեքավոր առաջարկություններ։ 
«Սահմանադրության մեջ առաջին հոդվածից մինչեւ անցումային դրույթներ կարեւոր են, եւ հենց սա է պատճառը, որ հրապարակվել է սահմանադրական փոփոխությունների նախնական տարբերակը, քանի որ անհրաժեշտ է լայն ու բովանդակային քննարկում կազմակերպել»,– երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը։ «Սահմանադրական փոփոխություններն անցնելու են հանրաքվեի միջոցով, եւ մարդիկ հնարավորություն են ունենալու «այո» կամ «ոչ» ասելու։ Եթե դեմ լինեն, դրանք չեն անցնի»,–նկատեց նա։ Պատգամավորը վստահ է՝ սահմանադրական փոփոխությունները բարձրացնում են կուսակցությունների եւ պատգամավորների դերը։ Նախագծի հաջողության դեպքում ԱԺ—ում վերահսկողական պաշտոններում կլինեն նաեւ ընդդիմադիրները։ Նոր Սահմանադրությամբ ամրագրվում է, որ ԱԺ փոխխոսնակի պաշտոնը պետք է լինի ընդդիմության ներկայացուցչինը. «Եթե ուշադրություն դարձնենք, կտեսնենք, որ 2009 թվականից այս կողմ ընդդիմության արած առաջարկներն ամրագրվել են այս փաստաթղթում։ Հիմա, եթե տարաձանություն կա, պիտի գան, քննարկեն։ Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ պետք է մենք ընդդիմադիրների համար ընտրություն եւ քարոզարշավ կազմակերպենք»։ Հովհաննես Սահակյանը եւս մեկ անգամ շեշտել է, որ փաստաթուղթը ի ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Զանազան | Դիտումներ Просмотров: 529 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 21.07.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Առանց Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հստակեցման չի կարող լինել ղարաբաղյան հակամարտության համապարփակ լուծում՝ երեկ Երեւանում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ԵԱՀԿ—ի Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը, տեղեկացնում է «Ազատությունը»։ «Ղարաբաղյան հակամարտության համապարփակ կարգավորում չի կարող լինել, եթե դրանում ներառված չլինի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը։ Համապարփակ կարգավորումը ներառում է նաեւ կարգավիճակի հարցը, եւ այդ նպատակով անհրաժեշտ է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կամքի ազատ արտահայտում՝ որպես համապարփակ այդ կարգավորման մի մաս»,–ասել է Ուորլիքը։
«Եթե դուք ուշադրությամբ ընթերցեք ռուսաստանյան «Վեդոմոստի» պարբերականին իմ տված հարցազրույցը, դուք կտեսնեք, որ ասում եմ՝ ոչ մի բան համաձայնեցված չէ, քանի դեռ ամեն ինչ համաձայնեցված չէ, եւ սա ի նկատի ունենք՝ ասելով համապարփակ կարգավորում։ Այդ կարգավորման տարրերից մեկը պետք է լինի Լեռնային Ղարաբաղի հարակից տարածքների վերադարձը, սա կետերից մեկն է, բանակցությունների տարր է»,–հայտարարել է ամերիկացի դիվանագետը:

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 497 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 21.07.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Շաքե ՂԱԶԱՐՅԱՆ, «Արմենիա» հեռուստաընկերություն.
 –Հարցս ուղղում եմ ՀՀ նախագահին եւ Եվրոպական խորհրդի նախագահին. Հայաստանը տարիներ շարունակ կողմնակից է եղել տարբերակված մոտեցմամբ՝ բարեփոխումների իրականացման գործում գրանցված առաջընթացի հիման վրա ԵՄ հետ հարաբերություններին։ Եվ արեւելյան գործընկերության Ռիգայի գագաթնաժողովում, կարծեք, երկուստեք ամրագրվեց նման հանձնառություն։ Հարցս հետեւյալն է՝ արդյո՞ք Ռիգայի գագաթնաժողովում անդրադարձ է կատարվել նաեւ Հայաստան—Եվրոպական միություն իրավական նոր փաստաթղթի կնքմանը եւ ինչպիսի՞ն են այդ պայմանագրի հեռանկարները։
Սերժ ՍԱՐԳՍՅԱՆ.
–Նախ դուք բոլորդ վկաներն եք եւ կարող եք հանգիստ հաստատել, որ արեւելյան գործընկերության հենց սկզբից մենք խոսում էինք տարբերակված մոտեցման մասին։ Ես երբեք չեմ հասկացել, թե ինչպես կարող են արեւելյան գործընկերության ընկերները՝ այդքան տարբեր իրենք բնույթով, իրենց նպատակներով, իրենց ակնկալիքներով, գործել, բանակցել մի ընդհանրական փաթեթի շրջանակներում։ Այսօր, երբ խոսում էինք պարոն Տուսկի հետ, ես ասացի՝ տարիներ առաջ էլ եմ իրեն ասել, այսօր էլ, որ մի ընդհանրություն կա։ Եկեք այդ ընդհանրության մասին մոռանանք, որովհետեւ այդ ընդհանրությունը հատկանշական չէ։ Ես այն ժամանակ էլ համոզված էի, հիմա էլ համոզված եմ՝ եթե Ադրբեջանը նավթ ու գազ ունի, խնդրեմ, թող Եվրամիությունը համագործակցի Ադրբեջանի հետ այդ ոլորտում։ Մենք ցանկանում ենք, որպեսզի մեր երկրում բարեփոխումներ լինեն, մենք ցանկանում ենք, որպեսզի ամրապնդվեն ժողովրդ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 443 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 21.07.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

2015թ. հուլիսի 19—ից ուժի մեջ է մտել ««Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքը, որին համապատասխան անհրաժեշտություն է առաջանում ընդունելու բազմաթիվ իրավական ակտեր (կարգեր, կանոններ) իրավահարաբերությունների լիակատար կանոնակարգումն ապահովելու նպատակով։ Այս մասին հայտնում են ՀՀ ԿԸՀ մամուլի ծառայությունից։
Նշվածով պայմանավորված՝ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը երեկ գումարած արտահերթ նիստում ընդունել է մոտ երկու տասնյակ որոշումներ, որոնցով սահմանվել են հանրաքվեների կազմակերպման եւ անցկացման համար անհրաժեշտ փաստաթղթերի ձեւերը, դրանց լրացման եւ պահպանման կարգերը, ինչպես նաեւ փոփոխություններ եւ լրացումներ են կատարվել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի մի շարք որոշումներում՝ սահմանելով, որ համապետական ընտրությունների հետ կապված առանձին իրավահարաբերություններ կարգավորող ԿԸՀ որոշումների դրույթները կիրառելի են նաեւ հանրաքվեների կազմակերպման եւ անցկացման ժամանակ։
Արտահերթ նիստում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը Արարատի մարզի թիվ 17 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամ է նշանակել հանձնաժողովի կազմում ընդգրկվելու համար դիմում ներկայացրած միակ թեկնածու Տաթեւիկ Համբարձումի Ասատրյանին։
ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը, «Panorama.am»—ի հետ զրույցում, անդրադառնալով ընդունված որոշումներին, պարզաբանել է, որ խնդիրը չի վերաբերում որեւէ կոնկրետ հանրաքվեի, այլ՝ հանրաքվեների դեպքում իր ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Զանազան | Դիտումներ Просмотров: 492 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 21.07.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հուլիս 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024