Կայքի մենյու |
|
|
Բաժնի անվանակարգերը |
|
|
Մինի - չաթ |
|
|
Վիճակագրություն |
Ընդամենը առցանց: 1 Հյուրեր: 1 Հաճախորդներ 0 |
|
|
Գլխավոր էջ » 2015 » Հուլիս » 02
ՀՀ գլխավոր դատախազության նիստերի դահլիճում երեկ տեղի է ունեցել հանդիսավոր նիստ՝ նվիրված Դատախազության աշխատողի օրվան եւ դատախազության 97—րդ տարեդարձին։ Դատախազության աշխատողի օրվա առթիվ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը ընթերցել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը։
«Հարգելի՛ դատախազներ,
Դատախազության հարգելի՛ աշխատակիցներ,
Շնորհավորում եմ ձեզ Դատախազության աշխատողի օրվա եւ Հայաստանում դատախազական ծառայության 97—ամյակի կապակցությամբ։
Այսօր Հայաստանի Հանրապետության դատախազության առջեւ ծառացած են բազմաթիվ դժվարին խնդիրներ, որոնց շարքում հատկապես կարելի է առանձնացնել օրենքի գերակայության ամրապնդումը եւ կոռուպցիայի դեմ պայքարը։
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության առաջին հոդվածն ամրագրում է, որ մեր երկիրը ժողովրդավարական եւ իրավական պետություն է։ Դա ձեր գործունեության անկյունաքարն է, ուստի եւ ձեր կառույցին կարեւոր առաքելություն է վերապահված մարդու իրավունքների պաշտպանության եւ ժողովրդավարական արժեքների ամրապնդման գործում։
Դուք պետք է անզիջում լինեք մեր հասարակությունը թուլացնող կոռուպցիայի դրսեւորումների հանդեպ, որոնցից ազատվելու համար մեզ անհրաժեշտ են համակարգային լուծումներ, ինչն անհնար է առանց ձեր անխոնջ եւ աննկուն աշխատանքի։ Պետք է առաջնորդվեք սկզբունքայնությամբ եւ մասնագիտական պատվախնդրությամբ։ Վստահ եմ, որ որդեգրելով աշխատանքի կազմակերպման նոր մոտեցումներ, դուք կկարողանաք արդյունավետորեն լուծել ձեր առջեւ դրված խնդիրները։
Ուրախ
...
Կարդալ շարունակությունը »
|
Բաղրամյան պողոտայում ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման ցույցի մասնակիցները երեկ նոր նախաձեռնող խումբ են ստեղծել, որը համակարգելու է մյուս խմբերի աշխատանքը նստացույցի վայրում։ Այդ մասին հայտնել է ցուցարարներից Նարեկ Այվազյանը։
Մասնավորապես, ստեղծվել են արագ արձագանքման, հասարակական կարգի պահպանման, տեխնիկական խնդիրների, հասարակայնության հետ աշխատող, իրավաբանական եւ ֆինանսատնտեսական խմբեր։ Կարող են ստեղծվել նոր խմբեր, որոնցից յուրաքանչյուրը մեկական անդամ կունենա նախաձեռնող խմբում։
Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը Բաղրամյան պողոտայում կատարվողը չի համարում «մայդան», ինչպես որ պնդում են արտասահմանյան որոշ լրատվամիջոցներ. «Իհարկե, սխալ է «մայդան» անվանել այն, ինչ կատարվում է Բաղրամյան պողոտայում, քանի որ այն լիովին այլ բան է։ Բաղրամյանում կանգնած են մարդիկ, ովքեր սովոր են իրենց դժգոհությունն արտահայտել այդ կերպ։ Հավաքված երիտասարդները չէին ուզում գնալ փոխզիջման, երկխոսության, նրանք վերջնագիր էին դրել ու արագ լուծում էին պահանջում»։
Սակայն, Իսկանդարյանի խոսքով, գաղափարների, տեքստերի, կարգախոսների, օրակարգի, մեթոդիկայի, տեխնոլոգիայի պակասը, հիերարխիայի եւ լիդերության բացակայությունը հասարակական շարժումների համար անհնարին են դարձնում քաղաքականության վրա ազդեցությունը։
Ըստ նրա՝ լիդերն ու հիերարխիան կարող են գործընթացի ժամանակ ի հայտ գալ, բայց դրան դեմ էին հենց ցուցարարները։ Միայն էնտուզիազմն ու զայրույթը բավական չեն հաջողության հասնելու համար. «Մարդի
...
Կարդալ շարունակությունը »
|
2015 թ. հունիսի 19—22—ը էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ բողոքող քաղաքացիները, առանց «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքով նախատեսված ընթացակարգերի պահպանման, Երեւանի Ազատության հրապարակում կազմակերպել են հավաք եւ շուրջօրյա նստացույց։ Վերոնշյալ անձինք հունիսի 22—ին անօրինական երթ են իրականացրել դեպի Բաղրամյան պողոտա՝ ամբողջությամբ արգելափակելով դրա տրանսպորտային եւ հետիոտնային երթեւեկությունը, իսկ ժամը 20։00—ի սահմաններում երթը նույն վայրում վերածել են անժամկետ նստացույցի։
Ինչպես հավաքի, այնպես էլ երթի ու դրան հաջորդած շուրջ 10—ը ժամ նստացույցի ամբողջ ընթացքում ՀՀ ոստիկանությունը պարբերաբար իրականացրել է ՀՀ օրենսդրությանը եւ միջազգային չափանիշներին համահունչ նախազգուշական եւ կանխարգելիչ գործողություններ։ Եվ միայն հունիսի 23—ի առավոտյան, հավաքը Ազատության հրապարակ տեղափոխելու տեւական ապարդյուն բանակցություններից եւ անօրինական հավաքը դադարեցնելու վերաբերյալ անտեսված բազմաթիվ նախազգուշացումներից հետո, ՀՀ ոստիկանությունը ստիպված է եղել դադարեցնել հավաքը։ Համաձայն նման դեպքերին հատուկ գործելակերպին՝ ՀՀ ոստիկանությունն անմիջապես նախաձեռնել է նաեւ իր աշխատակիցների գործողությունների իրավաչափության ստուգման ներքին ընթացակարգեր։
Չնայած դրան, նույն օրը երեկոյան հավաքի կազմակերպիչներն ու մասնակիցները նոր անօրինական հավաքի, դրան հաջորդած երթի, նստացույցի եւ ոչ իրավաչափ այլ գործողությունների միջոցով դարձյալ ամբողջությամբ կաթվածահար են արել Բաղրամյ
...
Կարդալ շարունակությունը »
|
Համախմբված, ծանրաբեռնված եւ շատ արդյունավետ։ Այսպես են բնորոշում ԵԽԽՎ—ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամները այս նստաշրջանում իրենց աշխատանքը։
Պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը, անդամներ Նաիրա Զոհրաբյանը, Արփինե Հովհաննիսյանը, Արմեն Ռուստամյանը, Լեւոն Զուրաբյանը, Մհեր Շահգելդյանը եւ Վահան Բաբայանը Ստրասբուրգից վերադարձել են առաքելությունը կատարած։ Երեկ Ազգային ժողովում մամլո ասուլիսի ընթացքում Հերմինե Նաղդալյանը, Նաիրա Զոհրաբյանը եւ Արփինե Հովհաննիսյանը մանրամասներ ներկայացրին հունիսի 22—26—ը Ստրասբուրգում տեղի ունեցած ԵԽԽՎ ամառային նստաշրջանի աշխատանքների վերաբերյալ։
Ասուլիսի բոլոր մասնակիցները բարձր գնահատեցին ՀՀ ԱԺ պատվիրակության, Հայաստանի դիվանագիտական կառույցների եւ հայկական սփյուռքի համատեղ եւ արդյունավետ աշխատանքը, որի շնորհիվ պատվիրակությունն արձանագրել է հայանպաստ եւ նշանակալի ձեռքբերումներ։ Մասնավորապես, Ադրբեջանի ժողովրդավարական հաստատությունների վերաբերյալ զեկույցից հայկական պատվիրակության կատարած մեծ աշխատանքի շնորհիվ հնարավոր է դարձել հանել «Լեռնային Ղարաբաղի եւ հարակից 7 շրջանների օկուպացիա» ձեւակերպումը, որը զեկույցում ընդգրկելու համար, ինչպես նշել է Հերմինե Նաղդալյանը, ադրբեջանական պատվիրակությունը մեծածավալ եւ տեւական աշխատանք էր կատարել։ Նաղդալյանի խոսքով՝ վերոնշյալ ձեւակերպման դուրսմղումը Ադրբեջանի ժողովրդավարական հաստատությունների վերաբերյալ զեկույցից շատ մեծ քաղաքական նշանակություն ունի։ ԵԽԽՎ—ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամները մինչ
...
Կարդալ շարունակությունը »
|
Պետությունը կարեւորում է քաղաքացիական հասարակության մասնակցությունը ցանկացած ոլորտում
Քաղաքացիական հասարակությունը մեծ դեր ունի քաղաքացիների եւ իշխանության միջեւ կապի ապահովման գործում, ասել է արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը՝ երեկ «Քաղաքացիական հասարակություն—պետական կառույցներ համագործակցություն» խորագրով քննարկման ժամանակ։
Քննարկումը նախաձեռնել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը(USAID), որի նպատակն է եղել նպաստել քաղաքացիական հասարակության եւ պետական կառույցների միջեւ փոխգործակցության ամրապնդմանը, տեղեկացնում են ԱՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
«Պետությունը կարեւորում է քաղաքացիական հասարակության մասնակցությունը ցանկացած ոլորտի քաղաքականության մշակման հարցում»,–ընդգծել է արդարադատության նախարարի տեղակալը՝ կարեւորելով քաղաքացիների վստահությունը պետական կառույցների նկատմամբ եւ նրանց ներգրավվածությունը որոշումների կայացման գործընթացում։ Այդ համատեքստում, որպես լավագույն օրինակ, Սուրեն Քրմոյանը նշել է «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակման ընթացքում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ համատեղ արդյունավետ աշխատանքը։
USAID ծրագրային բաժնի տնօրեն Մերվին Էլիսը շնորհակալություն է հայտնել ներկաներին փոխգործակցության համար՝ ընդգծելով արդարադատության նախարարության ակտիվ համագործակցությունը քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։
Հանդիպման ավարտին պետական կառույցների աշխատակիցները ներկայացրել են իրենց գերատեսչությունների համագործակցության փորձը քաղ
...
Կարդալ շարունակությունը »
|
Ծննդյան օրվա առթիվ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորանքներ եւ բարեմաղթանքներ է ստանում օտարերկրյա պետությունների ղեկավարներից, միջազգային կազմակերպությունների, պետական եւ հասարակական հատվածի ներկայացուցիչներից, անհատներից։
Նախագահ Սերժ Սարգսյանին ի թիվս այլ երկրների ղեկավարների՝ շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Հարգելի՛ Սերժ Ազատի,
Ընդունեք ամենաանկեղծ շնորհավորանքները Ձեր ծննդյան օրվա կապակցությամբ։
Ձեր պետական գործունեության տարիներին Դուք ձեռք եք բերել Ձեր հայրենակիցների շրջանում արժանի հարգանք, ինչպես նաեւ մեծ հեղինակություն՝ միջազգային ասպարեզում։ Բարձր եմ գնահատում Ձեր անձնական ներդրումը մեր երկրների միջեւ բարեկամական, դաշնակցային հարաբերությունների ամրապնդման գործում։
Ջերմությամբ եմ հիշում վերջերս Մոսկվա կատարած Ձեր այցը, որի ընթացքում մենք միասին մասնակցեցինք Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 70—րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին։ Ուրախ կլինեմ մեր նոր հանդիպումների, կառուցողական երկխոսության եւ համատեղ սերտ աշխատանքի շարունակության համար՝ ի բարօրություն Հայաստանի եւ Ռուսաստանի եղբայրական ժողովուրդների։
Սրտանց ցանկանում եմ Ձեզ քաջառողջություն, երջանկություն, բարեկեցություն, հաջողություններ եւ ամենայն բարիք»,–ասված է ՌԴ նախագահի շնորհավորական ուղերձում։
Նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ նաեւ հեռախոսազրույց է ունեցել նախագահ Սերժ Սարգսյանի հետ, շնորհավորել եւ բարեմաղթանքներ հղել Հ
...
Կարդալ շարունակությունը »
|
Ազգային ժողովի երեկ հրավիրված արտահերթ նստաշրջանի օրակարգում, ուր ներգրավված էին մեկ տասնյակ հարցեր, պատգամավորների կողմից առավել շրջանառվող թեման ԼՂՀ կառավարության կառուցվածքների մասին օրենքի նախագիծն էր, որը քննարկումների ժամանակ լուրջ տարաձայնությունների առիթ դարձավ։ Այն խորհրդարանի դատին ներկայացրեց կառավարության աշխատակազմի ղեկավար Լեւոն Գրիգորյանը։
Ըստ բանախոսի. «Առաջարկվող կառուցվածքային փոփոխությունները հնարավորություն կտան անշեղորեն իրագործել Ազգային ժողովի կողմից հավանության արժանացած կառավարության 2015—2017թթ. գործունեության ծրագրում ամրագրված նպատակներն ու խնդիրները»։ Պարոն Գրիգորյանի խոսքով, նախատեսվող փոփոխություններով գործադիրը նպատակ ունի բարելավել կառավարման համակարգը։ Ասել է թե՝ ղեկավար օղակների կրճատման միջոցով կառավարությունը մտադիր է ապահովել առավել արդյունավետ կառավարման համակարգ, օպտիմալացման ճանապարհով նվազեցնել մարմինների պահպանման բյուջետային ծախսերը՝ դրանք ուղղելով ծրագրային աշխատանքների կատարմանն ու ֆինանսավորմանը։ Աշխատակազմի ղեկավարը նշեց. «Պահպանման ծախսերը կկրճատվեն հաստիքային միավորների քանակի, ծառայողական ավտոպարկի պահպանման եւ հաշվարկային այլ ծախսերի հոդվածներով»։
Ինչպես արտացոլված է օրենքի նախագծում, սահմանվում է կառավարության հետեւյալ կառուցվածքը. առողջապահության նախարարություն, արդարադատության նախարարություն, արտաքին գործերի նախարարություն, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն, գյուղատնտեսության նախարարություն, էկոնո
...
Կարդալ շարունակությունը »
|
Երեկ Բաղրամյան պողոտայում ցուցարարներին է այցելել ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը։
Նա զրուցել է երիտասարդների հետ եւ իր դիտարկումները շարադրել։ Ըստ նրա՝ դժգոհություններն ազդակներ են, դրանք միշտ կան, պետք է լինեն, իսկ պաշտոնյաները պետք է զգոն լինեն այդ ազդակների նկատմամբ։ Պաշտոնյան պետք է հակված լինի երկխոսության։ «Ոստիկանությունը առավելագույնս հանդուրժող է։ Այդ հանդուրժողականությունը գալիս է ոչ թե նրանից, որ թույլ է կամ մտածում է, որ ճշմարիտ քայլ չի անում։ Հանդուրժող է, քանի որ գիտի, որ եթե մի մոլորված մարդ կա, պետք է խոսքով ու խելքով հանել նրան այդ մոլորության վիճակից։ Չենք ցանկանում, որ տղաները կոտրվեն, կորցնեն հավատը։ Մեր երկրին հարիր չեն խժդժությունները, մենք իմաստուն ժողովուրդ ենք եւ խաղաղությամբ պետք է անցնենք մեր ճանապարհը»,–ասել է ոստիկանապետը երիտասարդներին։
Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը շրջայց է կատարել նստացույցի հատվածում, գտել մահակներ, որոնք, ցուցարարների խոսքով, դրոշի պոչեր են, առգրավել դրանք։ Նա եւս խոսել է հայ ոստիկանների հանդուրժողականության մասին՝ ընդգծելով, որ թեեւ արդեն մեկ շաբաթից ավելի է ցուցարարները պարալիզացրել են Բաղրամյան պողոտան, որը կարեւոր նշանակություն ունի մայրաքաղաքի կենտրոնի համար, սակայն ոստիկանությունը գործողությունների չի դիմում ու թողել է հավաքվածների գիտակցության ու ըմբռնման վրա։ Նա նշել է, որ հարակից տարածքի բնակիչները բողոքում են, իսկ քաղաքացիներից դժգոհություններ կան, որ ստիպված են շրջանցել Բաղրամյան պողոտան։
Եր
...
Կարդալ շարունակությունը »
|
Կառավարության ընդունելությունների տանը վարչապետ Հովիկ Աբրահամյանի նախագահությամբ իր աշխատանքներն է սկսել «Տնտեսական օրակարգ» խորագրով համաժողովը, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Ողջունելով համաժողովի մասնակիցներին՝ Հովիկ Աբրահամյանը նշել է. «Հարգելի գործընկերներ, պատվարժան հյուրեր եւ համաժողովի մասնակիցներ,
Թույլ տվեք ողջունել ձեզ համաժողովի շրջանակում եւ հայտնել անկեղծ գոհունակությունս երկրի առջեւ ծառացած սոցիալ–տնտեսական խնդիրների շուրջ ձեր մասնագիտական եւ քաղաքացիական ներդրումն ունենալու պատրաստակամության համար։ Այսօրվա միջոցառումն իրավամբ յուրահատուկ եմ համարում թե՛ մասնակիցների շրջանակով, թե՛ քննարկվելիք հարցերի ընդգրկումով եւ որ առանձնահատուկ կարեւորում եմ, անշահախնդիր մասնակցության եւ կառուցողական երկխոսության պատրաստակամության տեսանկյունից։
Վերջին շրջանում կառավարության գործունեության եւ, ընդհանրապես, երկրում իրականացվող տնտեսական քաղաքականության հանդեպ նկատվում է երկու միտում՝
Առաջին. Հոռետեսություն, հուսահատություն, բացասական տրամադրությունների ստեղծում եւ տարածում։
Երկրորդ. Բոլոր խնդիրներն արտաքին տնտեսական կոնյուկտուրայի, նավթի գների եւ այլ, մեզանից չկախված հանգամանքների վրա բարդելու միտումը։
Ինձ համար երկու մոտեցումներն էլ հավասարաչափ անընդունելի են։
Անդադար նվնվոցով եւ հոռետեսությամբ աշխարհում դեռ ոչ մի տնտեսություն չի վերականգնվել, եւ Հայաստանը բացառություն չի կարող լին
...
Կարդալ շարունակությունը »
|
|
|
|
Մուտքի ձև |
|
|
Որոնել |
|
|
Օրացույց |
|
|
Սոց ցանցեր |
|
|
Ժամանակահատված |
|
|
|