ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 20.04.2024, 15:43
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Հուլիս » 2 » Ցանկացած հավաք ունի սկիզբ եւ ավարտ /ՀՀ ոստիկանությունը կոչ է անում ինքնակամ վերացնել Բաղրամյան պողոտայի շուրջ 10 օր տեւող արգելափակումը/
16:49
Ցանկացած հավաք ունի սկիզբ եւ ավարտ /ՀՀ ոստիկանությունը կոչ է անում ինքնակամ վերացնել Բաղրամյան պողոտայի շուրջ 10 օր տեւող արգելափակումը/

2015 թ. հունիսի 19—22—ը էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ բողոքող քաղաքացիները, առանց «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքով նախատեսված ընթացակարգերի պահպանման, Երեւանի Ազատության հրապարակում կազմակերպել են հավաք եւ շուրջօրյա նստացույց։ Վերոնշյալ անձինք հունիսի 22—ին անօրինական երթ են իրականացրել դեպի Բաղրամյան պողոտա՝ ամբողջությամբ արգելափակելով դրա տրանսպորտային եւ հետիոտնային երթեւեկությունը, իսկ ժամը 20։00—ի սահմաններում երթը նույն վայրում վերածել են անժամկետ նստացույցի։
Ինչպես հավաքի, այնպես էլ երթի ու դրան հաջորդած շուրջ 10—ը ժամ նստացույցի ամբողջ ընթացքում ՀՀ ոստիկանությունը պարբերաբար իրականացրել է ՀՀ օրենսդրությանը եւ միջազգային չափանիշներին համահունչ նախազգուշական եւ կանխարգելիչ գործողություններ։ Եվ միայն հունիսի 23—ի առավոտյան, հավաքը Ազատության հրապարակ տեղափոխելու տեւական ապարդյուն բանակցություններից եւ անօրինական հավաքը դադարեցնելու վերաբերյալ անտեսված բազմաթիվ նախազգուշացումներից հետո, ՀՀ ոստիկանությունը ստիպված է եղել դադարեցնել հավաքը։ Համաձայն նման դեպքերին հատուկ գործելակերպին՝ ՀՀ ոստիկանությունն անմիջապես նախաձեռնել է նաեւ իր աշխատակիցների գործողությունների իրավաչափության ստուգման ներքին ընթացակարգեր։ 
Չնայած դրան, նույն օրը երեկոյան հավաքի կազմակերպիչներն ու մասնակիցները նոր անօրինական հավաքի, դրան հաջորդած երթի, նստացույցի եւ ոչ իրավաչափ այլ գործողությունների միջոցով դարձյալ ամբողջությամբ կաթվածահար են արել Բաղրամյան պողոտայի եւ դրան հարակից փողոցների երթեւեկությունը։
Նշված ժամանակահատվածից մինչ օրս ՀՀ ոստիկանությունը հանդուրժողականություն է դրսեւորել Երեւան քաղաքի հիմնական մայրուղիներից մեկի տեւական արգելափակման, հավաքի վայր դրա անցկացման ժամանակ չօգտագործվող առարկաներ բերելու, ինչպես նաեւ բնակելի շինություններին հարող տարածքներում գիշերային ժամերին անձանց հանգիստը խանգարող աղմուկի նկատմամբ՝ հնարավորություն տալով հավաքի մասնակիցներին հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցի կապակցությամբ արտահայտել իրենց դիրքորոշումը։
Միաժամանակ, ՀՀ ոստիկանությունը փաստում է, որ հավաքների ազատության իրավունքի ցանկացած դրսեւորում, անկախ դրա բնույթից, մասնակիցների պահանջների էությունից կամ այդ պահանջների բավարարման կապակցությամբ վերջիններիս վերաբերմունքից, պետք է համապատասխանի ՀՀ Սահմանադրության, «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի եւ այլ իրավական ակտերի վերաբերելի դրույթներին։
Այս առումով հավաքների ազատության իրավունքը, նախ եւ առաջ, չունի եւ չի կարող ունենալ բացարձակ բնույթ եւ ժողովրդավարական հասարակությունում կարող է սահմանափակվել ի շահ հասարակական կարգի պահպանության կամ այլոց սահմանադրական իրավունքների եւ ազատությունների պաշտպանության, ներառյալ՝ բնականոն երթեւեկության ապահովման։
Օրենսդրական կարգավորումներից պարզորոշ հետեւում է նաեւ, որ ցանկացած հավաք ունի սկիզբ եւ ավարտ, այսինքն՝ պետք է կրի ժամանակավոր բնույթ։ Բացի այդ, հավաքների ազատության իրավունքի բովանդակությունն իր մեջ չի ներառում հավաքի ընթացքում հնչեցվող պահանջի բավարարումը։
Միաժամանակ ՀՀ ոստիկանությունը կարեւորում է այն հանգամանքը, որ հավաքի կազմակերպիչներն ու մասնակիցները բավարար ժամանակ են ունեցել իրենց պահանջները բարձրաձայնելու, ինչպես նաեւ հանրությանը, իրավասու մարմիններին ու պաշտոնատար անձանց դրանք ներկայացնելու համար։
Այս պայմաններում Երեւան քաղաքի տրանսպորտային հիմնական խողովակներից մեկը, որն օրական ապահովում է մի քանի տասնյակ հազար մարդկանց տեղաշարժը, ներառյալ՝ աշխատելու, հանգստի եւ անհրաժեշտ այլ պահանջմունքների բավարարումը, շարունակում է անորոշ ժամանակով արգելափակված մնալ։ Ավելին, Բաղրամյան պողոտայի երթեւեկելի մասում եւ մայթերին տեղադրված են հասարակական տրանսպորտի եւ հետիոտների ազատ տեղաշարժը սահմանափակող առարկաներ կամ այլ արգելապատնեշներ։ Ի վերջո, քաղաքի մշտապես ծանրաբեռնված մայրուղիներից մեկը տեւական ժամանակով փակվել եւ օգտագործվում է ազատ ժամանցի կամ սպորտային ու մշակութային միջոցառումներ կազմակերպելու նպատակով։
Հիմք ընդունելով վերոշարադրյալ փաստերը եւ դրանց տրված իրավական գնահատականները, ՀՀ ոստիկանությունը հայտարարում է, որ Երեւան քաղաքի Բաղրամյան պողոտան տեւական ժամանակով եւ ամբողջությամբ արգելափակելու հանգամանքն իր բնույթով եւ առաջացրած հետեւանքներով անհամաչափ սահմանափակում է այլ անձանց սահմանադրական իրավունքները եւ հանրության շահերը։
Ուստի, ՀՀ ոստիկանությունը կոչ է անում հավաքի կազմակերպիչներին եւ մասնակիցներին դրսեւորել ողջախոհություն, հարգել ՀՀ Սահմանադրությունն ու օրենքները, այլոց իրավունքներն ու օրինական շահերը եւ ինքնակամ վերացնել Բաղրամյան պողոտայի շուրջ տասն օր տեւող արգելափակումը։ Միաժամանակ ՀՀ ոստիկանությունը հորդորում է հավաքի կազմակերպիչներին եւ մասնակիցներին.
— Հետագայում հնարավոր հանրային միջոցառումներն անցկացնել «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի պահանջների պահպանմամբ,
— ՀՀ ոստիկանության հետ բանակցությունների արդյունքում հավաքը տեղափոխել այլ վայր։
Հակառակ դեպքում ՀՀ ոստիկանությունը ստիպված կլինի ամբողջ ծավալով գործադրել ՀՀ օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունները։
ՀՀ ոստիկանությունը լիահույս է նաեւ, որ վերջին օրերին խաթարված հասարակական կարգը, հանրային կառույցների բնականոն գործունեությունը, ինչպես նաեւ անձանց խախտված իրավունքները հնարավոր է վերականգնել բարի կամքի դրսեւորման եւ փոխըմբռնման մթնոլորտում՝ առանց հարկադրանքի կամ ուժային գործողությունների։
Հայաստանի Հանրապետության ոստիկանություն
 
Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 369 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հուլիս 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024