ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 21.11.2024, 19:09
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 2
Հյուրեր: 2
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Հուլիս » 15

Պատմական համաձայնությունը կայացավ։ Վիեննայում երկար տեւած բանակցությունների արդյունքում Իրանի ու վեց երկրների (Միացյալ Նահանգներ, Ռուսաստան, Չինաստան, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա եւ Գերմանիա) միջեւ ձեռք բերվեց Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ ամփոփիչ փաստաթղթի դրույթների վերաբերյալ համաձայնություն։
Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ողջունել է համաձայնության ձեռքբերումը.
«Հայաստանը ողջունում է Իրանի եւ միջազգային միջնորդների նպատակասլաց, կառուցողական ջանքերի արդյունքում իրանական միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված համաձայնությունը։
Երկար սպասված այս պայմանավորվածությունը կարեւոր ձեռքբերում է՝ ի նպաստ միջազգային, տարածաշրջանային կայունության եւ համագործակցության ամրապնդման։
Լիահույս ենք, որ դա հավելյալ խթան կհանդիսանա Հայաստանի եւ բարեկամ Իրանի միջեւ առեւտրատնտեսական համագործակցության ընդլայնման, համատեղ ծրագրերի իրականացման համար»։
Իրանի եւ «վեցյակի» միջեւ միջուկային ծրագրի շուրջ համաձայնության ձեռքբերումը Արցախը եւս գնահատում է որպես մեծ ներդրում տարածաշրջանում անվտանգության ապահովման գործում։ «ԼՂՀ ԱԳՆ—ն ողջունում է իրանական միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված համաձայնությունը՝ որպես էական ներդրում տարածաշրջանային կայունության ու անվտանգության ամրապնդման գործում»,–հայտարարել է ԼՂՀ ԱԳ նախարար Կարեն Միրզոյանը։
Ըստ Իրանի եւ «վեցյակի» միջեւ ձեռք բերված համաձայնության՝ ենթադրվում է, որ երկրի տարածքում միջուկային ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 458 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 15.07.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Սրտի հետ կապված բարդությունները զարգանում են շատ արագ, շոգ ժամանակ 50% բարձրանում է մահացությունը եւ դրա 90%—ը սրտանոթային բարդություններով է պայմանավորված։ Այս մասին երեկ մամուլի ասուլիսին ասաց սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտի գիտաշխատող, սրտաբան Անահիտ Գաբրիելյանը։ Նա նշեց, որ հատկապես տարեց մարդիկ, երեխաները եւ հիվանդները պետք է ուշադիր լինեն։
«Սրտի բոլոր հիվանդությունները միշտ զուգորդվում են այլ հիվանդությունների հետ, եւ դրա համար հարազատները, բարեկամները պետք է շատ զգոն, ուշադիր լինեն իրենց կողքին գտնվող տարեց մարդկանց նկատմամբ»,–ասաց նա։
Նա նշեց, որ շոգից անոթները լայնանում են, ճնշումը իջնում է, արյան շրջանառությունը դանդաղում է, ինչը բարդությունների անմիջական պատճառն է։
Ուշագնացության, ցածր ճնշման դեպքում որպես առաջին օգնություն սրտաբանը ցանկալի համարեց խմել աղի ջուր, իսկ բարձր ճնշման դեպքում ընդունել դեղորայք, իսկ չլինելու դեպքում սառը թան խմել։ Նա կոչ արեց ընդունել առողջ սնուն, չծխել, երկար ժամանակ արեւի տակ չմնալ։ Նա նաեւ կարեւորեց սրտանոթային հիվանդությունների նկատմամբ գենետիկ նախատրամադրվածությունը։
Սրտաբանը նշեց, որ ազգային բնութագրումից ելնելով մեզ մոտ տարածված են սրտանոթային հիվանդությունները, որոնց մի մասը նույնիսկ բացահայտված չէ, այսինքն՝ երբեմն պատահում է, որ սրտամկանի ինֆարկտ են տարել, սակայն չգիտեն այդ մասին։ «Ցանկալի է, որ մարդիկ կանխարգելիչ ստուգվեն։ Սրտանոթային համակարգի համար այս սեզոնը կարծես քննություն լինի»,&ndas ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 396 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 15.07.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Հովհաննես ՄԱՆՈՒԿՅԱՆՆ ազատվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի պաշտոնից։

ՀՀ նախագահի մամլո գրասենյակ
Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 408 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 15.07.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Ֆրանսիայի ազգային տոնի առթիվ նախագահն այցելել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատուն
Ֆրանսիայի ազգային տոնի առթիվ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ այցելել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատուն։ Հանրապետության նախագահը տոնի առթիվ շնորհավորել է դեսպան Ժան—Ֆրանսուա Շարպանտիեին, դեսպանատան աշխատակիցներին եւ ի դեմս նրանց՝ Ֆրանսիայի ամբողջ ժողովրդին։
Սերժ Սարգսյանը տոնի առթիվ նաեւ շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդին։
Ուղերձում ասված է. «Մեծարգո պարոն նախագահ,
Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ եւ Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին Ֆրանսիայի Հանրապետության Ազգային տոնի կապակցությամբ՝ մաղթելով Ձեր երկրին հետագա առաջընթաց, բարգավաճում եւ միջազգային դիրքերի շարունակական ամրապնդում։
Վերահաստատում եմ իմ անձնական նվիրվածությունը հայ—ֆրանսիական դարավոր բարեկամությանը եւ մեր երկրների միջեւ հաստատված առանձնաշնորհյալ հարաբերություններին։
Գոհունակություն եմ հայտնում Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ առկա բարձր մակարդակի քաղաքական երկխոսության կապակցությամբ, որի վառ դրսեւորումն են նաեւ վերջին շրջանի մեր պարբերական հանդիպումները։
Մեծապես գնահատելի է Ձեր մասնակցությունը ապրիլի 24—ին Երեւանում անցկացված Հայոց ցեղասպանության 100—րդ տարելիցի հիշատակի արարողությանը, ինչը մեկ անգամ եւս ընդգծեց Ձեր երկրի եւ անձամբ Ձեր հավատարմությունը համամար ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 570 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 15.07.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հուլիս 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024