ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 21.11.2024, 18:51
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 7
Հյուրեր: 7
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Հուլիս » 29

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում երեկ ներկայացվել է հաղորդում՝ «Նաիրիտ գործարան» ՓԲԸ—ի հետագա շահագործման, տեխնիկական եւ ֆինանսական կենսունակության ուսումնասիրությունների վերաբերյալ։ Ուսումնասիրություններն իրականացվել են «Ջեյքոբս Քընսալթենսի» ընկերության փորձագետների եւ ամփոփվել Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակի կողմից։
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը տեղեկացրել է, որ ներկայացվում են «Նաիրիտի» աշխատակիցների աշխատավարձերի եւ գործարանի այլ խնդիրների հետ կապված իրավիճակը, ինչպես նաեւ Համաշխարհային բանկի կատարած ուսումնասիրությունների արդյունքները, իսկ սեպտեմբերին կամ հոկտեմբերին կկազմակերպվեն խորհրդարանական լսումներ։
ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը, ելնելով ստեղծված իրավիճակից, դիմել է Համաշխարհային բանկին՝ «Նաիրիտ» գործարանում աուդիտ իրականացնելու նպատակով։ Աուդիտի արդյունքները քննարկվել են հունիսի 9—ին։ Նախարարի խոսքով՝ գործարանի ֆինանսական խնդիրները նոր չեն սկսվել. դրանք սկիզբ են առել դեռեւս 1980—ականների վերջում եւ տարեցտարի ավելացել են։ 2015թ. հուլիսի 1—ի դրությամբ գործարանի պարտքը կազմել է 126 մլրդ դրամ, որից միայն 5,6 մլրդ դրամը չվճարված աշխատավարձերն են։
Պարոն Զախարյանը վստահեցրել է, որ ի տարբերություն Համաշխարհային բանկի իրականացրած հետազոտության արդյունքների եւ տված եզրակացության՝ ՀՀ կառավարությ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 416 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 29.07.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Սահմանադրության նախագծի ներկայացված նախնական տարբերակում փոփոխությունները չեն շրջանցել եւ հավելյալ լիազորություններ են ապահովել վարչապետի եւ նրա գլխավորած կառավարության համար։
Եթե ներկայումս մի շարք կարեւորագույն ոլորտներում՝ պաշտպանության, անվտանգության, արտաքին քաղաքականության վրա հանրապետության նախագահն ունի ներգործության ինքնուրույն լիարժեք հնարավորություններ, ապա եթե նախագիծը ընդունվի, բացառապես կառավարությանն է վերապահվելու ամբողջական դերակատարությունը բոլոր այս բնագավառներում։ 
«Ըստ էության, կառավարությունը ձեւավորվում է բացառապես առանց հանրապետության նախագահի մասնակցության եւ դերակատարության, թեպետ նախագահը ձեւական առումով նշանակում է նախարարներին կամ խորհրդարանական մեծամասնության ներկայացրած ուժին՝ վարչապետ, կառավարությունը բացառապես ներկայացնում է այն մեծամասնությանը, որը ձեւավորվել է խորհրդարանում եւ ամբողջապես ստանձնում է պատասխանատվություն ներքին եւ արտաքին քաղաքականության մշակման եւ կենսագործման համար»,—«ՀՀ»—ին ասաց ՀՀ նախագահի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ, Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Գրիգոր Մուրադյանը։
Կառավարությանն են ենթարկվելու նաեւ զինված ուժերը։ Գ. Մուրադյանը մեջբերեց նախագծի նախնական տարբերակից, ըստ որի՝ զինված ուժերի ընդհանուր ղեկավարումը խաղաղ պայմաններում իրականացնելու է կառավարությունը, պատերազմի ժամանակ՝ վարչապետը, եթե կառավարությունն այլ անձի չի նշանակել որպես գլխավոր հրամանատա ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 428 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 29.07.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է շվեյցարահայ գործարար, բարերար, «Ֆրանկ Մյուլլեր» ընկերության նախագահ Վարդան Սրմաքեշին, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Վարչապետը բարձր է գնահատել պարոն Սրմաքեշի ներդրումը Հայաստանի տնտեսության զարգացման գործում եւ նշել, որ նրա կողմից իրականացվող բոլոր ծրագրերը նպաստում են հայրենիքի տնտեսության զարգացմանն ու նոր աշխատատեղերի ստեղծմանը։ Կառավարության ղեկավարը կարեւորել է շվեյցարահայ բարերարի ֆինանսավորմամբ «Հին Երեւան» ծրագրի իրականացումը, որի կյանքի կոչման համար ներդրվելու է շուրջ 150 մլն դոլար։
Վարդան Սրմաքեշը շնորհակալություն է հայտնել վարչապետին եւ ընդգծել, որ ՀՀ կառավարության նախանշած առաջնայնություններն ու գերակայություններն իր համար համոզիչ են, ուստի վստահ է՝ Հայաստանն ունի մեծ ապագա։ Շվեյցարահայ գործարարի խոսքով՝ ինքը պատրաստ է տարբեր ծրագրերի միջոցով նպաստել Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զարգացմանը, նոր աշխատատեղերի ստեղծմանը եւ տնտեսության ակտիվության ապահովմանը։
Վարչապետ Աբրահամյանը կարեւորել է նաեւ պարոն Սրմաքեշի ներդրումային ծրագրերն Արցախում։ Հովիկ Աբրահամյանը շնորհակալություն է հայտնել գործարարին՝ հետեւողական աշխատանքի համար եւ համոզմունք հայտնել, որ իրականացվելիք բոլոր ծրագրերը կունենան մեծ արդյունքներ։
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Հայաստանում եւ Արցախում նախատեսվող ներդրումային ծրագրերին առնչվող մի շարք հարցեր։

... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 369 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 29.07.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հուլիս 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024