ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 21.11.2024, 19:06
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 2
Հյուրեր: 2
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Հուլիս » 22

Նախագահ Սերժ Սարգսյանին երեկ իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը։
Նախագահը շնորհավորել է դեսպան Քիսլերին եւ հաջողություն մաղթել նրան՝ մեր երկրում դիվանագիտական առաքելությունն իրականացնելու գործում, ընդգծելով, որ դրա համար առկա է ամուր հիմք, եւ ստեղծված են լավ նախադրյալներ։
Սերժ Սարգսյանը գոհունակությամբ է նշել, որ հետադարձ հայացք գցելով ավելի քան 20 տարվա պատմություն ունեցող հայ—գերմանական միջպետական հարաբերությունների ընթացքին, կարելի է փաստել, որ այդ հարաբերությունները վերընթաց զարգացում են ապրել։
Զրուցակիցները համակարծիք են եղել, որ Հայաստանը եւ Գերմանիան ունեն կայուն քաղաքական երկխոսություն, աշխուժորեն զարգանում են միջխորհրդարանական կապերը, կա առեւտրատնտեսական հարաբերությունները խորացնելու զգալի ներուժ, որի ուղղությամբ անհրաժեշտ է երկկողմ ջանքեր ներդնել՝ նկատի առնելով նաեւ, որ ԵՄ երկրներից Գերմանիան ապրանքաշրջանառության ծավալներով ՀՀ առաջնային առեւտրային գործընկերներից է։
Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել Գերմանիայի կառավարության կողմից Հայաստանի զարգացմանն ուղղված շարունակական աջակցության համար։ Հանդիպմանը քաղաքական եւ տնտեսական հարաբերություններից բացի, երկուստեք կարեւորվել է նաեւ մշակութային, գիտակրթական, ռազմական եւ մի շարք այլ ոլորտերում փոխգործակցությունը։
Հանրապետության նախագահը բարձր է գնահատել նաեւ ս.թ. ապրիլի 23—ին ԳԴՀ նախագահ Յ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 397 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 22.07.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հայաստանը Եվրասիական տնտեսական միությունում խոշոր արտադրություններին մաս կազմելու հայտ է ներկայացնում։ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում Եվրասիական տնտեսական միության շրջանակներում անդամ պետությունների արդյունաբերական համագործակցության հիմնական ուղղությունների նախագծերի ներկայացման համաժողովի շրջանակներում լրագրողների հետ զրույցում ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանն ընդգծել է, որ համաժողովի ընթացքում խոսվելու է հենց այն ձեւաչափերի մասին, որոնցով Հայաստանը կարող է ԵԱՏՄ անդամ երկրների հետ համագործակցել։
«Այդ ձեւաչափերից մեկն, օրինակ, կոոպերացիան է։ Հասկանալով, որ մենք խնդիրներ ունենք տրանսպորտային միջոցների, ծանր նյութերի ու հումքատար արտադրության կազմակերպման հարցերում, այստեղ խոսքը այն մասին է, որ Հայաստանը վերցնի արտադրական շղթայի մի մաս եւ մասնակցի։ Օրինակ, եթե նույն Կալինինգրադի ազատ տնտեսական գոտիներում արտադրում են եվրոպական մակնիշի մեքենաներ՝ «BMW», «Mercedes», Հայաստանը մասնակցի այդ գործընթացին՝ կոմպլեկտավորման մասերի արտադրություն կազմակերպի ու մաս կազմի արտադրական շղթային։ Այս եւ այլ ուղղություններով մենք հայտ ենք ներկայացնում խոշոր արտադրություններին մաս կազմելու համար»,–ասել է փոխնախարարը։
Հարցին, թե Եվրասիական տնտեսական միության հետ ընդհանուր սահման չունենալն ի՞նչ խնդիրներ է առաջացնում Հայաստանի համար, Տարասյանը պատասխանել է. «Խնդիրներ կան ավելացված արժեքի հարկի վերադասման հետ կապված, որոնք ձեւակերպվում են հենց տարանցիկ փոխա ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Զանազան | Դիտումներ Просмотров: 440 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 22.07.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Սահմանադրական քննարկումները շարունակվում են

Նոր Սահմանադրության նախագծի նախնական տարբերակը քննարկումների փուլում է։ Կարծիքները տարբեր են, հաճախ հակասական, սակայն քննարկումների փուլը հենց այդ էլ ենթադրում է։ 
«Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպության նախագահ Լարիսա Ալավերդյանն էլ գոհունակություն է հայտնել այն փաստից, որ «Մարդու իրավունքների գլուխը մեծացել է»։
Նախագծով ամրագրված 100 տոկոս համամասնական ընտրակարգի առումով Ալավերդյանը պարզաբանումների կարիք է տեսնում։ Միաժամանակ շատ կարեւոր է համարում, որ այս գործընթացով իշխանությունը կարողանա ժողովրդի վստահությունը շահել. «Սահմանադրությունը լոկ իրավաբանների գործը չէ։ Ես սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովում չտեսա պրոֆեսիոնալ քաղաքագետների, բարձր մակարդակի հասարակագետների, սոցիոլոգների, ես այնտեղ նաեւ չեմ տեսնում բարձր որակ ունեցող հոգեբանների։ Ես կարծում եմ՝ սա ամենակարեւոր բանն է, որ պետք է արվեր։ Սահմանադրությունը ոչ միայն իրավական, այլեւ մարդկանց հոգեկերտվածքը փոխող փաստաթուղթ է»։ 
Անդրադառնալով նախագծում նորություն հանդիսացող ընտրիչների ինստիտուտին՝ Լարիսա Ալավերդյանը նշել է, որ ընտրիչները չեն կարող լինել արդեն իսկ ընտրված մի համակարգի, մի իշխանական ուժի ներքո, ՏԻՄ մարմինների ներկայացուցիչներ՝ հիշեցնելով, որ, օրինակ, ԱՄՆ—ում ընտրիչները հատուկ ընտրվում են որպես ընտրիչ։
«Panorama.am»—ի հետ զրույցում միջազգային իրավունքի մասնագետ, իրավաբան Արա Ղազարյանը Սահմանադրության նախագծի (1—7 գլուխներ) շուրջ քննարկումներից եզրակացրել է, որ մեծ մասն ուշադր ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 443 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 22.07.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը երեկ ընդունել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեային, ով խորհրդարան էր այցելել առաքելության ավարտի կապակցությամբ, հայտնում են ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։
Բարձր գնահատելով Տրայան Հրիսթեայի գործունեությունը Հայաստանում՝ Գալուստ Սահակյանը նշել է, որ նրա պաշտոնավարման ընթացքում Հայաստան–ԵՄ հարաբերությունները դինամիկ են զարգացել։
ԱԺ նախագահը փաստել է, որ մեր երկրում ԵՄ պատվիրակությունն ակտիվ եւ արդյունավետ գործունեություն է ծավալել տարբեր բնագավառներում։ Անդրադառնալով Ազգային ժողովի եւ ԵՄ պատվիրակության համագործակցությանը՝ Գալուստ Սահակյանը կարեւորել է խորհրդարանների դերը միջպետական հարաբերությունների ընդլայնման գործում։
Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան բարձր է գնահատել ԵՄ–Հայաստան փոխգործակցությունը։
Պարոն Հրիսթեան հատուկ շնորհակալություն է հայտնել Ազգային ժողովի նախագահին այս տարվա մարտին Հայաստանում «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստի կազմակերպման եւ պատշաճ անցկացման համար։ ԵՄ պատվիրակության ղեկավարն իր երախտագիտությունն է հայտնել նաեւ Ազգային ժողովի այն հանձնաժողովներին, որոնց հետ սերտորեն համագործակցել է իր պաշտոնվարման ընթացքում։
Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ Հայաստանում սահմանադրական փոփոխություններին, Հայաստան–ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման գործընթացին եւ հետագա համագործակցությանը։

Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 441 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 22.07.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հուլիս 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024