Կայքի մենյու |
|
|
Բաժնի անվանակարգերը |
|
|
Մինի - չաթ |
|
|
Վիճակագրություն |
Ընդամենը առցանց: 1 Հյուրեր: 1 Հաճախորդներ 0 |
|
|
Գլխավոր էջ » 2015 » Հուլիս » 30
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեային, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Վարչապետը բարձր է գնահատել պարոն Հրիսթեայի գործունեությունը Հայաստան–Եվրամիություն հարաբերությունների զարգացման գործում եւ շնորհակալություն հայտնել դեսպանին՝ ակտիվ եւ արդյունավետ համագործակցության համար։ Հովիկ Աբրահամյանը նշել է, որ Հայաստանը պատրաստակամ է շարունակելու Եվրոպական միության հետ բազմակողմ համագործակցությունը եւ շնորհակալություն հայտնել եվրոպական կողմին՝ ՀՀ–ում ժողովրդավարական արժեքների ամրապնդման, տարբեր ոլորտներում բարեփոխումների իրականացման, քաղաքացիական հասարակության զարգացման, մարդու իրավունքների պաշտպանության եւ այլ ուղղություններով ցուցաբերած օժանդակության համար։
Իր հերթին Տրայան Հրիսթեան եւս շնորհակալություն է հայտնել Հովիկ Աբրահամյանին՝ սերտ համագործակցության եւ մի շարք հարցերում ցուցաբերած աջակցության համար։ Դեսպանը նշել է, որ վերջին տարիների ընթացքում ԵՄ–Հայաստան քաղաքական երկխոսությունն ակտիվ զարգացում է ապրել եւ ընդգծել, որ այդ գործում մեծ ներդրում է ունեցել նաեւ Հովիկ Աբրահամյանը՝ ե՛ւ Ազգային ժողովի նախագահի, ե՛ւ վարչապետի պաշտոններում։ Միաժամանակ, Տրայան Հրիսթեան շեշտել է, որ ԵՄ–ն այսուհետեւ եւս պատրաստ է զարգացնել Հայաստանի հետ քաղաքական երկխոսությունը, մնալ Հայաստանում բար
...
Կարդալ շարունակությունը »
|
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի նախագահությամբ կառավարությունում երեկ տեղի է ունեցել կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի առաջին նիստը, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Բացելով նիստը՝ վարչապետը նշել է. «Կոռուպցիայի դեմ պայքարը ՀՀ կառավարության կողմից իրականացվող ներքին քաղաքականության կարեւորագույն ուղղություններից է։ Իսկ կոռուպցիայի դեմ պայքարի հիմնական երաշխիքներից մեկը հակակոռուպցիոն քաղաքականության արդյունավետ իրականացումն ապահովող ինստիտուցիոնալ համակարգն է։ Այդ նպատակով ՀՀ կառավարության 2015 թվականի փետրվարի 19–ի N 165–Ն որոշմամբ ստեղծվել է Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդը։ Խորհուրդն իրականացնում է հակակոռուպցիոն բարեփոխումների համակարգումն ու դրանց կատարման նկատմամբ հսկողությունը Հայաստանում։ Ցանկանում եմ եւս մեկ անգամ կարեւորել կոռուպցիայի դեմ պայքարի գործընթացում բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությունը եւ համագործակցությունը։
Մեր նպատակն է այս ձեւաչափի շուրջ համախմբել այն ուժերին, կազմակերպություններին, ովքեր իսկապես ասելիք ու պատկերացում ունեն մեր ընդհանուր նպատակներին հասնելու ճանապարհին։ Սա հարթակ է, որտեղ կարելի է միավորել, համախմբել ուժերը, փորձառությունը եւ գնալ վճռական քայլերի։ Հավաստիացնում եմ՝ կառավարությունը գիտակցում է կատարվելիք քայլերի անհրաժեշտությունն ու կարեւորությունը եւ հետեւողականորեն առաջ է մղելու հակակոռուպցիոն բարեփոխումներին ուղղված գործընթացը։
Մենք ունենք կամք եւ վճռականություն ու պատրաստ ենք ամե
...
Կարդալ շարունակությունը »
|
Միայն անցյալ ամիս իր կուսակցության խորհրդարանական մեծամասնությունը կորցնելուց հետո Թուրքիայի նախագահ Էրդողանը գիտակցեց, որ հարեւան Սիրիայում վտանգավոր ահաբեկիչներ կան, որոնք սպառնում են Թուրքիայի անվտանգությանը։
Որպես առիթ օգտագործելով անցյալ շաբաթ մի թուրք զինվորի սպանվելու փաստը Սիրիայի կողմից արձակված կրակոցից՝ նա հրամայեց ցամաքային եւ օդային ռմբակոծություններ իրականացնել Հյուսիսային Սիրիայում եւ Իրաքում, ինչպես նաեւ ձերբակալել ավելի քան հազար մարդու Թուրքիայում, որոնք կասկածվում են քուրդ զինյալներ, ձախակողմյան գրոհայիններ եւ «Իսլամական պետության» կողմնակիցներ լինելու մեջ։
Մի քանի տարվա դժկամությունից հետո, Թուրքիայի կառավարությունը հուլիսի 24—ին վերջապես հայտարարեց, որ թույլ կտա Միացյալ Նահանգներին օգտագործել իր ռազմական օդանավակայանները Սիրիայում ջիհադական խմբավորումների վրա հարձակվելու համար։
«Զարմանալիորեն, սրանք այն նույն ահաբեկիչներն են, որոնց Անկարան վաղուց զինել եւ աջակցել է Սիրիա ներթափանցելու համար եւ բժշկական օգնություն ցուցաբերել թուրքական հիվանդանոցներում։ Ըստ գնահատականների՝ 25 հազար օտարերկրյա եւ հազար թուրք ջիհադիստներ են անցել Թուրքիայի սահմանը վերջին տարիներին՝ փորձելով տապալել Սիրիայի նախագահ Բաշար ալ—Ասադին»,–իր հոդվածում գրել է «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ եւ խմբագիր Հարութ Սասունյանը։
Հոդվածագիրը ներկայացրել է այն շահադիտական նպատակները, որոնք ցանկանում է իրագործել. «ԻԼԻՊ—ի ահա
...
Կարդալ շարունակությունը »
|
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի նախագահությամբ կառավարությունում տեղի է ունեցել տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի հերթական նիստը, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Օրակարգային առաջին հարցով խորհրդին է ներկայացվել «Հայաստանի միջազգային ճանաչման ուղեծիրը. ՏՏ ընկերությունների եվրոպական ավտովազք» խորագրով ծրագիրը, որին կմասնակցեն շուրջ 60 հայկական ընկերությունների ներկայացուցիչներ։ Ծրագրի շրջանակում հայկական պատվիրակությունը կլինի եվրոպական 23 քաղաքում, այդ թվում Բրյուսելում, Բեռլինում, Մարսելում, Վարշավայում, Պրահայում, Սոֆիայում, եւ հանդիպումներ կանցկացնի ավելի քան 100 ընկերությունների եւ պետական մարմինների ներկայացուցիչների հետ։ Զեկուցվել է, որ ծրագրի նպատակն է եվրոպական երկրներում ներկայացնել հայկական ՏՏ—ի ներուժն ու նորարարական հնարավորությունները, ուսումնասիրել նոր շուկաներ՝ հնարավոր համագործակցության համար, գործնականում ծանոթանալ այս բնագավառում եվրոպական երկրների զարգացման փորձին, նպաստել հայկական ՏՏ ոլորտի ճանաչելիության բարձրացմանը։ Նախատեսվում է, որ ծրագիրը կիրականացվի ընթացիկ տարվա աշնանը եւ կտեւի 45 օր։ Վարչապետ Աբրահամյանը ողջունել է նախաձեռնությունը եւ կարեւորել ծրագրի հաջող իրականացումը։
Օրակարգային հաջորդ հարցով անդրադարձ է կատարվել ՏՏ ոլորտի որակյալ մասնագետների, այդ թվում մենեջերների պատրաստման եւ կատարելագործման մեխանիզմներին ու հնարավորություններին։ Նշվել է, որ ՀՀ—ում ոլորտն այսօր ո
...
Կարդալ շարունակությունը »
|
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Իրանի արտահանման եւ զարգացման բանկի տնօրեն Ալի Սալեհ Աբադիին, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Զրուցակիցները քննարկել են հայ–իրանական համատեղ տարբեր ծրագրերի իրականացմանն առնչվող մի շարք հարցեր։ Վարչապետ Աբրահամյանը եւ Ալի Սալեհ Աբադին կարեւորել են երկու երկրների կառավարությունների միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչումը եւ նշել, որ դրանք մեծ նշանակություն ունեն ինչպես Հայաստանի, այնպես էլ Իրանի համար։ Կողմերը համոզմունք են հայտնել, որ տարբեր ոլորտներում նախանշված ծրագրերի իրականացումն էապես կնպաստի երկու բարեկամ երկրների միջեւ տնտեսական կապերի զարգացմանն ու առեւտրաշրջանառության ծավալների աճին։
|
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը երեկ ընդունել է Իրաքյան Քրդստանի պլանավորման նախարար Ալի Սինդիին, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Ողջունելով հյուրին՝ վարչապետը համոզմունք է հայտնել, որ նրա այցը նոր թափ կհաղորդի Հայաստանի եւ Իրաքի, մասնավորապես, Իրաքյան Քրդստանի հետ հարաբերությունների զարգացմանը։ Հովիկ Աբրահամյանի խոսքով՝ Հայաստանը կարեւորում է Քրդստանի հետ երկկողմ կապերի ընդլայնումը, եւ այդ մասին է վկայում նաեւ մայրաքաղաք Էրբիլում ՀՀ գլխավոր հյուպատոսություն հիմնելու որոշումը։
Ալի Սինդին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար եւ Քրդստանի վարչապետ Նեչիրվան Բարզանիի անունից ջերմ ողջույններ ու բարեմաղթանքներ փոխանցել ՀՀ վարչապետին, կառավարությանը եւ հայ ժողովրդին։ Նա նշել է, որ Քրդստանը շահագրգռված է մեր երկրի հետ հարաբերությունների խորացմամբ, եւ իր այցի նպատակն է ուսումնասիրել Հայաստանի ներդրումային հնարավորությունները եւ հայ գործընկերների հետ քննարկել գործակցության զարգացման հեռանկարները։
Զրուցակիցները գոհունակություն են հայտնել քաղաքական երկխոսության ներկայիս մակարդակից եւ կարեւորել առեւտրատնտեսական կապերի ակտիվացումն ու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտների բացահայտումը։ Տնտեսական ներուժի լիարժեք իրացման առումով երկուստեք կարեւորվել է հայ–իրաքյան միջկառավարական հանձնաժողովի գործունեությունը, հայ եւ քուրդ գործարար շրջանակների միջեւ ուղիղ կապերի հաստատումը, գործարար համաժողովների եւ հանդիպումների կազմա
...
Կարդալ շարունակությունը »
|
|
|
|
Մուտքի ձև |
|
|
Որոնել |
|
|
Օրացույց |
|
|
Սոց ցանցեր |
|
|
Ժամանակահատված |
|
|
|