ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 23.11.2024, 17:47
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Հուլիս » 30 » Հովիկ Աբրահամյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Տրայան Հրիսթեայի հետ
15:42
Հովիկ Աբրահամյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Տրայան Հրիսթեայի հետ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեային, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։ 
Վարչապետը բարձր է գնահատել պարոն Հրիսթեայի գործունեությունը Հայաստան–Եվրամիություն հարաբերությունների զարգացման գործում եւ շնորհակալություն հայտնել դեսպանին՝ ակտիվ եւ արդյունավետ համագործակցության համար։ Հովիկ Աբրահամյանը նշել է, որ Հայաստանը պատրաստակամ է շարունակելու Եվրոպական միության հետ բազմակողմ համագործակցությունը եւ շնորհակալություն հայտնել եվրոպական կողմին՝ ՀՀ–ում ժողովրդավարական արժեքների ամրապնդման, տարբեր ոլորտներում բարեփոխումների իրականացման, քաղաքացիական հասարակության զարգացման, մարդու իրավունքների պաշտպանության եւ այլ ուղղություններով ցուցաբերած օժանդակության համար։ 
Իր հերթին Տրայան Հրիսթեան եւս շնորհակալություն է հայտնել Հովիկ Աբրահամյանին՝ սերտ համագործակցության եւ մի շարք հարցերում ցուցաբերած աջակցության համար։ Դեսպանը նշել է, որ վերջին տարիների ընթացքում ԵՄ–Հայաստան քաղաքական երկխոսությունն ակտիվ զարգացում է ապրել եւ ընդգծել, որ այդ գործում մեծ ներդրում է ունեցել նաեւ Հովիկ Աբրահամյանը՝ ե՛ւ Ազգային ժողովի նախագահի, ե՛ւ վարչապետի պաշտոններում։ Միաժամանակ, Տրայան Հրիսթեան շեշտել է, որ ԵՄ–ն այսուհետեւ եւս պատրաստ է զարգացնել Հայաստանի հետ քաղաքական երկխոսությունը, մնալ Հայաստանում բարեփոխումների իրականացման հիմնական սատարողներից մեկը, ինչպես նաեւ մեր երկրին ցուցաբերել բյուջետային աջակցություն՝ մի շարք ծրագրեր կյանքի կոչելու համար։ Պարոն Հրիսթեան տեղեկացրել է, որ վարչապետ Աբրահամյանի հետ վերջերս տեղի ունեցած հանդիպումից հետո ԵՄ ընդլայնման եւ հարեւանության հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը հանձնարարել է արագացնել փաստաթղթային բոլոր գործընթացները՝ ՀՀ–ում հետագա բարեփոխումներն առաջ մղելու համար։
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Հայաստան–Եվրոպական միություն հարաբերություններին առնչվող օրակարգային մի շարք հարցեր։
Հովիկ Աբրահամյանը Տրայան Հրիսթեային մաղթել է հաջողություններ աշխատանքային հետագա գործունեության մեջ եւ անձնական կյանքում։

Կատեգորիա: Հանրապետություն | Դիտումներ: 414 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հուլիս 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024