ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 21.11.2024, 18:51
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 7
Հյուրեր: 7
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Հուլիս » 16

Եվ վերացվեն հակամարտության պատճառները եւ ոչ թե հետեւանքները

«Aysor.am»—ի հետ զրույցում ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը, մեկնաբանելով ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի նախօրեին արված հայտարարությունը, ասել է. «Ջեյմս Ուորլիքի մեկնաբանությունը պետք չէ կոնտեքստից հանել։ Ավելին, այդ հայտարարությունից իմ տպավորությունը լրիվ այլ է. Ուորլիքը բառացի ասում է, որ նաեւ կողմերը պետք է գան համաձայնության։ Իսկ այսօր մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը մերժում է գոնե երեք սկզբունքներից երկուսը եւ խոսում միայն տարածքային ամբողջականությունից»։
Նա հիշեցրել է, որ հայկական կողմի համար բանակցությունների հիմքը երեք հիմնարար սկզբունքներն են՝ ուժի չկիրառում, տարածքային ամբողջականություն եւ ազգերի ինքնորոշում։ «Բացի այս, բանակցությունների առաջընթացի համար անհրաժեշտ է շատ կարեւոր մի քայլ՝ Ղարաբաղի լիարժեք ներգրավումը բանակցային գործընթացին, որովհետեւ Լեռնային Ղարաբաղը հենց հանդիսանում է հակամարտության կողմ։ Եվ մեկ անգամ չէ, որ այդ մասին ասվել է»,–նշել է ԱԺ փոխնախագահը։
Ըստ Է. Շարմազանովի՝ կարիք չկա եւ անթույլատրելի է մի տարրն առանձնացնել ու բանակցել դրա շուրջ, քանի որ գործընթացը պետք է լինի փաթեթային, եւ հիշեցրել, որ ՀՀ իշխանությունները մեկ անգամ չէ, որ հայտարարել են, թե խնդրի լուծումը տեսնում են բացառապես բանակցությունների հիման վրա, այդ երեք սկզբունքների շրջանակներում. «Բնականաբար, Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը չի կարող սակարկման առարկա դառնալ. Ղարաբաղի ժողովուրդը ինքն է որոշել իր ճակատագիրը, ինչն էլ հենց ամրագրված է ինքնորոշմ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 375 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 16.07.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Եթե հակառակորդը շարունակի իր գործելաոճը

Ի տարբերություն նախորդ օրերի, հակառակորդը սկսել է ավելի ինտենսիվ կերպով խախտել հրադադարի պահպանման ռեժիմը ղարաբաղա—ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում՝ հրաձգային զինատեսակներից բացի նախօրեին հարավային ուղղությամբ կիրառելով նաեւ 60 մմ ականանետ։ Այս մասին հայտնում են ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից։
ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին եւ պատասխան գործողությունների դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում։
«Հավատարիմ մնալով իր ապակառուցողական դիրքորոշմանը եւ շարունակելով ղարաբաղա—ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հրադադարի պահպանման ռեժիմի խախտումները՝ ադրբեջանական կողմը այսօր հանդես է եկել հերթական ապատեղեկատվությամբ։ Մասնավորապես տվյալ երկրի պաշտպանության նախարարը, մեղադրելով հայկական կողմին խաղաղ բնակավայրերի գնդակոծման մեջ, հայտարարել է, թե այն տարածքները, որոնք անհասանելի են հրաձգային զինատեսակների համար, կենթարկվեն խոշոր տրամաչափի զինատեսակներից գնդակոծման։
ԼՂՀ պաշտպանության նախարարությունը իրազեկում է, որ հայկական կողմը երբեք հանդես չի գալիս հրադադարի պահպանման ռեժիմի խախտման նախահարձակի դերում։ Դրանում համոզվելու համար ղարաբաղյան կողմը իր պատրաստակամությունն է հայտնում միջազգային դիտորդների մասնակցությամբ տեղում անցկացնել դիտարկում եւ պարզել իրական ճշմարտությունը։ Ինչ վերաբերում է Ադրբեջանի պաշտպանության նախարարի՝ հայկական բնակավայրերի եւ ռազմական օբյեկտների վրա խոշոր զինատեսակներից կրակ բացելու մասին հայտարարությանը, ապա Արցախի զինված ուժե ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 410 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 16.07.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Երեւանյան «Ոսկե ծիրան» 12—րդ միջազգային կինոփառատոնի կազմակերպիչները, հյուրերը եւ գործընկերները երեկ այցելեցին Հայոց ցեղասպանության թանգարան—ինստիտուտ։ Այցի շրջանակում թանգարան—ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանի գլխավորությամբ անցկացվեց պարգեւատրման արարողություն։
«Թանգարանը թողարկում է ոսկե մեդալների շարք, որոնք նվիրված են տարբեր երախտավորների։ Շարքը կոչվում է «Երախտագիտություն»։ Սա հուշանվեր—մեդալ է, մենք մեր այցելուներին, աջակիցներին եւ բարեկամներին թանգարանի կողմից հանձնում ենք մեդալը որպես երախտիք։ Այս մեկն Ավրորա Մարդիգանյանի անվան հուշամեդալ է կոչվում»,—«Արմենպրեսի» փոխանցմամբ՝ նշեց Հայկ Դեմոյանը։
Հայոց ցեղասպանության թանգարան—ինստիտուտի տնօրենը Մարդիգանյանի անվան հուշամեդալներով պարգեւատրեց «Ոսկե ծիրան» փառատոնի հիմնադիր, գլխավոր տնօրեն, կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանին, «ՎիվաՍել—ՄՏՍ»—ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանին, կինոռեժիսոր Ռոբ Նիլսոնին, բարերարներ Պավել Մարգարյանին եւ Խաչիկ Մանուկյանին, թուրք մտավորական, գործարար Օսման Կավալային։
Հարություն Խաչատրյանն ընդգծեց, որ մրցանակները հանձնվել են այն մարդկանց, ովքեր օգնել են կազմակերպել Հայոց ցեղասպանության 100—րդ տարելիցին նվիրված «Այլեւս երբեք» ծրագիրը, որի շրջանակում տարբեր երկրներում ներկայացվել են ցեղասպանության մասին ֆիլմեր։
«Ոսկե ծիրան» կինոյի զարգացման հասարակակա ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 380 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 16.07.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Երեկ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Ամերիկայի հայկական համագումարի պատվիրակությանը՝ հոգաբարձուների խորհրդի համանախագահ Վան Գրիգորյանի գլխավորությամբ, հայտնում են ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունից։
Ողջունելով հյուրերին՝ նախարար Նալբանդյանը կարեւորեց համահայկական խնդիրների բարձրաձայնման եւ լուծման ուղղությամբ ԱՀՀ տասնամյակների բեղմնավոր գործունեությունը, ինչպես նաեւ արտգործնախարարության հետ շարունակական համագործակցությունը։
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Վան Գրիգորյանը ներկայացրեց ԱՀՀ առաջիկա ծրագրերը։
Հանդիպման ընթացքում անդրադարձ արվեց Հայոց ցեղասպանության 100—րդ տարելիցի շրջանակներում ԱՄՆ—ում անցկացվող միջոցառումներին։

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 423 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 16.07.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հուլիս 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024