Կայքի մենյու |
|
|
Բաժնի անվանակարգերը |
|
|
Մինի - չաթ |
|
|
Վիճակագրություն |
Ընդամենը առցանց: 1 Հյուրեր: 1 Հաճախորդներ 0 |
|
|
Գլխավոր էջ » 2015 » Հուլիս » 09
Երեւանում երեկ մեկնարկել է Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության 12—րդ համաժողովը
Երեկ Հայաստանի Ամերիկյան համալսարանի մեծ դահլիճում կայացել է Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության «20—րդ դարի ցեղասպանությունների համեմատական վերլուծություն» խորագիրը կրող 12—րդ համաժողովի բացման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
Նա հանդես է եկել ելույթով (տե՛ս առանձին՝ էջ 3)։
Համաժողովին, որը նվիրված է Հայոց ցեղասպանության 100—րդ, ինչպես նաեւ Երկրորդ համաշխարհային պատերազմի եւ Հոլոքոստի 70—րդ տարելիցներին, մասնակցում են Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության նախագահ Դանիել Ֆեյերստայնը, ցեղասպանագիտության եւ հարակից ոլորտների հարյուրից ավելի լավագույն մասնագետներ, հեղինակավոր գիտնականներ՝ աշխարհի տարբեր երկրներից։
Գիտաժողովի բացման ընթացքում հրապարակվել են ընտրությունների արդյունքները, որոնց արդյունքում ձեւավորվել են ընկերակցության խորհրդատվական մարմնի, գործադիր մարմնի անդամները, ինչպես նաեւ ընտրվել է նոր նախագահը՝ Էնդրյու Վուլֆերտը։
Գիտաժողովին ելույթներ են ունեցել Դանիել Ֆեյերստայնը, Հայոց ցեղասպանության ինստիտուտ–թանգարանի տնօրեն Հայկ Դեմոյանը։
|
Հայաստանը տարածաշրջանային հզոր աստղագիտական կենտրոն դարձնելու համար Բյուրականի աստղադիտարանին անհրաժեշտ է ծանրակշիռ պետական աջակցություն։ Լրագրողների հետ երեկ կայացած հանդիպմանն այսպիսի կարծիք հայտնեց Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Հայկ Հարությունյանը։ «Ինձ համար բոլորովին էլ անակնկալ չէր Բյուրականի աստղադիտարանը մեր տարածաշրջանի կենտրոն հռչակելու որոշումը, քանզի մեր աստղադիտարանը իր հիմնադրման օրվանից եղել է միջազգային հանրության ուշադրության կենտրոնում։ Սակայն վերջին քսան տարիների ընթացքում Բյուրականի աստղադիտարանի հյուրատունը հիմնանորոգման կարիք ունի, բացի այդ, լուծված չեն տարածքի անվտանգության հարցերը։ Եթե մենք ուզում ենք դառնալ հզոր տարածաշրջանային աստղագիտական կենտրոն, ապա մենք պետք է լուրջ մոտեցում ցուցաբերենք ցանկացած հարցում»,–«Արմենպրեսի» հաղորդմամբ՝ նշեց նա։
Իր հերթին Բյուրականի աստղադիտարանը տարածաշրջանային կենտրոն հռչակելու ծրագրի նախաձեռնող, ղեկավար եւ Բյուրականի աստղադիտարանի փոխտնօրեն Արեգ Միքայելյանը նկատեց, որ ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանը հունիսի 3—ին Միջազգային աստղագիտական միության կողմից տարածաշրջանային աստղագիտական կենտրոն հռչակելու որոշումը ավելի շատ քաղաքական իրադարձություն է, քան գիտական։ «Ցավալի է, բայց փաստ. Հայաստանը ոչ մի այլ ասպարեզներում տարածաշրջանային կենտրոն չի հռչակվում տարածաշրջանում մուսուլմանական երկրների առկայությամբ եւ մի շարք այլ պատճառներով պայմանավորված։ Երբ մենք իրականացնում էինք այս հայտ
...
Կարդալ շարունակությունը »
|
|
|
|
Մուտքի ձև |
|
|
Որոնել |
|
|
Օրացույց |
|
|
Սոց ցանցեր |
|
|
Ժամանակահատված |
|
|
|