ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 23.11.2024, 14:21
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 3
Հյուրեր: 3
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Հուլիս » 01

Հայկական հագուստը միջազգային սպառողին կներկայանա մեկ ապրանքանիշի ներքո

Հայաստանի տեքստիլ եւ հագուստի արդյունաբերությունը ՀՀ կառավարության կողմից ընդունված 11 արտահանման ուղղվածություն ունեցող ռազմավարական ոլորտներից է։ Հիշենք, որ դեռեւս ԽՍՀՄ տարիներին այդ ոլորտը երկրում ամենազարգացածներից էր, եւ արտադրությունը մեծ պահանջարկ ուներ ու ապահովում էր նաեւ մեծաքանակ զբաղվածություն։ Սակայն, նկատենք, որ այսօր արտադրական մի շարք ձեռնարկություններ գործում են իրենց արտադրական հնարավորություններից ավելի ցածր պայմաններում, մինչդեռ ոլորտի ներուժը մի քանի անգամ ավելի մեծ է։ Խնդիրն այն է, որ այսօր որոշ հագուստ արտադրող ընկերություններ ունեն խնդիրներ թե՛ արտահանման շուկաների, թե՛ մրցունակ արտադրանքի թողարկման, թե՛ շուկայավարման, թե՛ մասնագիտացված կադրերի առումով։
Այս ընկերությունները հիմնականում փոքր եւ միջին ձեռնարկություններ են, որոնց արտադրանքը թեեւ չի զիջում նմանատիպ ներկրվող արտադրանքներին, սակայն մրցունակ չէ որոշ գործոնների բացակայության պատճառով։ Անհրաժեշտ են որոշակի նախադրյալներ ոլորտի վերականգնման, արտադրողականության եւ մրցունակության բարձրացման համար։ Ուստի ՀՀ կառավարությունը ոլորտի արտահանման խթանման ուղղությամբ ռազմավարություն է մշակել, որը պիտի նպաստի ե՛ւ աշխատատեղերի ստեղծմանը, ե՛ւ արտադրանքի ընդլայնմանը։
Ոլորտի առավելությունների շահավետ օգտագործման, ինչպես նաեւ Մաքսային միության անդամ երկրների հետ արդյունաբերական հարաբերությունների վերականգնման նպատակով ՄԱԿ—ի հայաստանյան ներկայացուցչության եւ ՀՀ էկոնոմիկայի նախարարության, Զարգացման հայկական հիմնադրամի հետ համատեղ մեկնարկել է ծրագիր, որն ուղղված է ի ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 462 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 01.07.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Անցած հանգստյան օրերին Բաղրամյան պողոտայի այն հատվածը, որտեղ հավաք էին անցկացնում էլէներգիայի սակագնի բարձրացումից դժգոհ ցուցարարները, դարձյալ մարդաշատ էր։ Մի կողմից ոստիկանության ուժերն էին, որոնք հսկում էին հասարակական կարգը, մյուս կողմից՝ ցուցարարները, որոնք պահանջում էին կասեցնել վերոնշյալ որոշումը։ 
Շաբաթ երեկոյան նախագահ Սերժ Սարգսյանը հանրապետության տնտեսական քաղաքականության պատասխանատուների հետ անցկացրած խորհրդակցության ժամանակ հանգամանորեն անդրադարձել է խնդրին եւ առաջարկներ արել։
«Ոչ թալանին» նախաձեռնությունը խոստացել է քննարկել նախագահի այս հայտարարությունը եւ կայացնել որոշում իրենց հետագա քայլերի վերաբերյալ։
Հաջորդ օրը ոստիկանությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում էր, որ ոստիկանությունը մինչ այդ պահը չի խոչընդոտել հավաքի իրականացմանը, մասնակիցների նկատմամբ ուժ չի գործադրել, հավաքի փաստացի կազմակերպիչներին վարչական պատասխանատվության չի ենթարկել, շարունակել է պահպանել հասարակական կարգը, այդ թվում՝ հավաքի մասնակիցների անվտանգությունը։ Սակայն հաշվի առնելով, որ իշխանությունների կողմից հստակ քայլեր են նախանշվել եւ, ընդառաջ գնալով ցուցարարների պահանջին, կիրականացվի միջազգային աուդիտ, եւ սակագնի բարձրացումը չի խփի քաղաքացիների գրպանին, առաջարկվել է ազատել Բաղրամյան պողոտան, դադարեցնել անօրինական հավաքը եւ չհարկադրել ոստիկանությանը ուժ կիրառել։
Նախաձեռնության կազմակերպիչների մեկը՝ Վաղինակ Շուշանյանը, դիմելով մասնակիցներին, նշել է, որ այս փուլում իրեն ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 419 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 01.07.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

 

Նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 27–ին խորհրդակցություն է անցկացրել հանրապետության տնտեսական քաղաքականության պատասխանատուների հետ, որի ընթացքում շարունակվել են Հայաստանի էներգետիկ անվտանգությանը, այդ համակարգի հետագա առողջացմանը եւ առկա խնդիրներին լուծումներ գտնելուն ուղղված քննարկումները։ Խորհրդակցության սկզբում հանրապետության նախագահը հանգամանորեն անդրադարձել է վերոնշյալ խնդիրներին, էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հիմնավորումներին, միաժամանակ իր դիրքորոշումն ու մոտեցումները ներկայացրել վերջին օրերին հասարակական ակտիվիստների բողոքի ակցիայի ժամանակ բարձրացվող խնդիրների եւ դրանց լուծման հնարավոր տարբերակների վերաբերյալ.
«Վարչապետի հետ մենք երեկ կրկին շատ երկար ենք խոսել եւ որոշել ենք այսօրվա մեր այս հերթական քննարկումը ավելի տեսանելի դարձնել մարդկանց համար, լուսաբանել այն, թեպետ աշխատանքային քննարկումները սովորաբար չեն լուսաբանվում, քանի որ հասարակության համար առաջնային են արդյունքները եւ ոչ թե այն աշխատանքը, որ կատարվում է դրանց հասնելու համար։ Այնուամենայնիվ, սա կարեւոր է այսօր, որպեսզի մարդիկ տեսնեն, թե վերջին ամիսների ընթացքում այսպես ինտենսիվորեն ընթացող մեր քննարկումներն ինչ ուղղությամբ են գնում, որտեղից ենք սկսել, որտեղ ենք հիմա եւ ուր ենք ուզում հասնել։
Անկեղծ ասած՝ այս գործընթացի մասին ես ուզում էի խոսել նաեւ մեր հասարակական ակտիվիստների հետ, ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 372 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 01.07.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Արդեն տեղեկացրել ենք, որ «Նաիրիտ» գործարանի վերաբերյալ ՀԲ—ի հաշվետվությունը պատրաստ է։

Գործարանի շահագործման, տեխնիկական եւ ֆինանսական կենսունակության վերաբերյալ վերջնական հաշվետվությունում նշվում է, որ արտադրանքը Հայաստան խոշոր չափի արտարժույթ ներմուծելու հնարավորություն կտա, եւ որ այն ռազմավարական բարձր արժեք ունի։ Աշխատեցնել «Նաիրիտը», թե ոչ, վերջնականապես կորոշի մեր գործադիրը։
ՀԲ—ն երեք տարբերակներ է քննարկել՝ տարեկան 12 հազար տոննա պոլիքլորոպրենային կաուչուկի արտադրություն ացետիլենային եղանակով, նույն եղանակով՝ 24 հազար տոննայի արտադրություն եւ տարեկան 25 հազար տոննա պոլիքլորոպրենային կաուչուկի արտադրություն բութադիենային եղանակով։ Վերլուծության մեջ նշվում են յուրաքանչյուր տարբերակի ուժեղ եւ թույլ կողմերը, ռիսկերը եւ հնարավորությունները։
Խոսենք առաջինից. ացետիլենային եղանակով տարեկան 12 հազար տոննա պոլիքլորոպրենային կաուչուկի արտադրության վերլուծությունից։


Ուժեղ կողմերը
 

Նախ՝ ՀԲ—ն 15 ուժեղ կողմ է շեշտադրում։ Այն է՝ 1. այս տարբերակը ամենացածր կապիտալ ներդրումներ է ենթադրում։ 2. Բնական գազի հումքն ապահովում է որոշ չափով հումքային անկախություն, թեեւ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 428 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 01.07.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հուլիս 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024