ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 27.04.2024, 04:52
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Հուլիս » 1 » «Նաիրիտ». աշխատեցնե՞լ, թե՞ ոչ–2 /ՀԲ—ն ուժեղ կողմ է համարում արտադրանքի համաշխարհային ճանաչումն ու համբավը /
09:22
«Նաիրիտ». աշխատեցնե՞լ, թե՞ ոչ–2 /ՀԲ—ն ուժեղ կողմ է համարում արտադրանքի համաշխարհային ճանաչումն ու համբավը /

Արդեն տեղեկացրել ենք, որ «Նաիրիտ» գործարանի վերաբերյալ ՀԲ—ի հաշվետվությունը պատրաստ է։

Գործարանի շահագործման, տեխնիկական եւ ֆինանսական կենսունակության վերաբերյալ վերջնական հաշվետվությունում նշվում է, որ արտադրանքը Հայաստան խոշոր չափի արտարժույթ ներմուծելու հնարավորություն կտա, եւ որ այն ռազմավարական բարձր արժեք ունի։ Աշխատեցնել «Նաիրիտը», թե ոչ, վերջնականապես կորոշի մեր գործադիրը։
ՀԲ—ն երեք տարբերակներ է քննարկել՝ տարեկան 12 հազար տոննա պոլիքլորոպրենային կաուչուկի արտադրություն ացետիլենային եղանակով, նույն եղանակով՝ 24 հազար տոննայի արտադրություն եւ տարեկան 25 հազար տոննա պոլիքլորոպրենային կաուչուկի արտադրություն բութադիենային եղանակով։ Վերլուծության մեջ նշվում են յուրաքանչյուր տարբերակի ուժեղ եւ թույլ կողմերը, ռիսկերը եւ հնարավորությունները։
Խոսենք առաջինից. ացետիլենային եղանակով տարեկան 12 հազար տոննա պոլիքլորոպրենային կաուչուկի արտադրության վերլուծությունից։


Ուժեղ կողմերը
 

Նախ՝ ՀԲ—ն 15 ուժեղ կողմ է շեշտադրում։ Այն է՝ 1. այս տարբերակը ամենացածր կապիտալ ներդրումներ է ենթադրում։ 2. Բնական գազի հումքն ապահովում է որոշ չափով հումքային անկախություն, թեեւ գինը արտաքին կազմակերպությունն է ֆիքսում։ 3. Հարաբերականորեն փոքր ազդեցությունը համաշխարհային պոլիքլորոպրենային շուկայի վրա պետք է որ տա դրվածքային հզորությունների օգտագործման բարձր աստիճանի հնարավորություն, քանի որ իր ապրանքները կարող են վաճառվել նախկին Խորհրդային Միության եւ Մերձավոր Արեւելքի մոտակա երկրներում՝ առանց գնային պատերազմի մեջ մտելու այս շուկաներում իր խոշոր մրցակցի հետ (օրինակ՝ Lanxess—ի)։ 4. Ուժեղ կողմ է գործող հարթակում առկա արտադրամասերի ամբողջական համալիր շղթան՝ հանգեցնելով պոլիքլորոպրենային կաուչուկի արտադրության համար անհրաժեշտ բոլոր հիմնական միջանկյալ քիմիական նյութերի համար տրանսֆերային գնագոյացման (քլոր, ացետիլեն, կաուստիկ սոդա եւն)։ 5. Գործարանում առկա որոշ սարքավորումներ կարող են վերաօգտագործվել՝ կրկին դրանք շահագործման մեջ մտցնելով կամ՝ կարող են որպես պահեստամասեր ծառայել՝ նոր ներդրումներին օժանդակելու համար։ 6. Տեղում տեխնոլոգիական գործառնությունների բլոկի աշխատանքի զգալի փորձ կա։ 7. Քլոր—ալկալիական գործող արտադրամասերի համար տեղում բավարար որակի սեփական աղաջրի մատակարարումն էլ է ուժեղ կողմ։ 8. Տեխնիկական սպասարկման հարցում չափազանց արագ արձագանք՝ գործարանի անձնակազմի կողմից սարքավորումների նոր մասերը սարքելու ունակությամբ (օրինակ՝ պղնձե էլեկտրոդներ քլոր—ալկալիական էլեկտրոլիզյորի համար, պարզ անոթներ, խողովակաշարեր)։ 9. Քլորոպրենային մոնոմերի արտադրության համար քլորի ավելի արդյունավետ ավելացումը (բութադիենային եղանակի համեմատ) հանգեցնում է քլոր—ալկալիական արտադրամասի համար ավելի պակաս հզորության պահանջի (որն արտադրական հրապարակում էլեկտրաէներգիայի հիմնական սպառողն է)։ 10. Արտադրական հարթակում առկա է սեփական փորձնական պոլիմերացման արտադրամաս, որը տալիս է ապրանքի բարձր որակի հսկողություն պահպանելու հնարավորություն՝ հանգեցնելով պակաս կորստի եւ ըստ բնութագրի արտադրանք ստանալու հնարավորություն։ 11. «Նաիրիտ» գործարանում նախկինում արտադրվող պոլիքլորոպրենային կաուչուկը լավ որակի էր եւ շուկայում լավ համբավ ուներ։ «Նաիրիտ»—ի պոլիքլորոպրենային արտադրանքը համաշխարհային ճանաչում ունի եւ «Նաիրիտը» տարիներ շարունակ, նախքան 2010թ. գործունեության դադարեցումը, պոլիքլորոպրենային շուկայում ակտիվ է եղել։ 12. «Նաիրիտի»՝ արտադրական հարթակում արտադրված պոլիքլորոպրենային ապրանքներից շատերը հավանություն են ստացել կարեւորագույն կիրառության տեսակետից, երբ մրցակցության համար մուտքի զգալի արգելք կա (այսինքն՝ավտոմոբիլային արտադրություն, մալուխներ եւն)։ 13. Արտադրանքը վաճառվելու է միջազգային շուկայում՝ տալով Հայաստան խոշորածավալ արտարժույթ ներմուծելու հնարավորություն։ 14. Որպես Հայաստանի քիմիական նյութերի մշակման միակ գործարան՝ կառույցն ունի ռազմավարական բարձր արժեք։ 15. Բնական գազով աշխատող էլեկտրակայանից էլեկտրաէներգիայի ապահով մատակարարում։ hhpress.am

Շարունակելի

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 389 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հուլիս 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024