ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Կիրակի, 24.11.2024, 02:11
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Հուլիս » 31

Երեկ տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, հայտնում են ՀՀ կառավարության  տեղեկատվության եւ հասարակայնության հետ  կապերի վարչությունից։
Նիստից առաջ վարչապետի հանձնարարությամբ հաղորդումով հանդես է եկել ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարը։ Նա տեղեկացրել է, որ «Նաիրիտի» աշխատակիցների աշխատավարձերի վճարումը շարունակվում է եւ առաջիկա 1–2 օրերի ընթացքում կվճարվեն։ Որեւէ խոչընդոտ, այդ թվում՝ ֆինանսական խնդիր չկա։
Կառավարությունը, հաստատելով օրակարգը, ձեռնամուխ է եղել մյուս հարցերի քննարկմանը։
ՀՀ կառավարության նախորդ նիստում վարչապետը հանձնարարել էր նվազագույնի հասցնել տնտեսավարող սուբյեկտների ստուգումների քանակը։ Այդ նպատակով անցած շաբաթվա ընթացքում կազմակերպվել են քննարկումներ շահագրգիռ բոլոր գերատեսչությունների մասնակցությամբ, լսվել են ներկայացված առաջարկները, եւ արդյունքում ձեւավորվել է որոշման նախագիծ, որը կառավարությանն է ներկայացրել ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար–նախարար Դավիթ Հարությունյանը։ Ընդունված որոշմամբ մինչեւ 2016թ. հունվարի 1–ը կտրուկ սահմանափակվել են բոլոր տեսչական մարմինների կողմից իրականացվող ստուգումները, բացառությամբ հարկային եւ մաքսային մարմինների ստուգումների։ Տեսչական բարեփոխումների ընթացքում արդեն իսկ ստուգումներն իրականացվում էին բացառապես ստուգաթերթի հիման վրա, ինչն արդեն էականորեն սահմանափակել է տեսչական մարմինների կողմից տնտեսավարող սուբյեկտներին առաջադրվող խնդի ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 483 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 31.07.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Կառավարման խորհրդարանական մոդելը զերծ է կիսանախագահականի վտանգներից

Սահմանադրության քննարկման դրված նախագծի նախնական տարբերակը ենթադրում է անցում կիսանախագահական կառավարման համակարգից կառավարման խորհրդարանական համակարգի։ Ըստ էության, Հայաստանի երրորդ Հանրապետության գոյության ընթացքում սա կառավարման համակարգի ամենաարմատական փոփոխությունն է, ինչը, բնականաբար, տարբեր քննարկումների ու շահարկումների առիթ է տվել։
Կառավարման համակարգի փոփոխության խնդիրների ու նպատակների մասին «ՀՀ»—ն զրուցեց ՀՀ նախագահի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ, սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Գրիգոր Մուրադյանի հետ։ Մասնագետը հիշեցրեց, որ բազմիցս խոսվել է այն մասին, որ կառավարման կիսանախագահական համակարգը չի կարող լուծել մի շարք կարեւորագույն խնդիրներ, որոնք հնարավոր են այն դեպքերում, երբ կան արդեն իսկ ձեւավորված սահմանադրական ավանդույթներ ու մշակույթ, որոնք հանգեցրել են այդ մոդելի ստեղծմանը։
«Կիսանախագահական համակարգն ինքնին ենթադրում է որոշակի անկայունություն մի շարք դեպքերում։ Օրինակ, հետխորհրդային այն երկրներում, որտեղ չկան կայուն ձեւավորված սահմանադրական ավանդույթներ։ Կամ՝ երբ հանրապետության նախագահը կամ այն ուժը, որի ներկայացուցիչն է նա, չունի մեծամասնություն խորհրդարանում։ Այս դեպքում կիսանախագահական համակարգն առաջացնում է ուղիղ առճակատման հնարավորություն, ինչը  տեսնում ենք բազմաթիվ այլ, այդ թվում՝ հարեւան երկրներում, ինչը տեսել ենք Ռուսաստանի օրինակով»,–ասաց Գ. Մուրադյանը։
Նա հիշեցրեց 1993 թվականին ՌԴ նախագահ Բորիս Ելցինի եւ այն ժամանակվա Գերագու ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Տեսակետ | Դիտումներ Просмотров: 467 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 31.07.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Գործադիրը երեկվա նիստում հաստատեց «Հայկական ատոմային էլեկտրակայան» ընկերության կողմից անմիջապես արտադրողներից կամ նրանց միակ ներկայացուցիչ համարվող անձանցից գնման ենթակա սարքերի, սարքավորումների, նրանց պահեստամասերի եւ նյութերի ցանկը։ Կառավարությունը սահմանեց նաեւ, որ ՀԱԷԿ—ի կողմից սարքավորումների ձեռքբերումը իրականացվելու է բանակցային ընթացակարգով՝ առանց գնումների մասին հայտարարությունը նախապես հրապարակելու։
Որպեսզի պարզ դառնա, թե ինչու է այսպես արվում, նախ ասենք, թե ինչ կարգի սարքավորումների մասին է խոսքը։ Դրանցից են, օրինակ, ռեակտոր ՋՋԷՌ—440–ին սպասարկող սարքավորումները, այդ թվում՝ գլխավոր շրջանառու պոմպային ագրեգատը, գլխավոր կոնտուրի փակիչ սողնակը, ճնշման կոմպենսատորը, ռեակտորի նեյտրոնային հոսքի հսկման համակարգը, ռեակտորի վթարային կանգնեցման ընթացքի ղեկավարման վահանակը, հիդրավլիկ մեղմացուցիչները, շոգեգեներատորի, գլխավոր շրջանառու պոմպի եւ գլխավոր կոնտուրի փակիչ սողնակի գլխավոր անջատատեղի հիդրավլիկ պտուտակահանները։ Եվ, ընդհանրապես, բարձր, միջին, ցածր եւ շատ ցածր ռադիոակտիվության թափոնների սարքերն ու սարքավորումները։
Ինչպես պարզաբանում է էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը, «ՀԱԷԿ»—ի շահագործման համար անհրաժեշտ որոշակի սարքավորումներն իրենց բնույթով եզակի են, մշակված են միայն ՀԱԷԿ—ի եւ այն բնակլիմայական պայմանների համար, որտեղ այդ սարքավորումները շահագործվում են։ Սարքավորումների գծագրերն ու նախագծերը պատկանում են կոնկր ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Տեսակետ | Դիտումներ Просмотров: 505 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 31.07.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մեր տարածաշրջանում տեղի են ունենում լրջագույն փոփոխություններ, որոնք թեեւ իրենց հետ բերում են մեծ խնդիրներ, սակայն հնարավորություններն էլ են շատանում։ Հայաստանը պետք է կարողանա օգուտներ քաղել այդ փոփոխություններից՝ շատ ակտիվ եւ ինքնուրույն խաղալու միջոցով։ 
«ԼՂ հակամարտություն. ապասառեցո՞ւմ, թե՞ բանակցությունների վերսկսում» սեմինարի մասնակիցների կարծիքով, այս ուղղությամբ որոշակի քայլեր կատարվում են, սակայն ներուժը շատ ավելի մեծ է։
Ինչ վերաբերում է ղարաբաղյան հակամարտությանը, ապա «Համաձայնություն» քաղաքական հետազոտական կենտրոնի ղեկավար Դավիթ Շահնազարյանի դիտարկմամբ՝ մենք այժմ առավելություն ունենք Ադրբեջանի նկատմամբ. «Կարծում եմ, որ բանակցային գործընթացի նոր փուլ է սկսվելու, եւ կշեռքի նժարը հիմա մեր կողմն է, քանի որ Ադրբեջանը լուրջ հակասությունների մեջ է Արեւմուտքի մի շարք երկրների հետ»։ Այդ հակասությունների արտահայտման օրինակ էր վերջերս ԵԽԽՎ—ում ադրբեջանամետ զեկույցում հօգուտ մեզ կատարված փոփոխությունները։ Շահնազարյանը համոզված է, որ այժմ հնարավոր է կանխել սահմանային նոր էսկալացիաները. «Ես վստահ եմ, որ Ալիեւը երբեք քաղաքական կամք չի ունեցել եւ չի էլ ունենա, որ կա՛մ սկսի պատերազմ, կա՛մ գնա լուրջ բանակցությունների, բայց նրան զսպելու որոշակի հույսեր կան»։ Դ. Շահնազարյանը գոհունակությամբ նշել է, որ Ալիեւը միջազգային հանրությանն ապացուցել է, թե ԼՂ—ն որեւէ կերպ Ադրբեջանի կազմում չի կարող լինել. «Դա չի քննարկվում։ Քաղաքական մեծ ճնշո ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Տեսակետ | Դիտումներ Просмотров: 414 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 31.07.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հուլիս 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024