ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 20.04.2024, 14:01
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Հուլիս » 31 » Կշեռքի նժարը մեր կողմն է /Արեւմուտքն Ադրբեջանի վրա մեծ ճնշումներ է գործադրում/
13:34
Կշեռքի նժարը մեր կողմն է /Արեւմուտքն Ադրբեջանի վրա մեծ ճնշումներ է գործադրում/

Մեր տարածաշրջանում տեղի են ունենում լրջագույն փոփոխություններ, որոնք թեեւ իրենց հետ բերում են մեծ խնդիրներ, սակայն հնարավորություններն էլ են շատանում։ Հայաստանը պետք է կարողանա օգուտներ քաղել այդ փոփոխություններից՝ շատ ակտիվ եւ ինքնուրույն խաղալու միջոցով։ 
«ԼՂ հակամարտություն. ապասառեցո՞ւմ, թե՞ բանակցությունների վերսկսում» սեմինարի մասնակիցների կարծիքով, այս ուղղությամբ որոշակի քայլեր կատարվում են, սակայն ներուժը շատ ավելի մեծ է։
Ինչ վերաբերում է ղարաբաղյան հակամարտությանը, ապա «Համաձայնություն» քաղաքական հետազոտական կենտրոնի ղեկավար Դավիթ Շահնազարյանի դիտարկմամբ՝ մենք այժմ առավելություն ունենք Ադրբեջանի նկատմամբ. «Կարծում եմ, որ բանակցային գործընթացի նոր փուլ է սկսվելու, եւ կշեռքի նժարը հիմա մեր կողմն է, քանի որ Ադրբեջանը լուրջ հակասությունների մեջ է Արեւմուտքի մի շարք երկրների հետ»։ Այդ հակասությունների արտահայտման օրինակ էր վերջերս ԵԽԽՎ—ում ադրբեջանամետ զեկույցում հօգուտ մեզ կատարված փոփոխությունները։ Շահնազարյանը համոզված է, որ այժմ հնարավոր է կանխել սահմանային նոր էսկալացիաները. «Ես վստահ եմ, որ Ալիեւը երբեք քաղաքական կամք չի ունեցել եւ չի էլ ունենա, որ կա՛մ սկսի պատերազմ, կա՛մ գնա լուրջ բանակցությունների, բայց նրան զսպելու որոշակի հույսեր կան»։ Դ. Շահնազարյանը գոհունակությամբ նշել է, որ Ալիեւը միջազգային հանրությանն ապացուցել է, թե ԼՂ—ն որեւէ կերպ Ադրբեջանի կազմում չի կարող լինել. «Դա չի քննարկվում։ Քաղաքական մեծ ճնշումներ են գործադրվում Ադրբեջանի վրա, եւ այս ամենից մենք չենք կարող որեւէ կերպ չօգտվել»։
«ԵԱՀԿ ՄԽ—ն քիչ թվով հարթակներից է, որտեղ ՌԴ—ն եւ Արեւմուտքը համագործակցում են»,–ասել է «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի ղեկավար Լաուրա Բաղդասարյանը՝ նշելով, որ նրանց շահերը դեռ համընկնում են։
«Ունենք ՄԽ հարթակը, որտեղ շահերը համընկնում են լայնամասշտաբ պատերազմ թույլ չտալու հարցում։ Կարեւոր է նաեւ հասկանալ՝ մենք ինչ նկատի ունենք՝ բանակցային գործընթացի վերականգնում ասելով, դա շփումների վերսկսումն է, այլ ոչ թե արդյունքների հասնելը։ Ադրբեջանի ներսում մեկուկես, երկու տարիների ընթացքում աննորմալ իրադարձությունները ցույց են տալիս, որ Ալիեւը, որպես երկրի նախագահ, ինքն իրեն թակարդի մեջ է գցել։
Եթե հրաշք տեղի ունենա, եւ Ալիեւն ասի, որ պատրաստ է կարգավորման, չի կարող դա անել, քանի որ լինչի դատաստան է սկսել այն մարդկանց հանդեպ, ովքեր պայքարում էին շփումների սերտացման համար, նրանք ԼՂ խնդիր չէին լուծում, բայց խողովակներ էին երկու իրարից անջատված հասարակությունների միջեւ գործընթաց պահելու համար։ Ադրբեջանի ներքին զարգացումները շատ լուրջ են անդրադառնում վերջինիս քայլերի հնարավորության վրա, պատերազմ վերսկսել եւ չվերսկսելու հարցի վրա եւս։ Ադրբեջանի տարածքները պատերազմով վերադարձնելը շատ երկրներ նախկինում չէին ընկալում որպես սպառնալիք, իսկ հիմա Ադրբեջանի նկատմամբ նման ընկալունակություն չի կարող լինել, որովհետեւ Ալիեւը՝ որպես գործիչ, միջազգային ասպարեզում բավականին նեղացրել է իր ընկալունակության ասպարեզը»,–նշել է նա։
«Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանն էլ է կարծում, որ լայնածավալ պատերազմական գործողություններ չեն լինի, քանի որ կան ուժեր, որոնք շահագրգռված չեն։ «Ինքը՝ Ալիեւը, սեփական կամքով դրան չի գնա։ Հասարակությունն էլ պատրաստ չէ»,–ասել է նա՝ թվելով մի քանի այլ գործոններ եւս։


Երկաթգիծը կփոխի տարածաշրջանի կոմունիկացիոն արժեքը
 

Ինչ վերաբերում է Իրանի դերի մեծացմանը տարածաշրջանում, ինչպես նաեւ Հայաստանի հետ համագործակցելու ցանկությանը, ապա Դ. Շահնազարյանի խոսքով, Իրանը շարունակում է պնդել, որ ցանկանում է Հայաստանը տեսնել որպես շատ լուրջ եւ ինքնուրույն գործընկեր. «Իրանը խիստ շահագրգռված է հաղորդակցման եւ էներգետիկ ոլորտներում նախագծերի իրականացմամբ։ Ես վստահ եմ, որ Թեհրանը շարունակելու է իր այդ քաղաքականությունը։ Իրան—Հայաստան երկաթգծի հետ կապված տեխնիկական եւ ինժեներական խնդիրներ կան, սակայն այն էապես փոխելու է տարածաշրջանի կոմունիկացիոն արժեքը։ Դրանով ավելի շատ քաղաքականություն է տեղափոխվելու, քան ապրանքներ. Իրանը շարունակում է առաջ տանել այդ թեման եւ ասել, որ այդ նախագծով հետաքրքրված են էլի երկրներ, օրինակ՝ Չինաստանը։ Մեծ շահագրգռվածություն ունի նաեւ Վրաստանը եւ, ըստ որոշ տեղեկությունների, գումարի հարցը կարելի է լուծել։ Մնում է քաղաքական հարցը»։
Արա Պապյանը, սակայն, Մեղրի—Քաջարան հատվածում տեխնիկական խնդիրները լուրջ է համարում եւ առաջարկում երկաթգիծն անցկացնել Նախիջեւանով. «Շատ ծախսատար, գերծախսատար կլինի այդ հատվածում երկաթգծի կառուցումը։ Մենք պետք է առաջարկենք, որ Նախիջեւանով անցնի, թող ներգրավեն ՀՀ—ն, Ադրբեջանը, Վրաստանը, թող Ադրբեջանը մերժի, «վատ տղան» ինքը լինի, բայց միգուցե եւ համաձայնի։ Համենայն դեպս, մենք պետք է առաջարկներ ներկայացնենք»։
Դավիթ Շահնազարյանը հիշեցրել է, որ 1993—ին ՀՀ կառավարությունը հայտարարությամբ է հանդես եկել, որի իմաստն այն է, որ ՀՀ—ի բոլոր ճանապարհները բաց են Նախիջեւանի համար եւ ՀՀ կառավարությունը երաշխավորում է բոլոր ճանապարհների անվտանգությունը. «Սա նաեւ ուղղակի ճնշում է Ադրբեջանի վրա, որովհետեւ այդ դեպքում Նախիջեւանն է դուրս մնում։ Հիմա ՀՀ—ի ակտիվ քաղաքականությունն է պետք։ Դիվանագիտության եւ այլ խողովակներով հսկայական դաշտ կա, որտեղ չխաղալը նշանակում է հերթական անգամ չօգտվել։ Սպառնալիքներն էլ են շատացել, բայց հնարավորություններն էլ մի քանի անգամ ավելացել են»։
Բացի այդ, Իրանը չի թաքցնում, որ պատրաստվում է շատ լուրջ խաղացող դառնալ եվրոպական գազային շուկայում, եւ այստեղ նաեւ մի քանի ծրագրեր կան, որոնց Հայաստանը կարող է մասնակցել։ hhpress.am
Գայանե ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Կատեգորիա: Տեսակետ | Դիտումներ: 373 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հուլիս 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024