Կայքի մենյու |
|
|
Բաժնի անվանակարգերը |
|
|
Մինի - չաթ |
|
|
Վիճակագրություն |
Ընդամենը առցանց: 1 Հյուրեր: 1 Հաճախորդներ 0 |
|
|
Գլխավոր էջ » 2015 » Հուլիս » 28
Անցյալ շաբաթ հայ—ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով իրավիճակը կրկին լարված էր։
Հուլիսի 24—ին հակառակորդը շարունակել է ինտենսիվորեն խախտել հրադադարի ռեժիմը հատկապես Արցախի սահմանին եւ Տավուշի մարզում։ ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում կատարած գրառմամբ տեղեկացրել է, որ կրակել են ինչպես մեծ տրամաչափի հրաձգային զենքերից, այնպես էլ 60 եւ 82 միլիմետրանոց ականանետերից։
«Ընդհանուր առմամբ, խախտումների քանակը գերազանցել է 160—ը։ Հայկական զինուժի ստորաբաժանումները պատասխան կրակ են բացել ըստ անհրաժեշտության եւ հակառակորդին պատճառել կորուստներ ու վնասներ։ Հայկական կողմը կորուստներ չունի։ Այժմ սահմանին հարաբերական անդորր է»,–նշել է Արծրուն Հովհաննիսյանը։
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակը նաեւ ավելացրել է, որ «ադրբեջանական քարոզչամեքենան արդեն մի քանի օր է՝ ստահոդ լուրեր է տարածում սահմանային իրավիճակի մասին։ Հորդորում ենք չտրվել նման սադրանքներին եւ հիմնվել միայն հայկական կողմի պաշտոնական տեղեկատվության վրա։ Մենք ադրբեջանական քարոզչության մասին ավելի մեծ կարծիք ունեինք»,–ընդգծել է Արծրուն Հովհաննիսյանը։
Հանգստյան օրերին ադրբեջանական բանակի ստորաբաժանումները շարունակել են ինտենսիվորեն խախտել հրադադարի պահպանման ռեժիմը ղարաբաղա—ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ամբողջ երկայնքով։
Ինչպես հաղորդում են ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից, նշված ժամանակահատվածում հակառակորդի կողմից հրադադարի պահպան
...
Կարդալ շարունակությունը »
|
Վրաստան կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիի հետ երեկ այցելել է վրաց–ռուսական սահմանին տեղակայված Դարիալի (Կազբեկի) սահմանային անցակետ, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Երկու երկրների կառավարության ղեկավարները տեղում ծանոթացել են սահմանային անցակետի աշխատանքներին, զրուցել աշխատակիցների հետ։ Վարչապետ Հովիկ Աբրահամյանին, մասնավորապես, հետաքրքրել է, թե ինչ խնդիրներ են ունենում Վրաստանի տարածքով Հայաստանից Ռուսաստան մեկնող մեքենաները, որքան ժամանակ է անհրաժեշտ փաստաթղթերը զննելու ու համապատասխան ընթացակարգերն անցնելու համար։ Վարչապետ Աբրահամյանը զրուցել է նաեւ անցակետով Ռուսաստանի Դաշնություն մեկնող Հայաստանի քաղաքացիների հետ։
Շրջայցից հետո երկու երկրների վարչապետներն ամփոփել են այցի արդյունքները։ Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, վրաց–ռուսական սահմանի Դարիալի անցակետի աշխատանքը կերկարացվի եւս 3,5 ժամով, այսինքն՝ վերջին մեկ ամսվա ընթացքում 6.5 ժամով, եւ նոր պայմանավորվածության համաձայն, կգործի 05.30–24.00–ն։ Հիշեցնենք, որ մոտ մեկ ամիս առաջ եւս, երկու վարչապետների քննարկման արդյունքում աշխատանքային գրաֆիկը 3 ժամով ավելացել էր (06.00–18.00–ի փոխարեն սահմանվել էր 06.00–21.00)։
Կողմերը քննարկել են վրացական անցակետում հայկական բեռնատարների խցանումները նվազագույնի հասցնելու, ինչպես նաեւ՝ Հայաստանից վրացական անցակետով կազմակերպվո
...
Կարդալ շարունակությունը »
|
Հատկապես որ մոտենում է 2016 —նախընտրական տարին
Սահմանադրական փոփոխությունների հրապարակման ֆոնին ձեւավորվում է ըննդիմության նոր տեսակ, որը նոր է այնքանով, որ ընդդիմանալու օբյեկտն է նոր։ Փոփոխությունների նախագծի հրապարակումից ի վեր հնչում են միայն գնահատականներ՝ առանց հիմնավոր առաջարկների եւ կոնկրետության։ Ընդ որում, կարող էին դրանք էլ չլինել, սակայն դրանք հնչում են այն բանի համար, որ չասեն, թե ոմանք ընդդիմություն չեն, կամ սահմանադրական փոփոխությունների կողմնակից են։ Իսկ ասողներն էլ իրենց «մրցակիցներն» են, որովհետեւ հենց միջկուսակցական, «միջընդդիմադիր» մրցակցությունն է, որ ընդդիմանալու մեծագույն խթանն է, եւ կապ չումի, թե ընդդիմանալն ինչին է վերաբերում, հատկապես որ մոտենում է 2016 —նախընտրական տարին։
Ընդդիմադիր լինելը պարտք է, ընդդիմանալը՝ պատիվ։ Օրերս համառուսաստանյան միջոցառումներից մեկի ժամանակ, որին մասնակցում էին դումայական քաղաքական ուժերը, Ռուսաստանի կոմունիստների ղեկավար Զյուգանովը հայտարարեց, որ «մեր կուսակցությունը Ռուսաստանն է»։ Այնպես չէ, որ Ռուսաստանում բոլորը երդվում են Պուտինի, Գերմանիայում՝ Մերկելի, Ֆրանսիայում՝ Օլանդի արեւով, սակայն անհրաժեշտ պահի տարաձայնությունները մղվում են հետին պլան, չարությունը չի դառնում շարժիչ ուժ, եթե նույնիսկ այն դրված է որոշ քաղաքական գործիչների կամ ուժերի հոգեբանության մեջ։ Հայոց ցեղասպանության 100—րդ տարելիցի միջոցառումների ժամանակ մենք իսկապես կարողացանք աննախադեպ միասնականություն եւ համախմբվածություն դրսեւորել՝ անկախ կուսակցական համոզմունքներից կամ քաղաքական մտածելակերպից։ Սահմանադրական փոփոխությունները հնարավ
...
Կարդալ շարունակությունը »
|
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հուլիսի 25—ին ընդունել է աշխատանքային այցով Երեւանում գտնվող ՌԴ ԶՈւ ԳՇ պետի տեղակալ, գլխավոր հետախուզական վարչության պետ գեներալ—գնդապետ Իգոր Սերգունի գլխավորած պատվիրակությանը, հայտնում են ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային եւ միջազգային նշանակության ռազմաքաղաքական, հայ—ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին, ինչպես նաեւ ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակում երկու երկրների անվտանգության ապահովման շրջանակներում երկկողմ համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր։
ՌԴ պատվիրակության աշխատանքային այցի շրջանակներում նախատեսվում են նաեւ ՀՀ ՊՆ, ԶՈւ ԳՇ ռազմական հետախուզության ղեկավարության հետ հանդիպումներ։
***
Հուլիսի 25—ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ընդունել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող ԵՄ գրասենյակի ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեային, հայտնում են ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Ողջունելով հյուրին՝ Սեյրան Օհանյանը նշել է, որ վերջին շրջանում ակտիվացել են Հայաստան—ԵՄ հարաբերությունները, եւ նկատվում է համագործակցության դինամիկ զարգացում։ Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը կարեւորել է Հայաստանի պետական կառավարման ոլորտում իրականացվող բարեփոխումներին, ինչպես նաեւ ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանը Եվրամիության կողմից ցուցաբերվող օժանդ
...
Կարդալ շարունակությունը »
|
|
|
|
Մուտքի ձև |
|
|
Որոնել |
|
|
Օրացույց |
|
|
Սոց ցանցեր |
|
|
Ժամանակահատված |
|
|
|