ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 22.11.2024, 00:04
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 2
Հյուրեր: 2
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Հուլիս » 28 » Մեծ հնարավորություն ընդդիմության համար
13:49
Մեծ հնարավորություն ընդդիմության համար

Հատկապես որ մոտենում է 2016 —նախընտրական տարին

Սահմանադրական փոփոխությունների հրապարակման ֆոնին ձեւավորվում է ըննդիմության նոր տեսակ, որը նոր է այնքանով, որ ընդդիմանալու օբյեկտն է նոր։ Փոփոխությունների նախագծի հրապարակումից ի վեր հնչում են միայն գնահատականներ՝ առանց հիմնավոր առաջարկների եւ կոնկրետության։ Ընդ որում, կարող էին դրանք էլ չլինել, սակայն դրանք հնչում են այն բանի համար, որ չասեն, թե ոմանք ընդդիմություն չեն, կամ սահմանադրական փոփոխությունների կողմնակից են։ Իսկ ասողներն էլ իրենց «մրցակիցներն» են, որովհետեւ հենց միջկուսակցական, «միջընդդիմադիր» մրցակցությունն է, որ ընդդիմանալու մեծագույն խթանն է, եւ կապ չումի, թե ընդդիմանալն ինչին է վերաբերում, հատկապես որ մոտենում է 2016 —նախընտրական տարին։
Ընդդիմադիր լինելը պարտք է, ընդդիմանալը՝ պատիվ։ Օրերս համառուսաստանյան միջոցառումներից մեկի ժամանակ, որին մասնակցում էին դումայական քաղաքական ուժերը, Ռուսաստանի կոմունիստների ղեկավար Զյուգանովը հայտարարեց, որ «մեր կուսակցությունը Ռուսաստանն է»։ Այնպես չէ, որ Ռուսաստանում բոլորը երդվում են Պուտինի, Գերմանիայում՝ Մերկելի, Ֆրանսիայում՝ Օլանդի արեւով, սակայն անհրաժեշտ պահի տարաձայնությունները մղվում են հետին պլան, չարությունը չի դառնում շարժիչ ուժ, եթե նույնիսկ այն դրված է որոշ քաղաքական գործիչների կամ ուժերի հոգեբանության մեջ։ Հայոց ցեղասպանության 100—րդ տարելիցի միջոցառումների ժամանակ մենք իսկապես կարողացանք աննախադեպ միասնականություն եւ համախմբվածություն դրսեւորել՝ անկախ կուսակցական համոզմունքներից կամ քաղաքական մտածելակերպից։ Սահմանադրական փոփոխությունները հնարավորություն են ընձեռում եւս մեկ անգամ միասնական լինել՝ հիմնարար քայլ անելով դեպի երկրի, հասարակության, պետական համակարգի ժողովրդավարացում։ Պատահական չէ ժողովրդավարության ամենազգայուն բարոմետրերից մեկի՝ Վենետիկի հանձնաժողովի գնահատականների հաշվի առնելն այս պարագայում, իսկ հիշյալ հանձնաժողովը հատկապես ժողովրդավարության հարցում չափազանց խստապահանջ է։
Երկիրը կամ նրա Սահմանադրությունն ու դրա փոփոխությունները,, ընտրությունները կամ ընտրական օրենսգրքի փոփոխությունները ոչ Պուտինինն են, ոչ Մերկելինը, ոչ էլ Սարգսյանինը։ Եվ պետք է երդվել ոչ թե նրանցից մեկի, այլ՝ «ժողովրդի արեւով», որովհետեւ Սահմանդրությունը եւ դրա փոփոխությունները վերաբերում են երկրի եւ ժողովրդի ճակատագրին։ Այնպես, ինչպես Սահմանադրության փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովի անդամներն են տարբեր հարթակներում ներկայացնում նախագիծը, այդպես էլ քաղաքական ուժերի եւ հատկապես նախագծին ընդդիմացողները պետք է հանդես գան հասարակության առջեւ եւ պարզաբանեն նախագիծն ու այդ կերպ՝ նաեւ իրենց, ոչ թե յոթ երգ երգեն չեղած բանի՝ իշխանության վերարտադրվելու մասին։ Եթե ընդդիմությունը համարում է, որ իշխանությունը Սահմանադրության փոփոխությունների միջոցով վերարտադրվելու խնդիր է լուծում, ուրեմն ինքը եւս պետք է ամեն ինչ անի ուժեղ եւ կազմակերպված ընդդիմություն ներկայանալու միջոցով իր վերարտադրությունն ապահովելու համար, եթե, իհարկե, նպատակ ունի ընդդիմություն լինել։ 
Պետք է նկատել, որ հիշյալ փոփոխությունների նախագիծն ամենաշահեկան պայմաններն է ստեղծում ընդդիմության կենսագործունեության համար, որպիսին չի եղել նախկինում, թեպետ ներկա Սահմանադրության պայմաններում էլ իշխանությունը երբեւէ խոչընդոտ չի ստեղծել ոչ իշխանական կամ ընդդիմադիր ուժերի կենսագործունեության համար, ավելին, Սահմանադրության փոփոխությունների նախագծում, ինչպես արդեն նշել ենք, ներառել է նաեւ ընդդիմության առաջարկները եւ պատրաստ է լսել նոր, ողջամիտ առաջարկներ։ Եթե ներկայիս ընդդիմությունն իրեն պատկերացնում է իշխանության դերում, դրա համար նույնպես ակտիվություն է պետք, առավել եւս, որ Սահմանադրության փոփոխությունները շատ ավելի լայն հնարավորություն են ստեղծում քաղաքական ուժերի համար՝ ընտրություններում հաղթանակի միջոցով ստանձնել երկրի կառավարումը։
Ըստ էության, ընդդիմությունն ինքն է որոշելու՝ կո՞ղմ է իշխանության հասնելու ավելի ժողովրդավարական ճանապարհի, ինչին ձգտում է, ինչի լավագույն միջոցը սահմանադրական բարեփոխումների նախագծի՝ հանրաքվեի միջոցով ընդունումն է, թե՞ ուզում է իշխանություն, բայց դրա համար չի ուզում ոչինչ անել, բացի վերարտադրություն կամ իշխանություն բառերին ածականներ ու մակդիրներ կցելը։ Իշխանությունները սահմանադրական փոփոխություններով գնում են ավելի լայն ժողովրդավարության, որը խարսխված է քաղաքական ուժերի բազմակողմանի ցանկությունների վրա։ Մինչդեռ վերարտադրվելու ձգտող որեւէ իշխանություն չէր գնա նման քայլի եւ առաջին հերթին «կջրեր իր բոստանը»։ 
Այնպես որ, Սահմանադրության փոփոխությունների առաջարկվող նախագծով ընդդիմությունն ինքնաարտահայտվելու եւ ինքնահաստատվելու մեծ հնարավորություն ունի։ hhpress.am
Կարեն ՊԵՏՐՈՍՅԱՆ
Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 423 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հուլիս 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024