Կայքի մենյու |
|
|
Բաժնի անվանակարգերը |
|
|
Մինի - չաթ |
|
|
Վիճակագրություն |
Ընդամենը առցանց: 2 Հյուրեր: 2 Հաճախորդներ 0 |
|
|
Գլխավոր էջ » 2015 » Հուլիս » 27
Թուրքիայի ոստիկանությունը 5 հազարանոց իրավապահ ու անվտանգության ուժերով, ուղղաթիռների աջակցությամբ Ստամբուլում հակահաբեկչական լայնածավալ գործողություններ է սկսել PKK—ի, դաիշականների ու ձախակողմյան «Հեղափոխության ճակատ հանուն ազգի ազատագրման» կազմակերպության դեմ։ Գործողությունների ընթացքում, վերջին լուրերի համաձայն, մեկ մարդ սպանվել է, ավելի քան 100—ը՝ ձերբակալվել, հիմնականում դաիշականների, ինչպես նաեւ հիշյալ կազմակերպությունների հետ համագործակցելու մեղադրանքով։
Դաիշականները գործնականում պատերազմ են հայտարարել նաեւ Թուրքիային, ինչը վաղ թե ուշ տեղի էր ունենալու։ Սիրիայի սահմանամերձ տարածքներից նրանք թիրախ են դարձրել թուրք սահմանապահներին, ինչի ընթացքում զոհվել է մեկ զինվոր։ Քայլ, որին ի պատասխան Թուրքիան Դիարբեքիրից F—16 ռազմական օդանավերով ռմբակոծել է Սիրիայի սահմանամերձ շրջանում դաիշականների դիրքերը, ինչի հետեւանքով, միջազգային ԶԼՄ—ների հաղորդագրությունների համաձայն, զոհվել են տասնյակ դաիշականներ։ Այս առնչությամբ Թուրքիայի վարչապետի տարածած հայտարարության մեջ շեշտվում է, որ հարձակումները իրականացվել են Թուքիայի սահմանը չհատելով, ընդգծելով, որ Թուրքիան իր ազգային անվտանգությունն ապահովելու նպատակով լուրջ միջոցառումներ է իրականացնելու։
Հաշվի առնելով, որ Թուրքիան ուղղակի թե անուղղակի համագործակցել է դաիշականների հետ, լավատեղյակ է նրանց դիրքերի թույլ եւ ուժեղ կողմերին եւ ավելի արդյունավետ կարող է պայքարել, կնպաստի նաեւ հակադաիշական գործողո
...
Կարդալ շարունակությունը »
|
22 տարի առաջ այս օրը՝ 1993 թ. հուլիսի 25—ին, ղարաբաղյան ռազմաճակատում եռօրյա զինադադար էր հայտարարված։ Համաձայնությունը ձեռք էր բերվել ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերի կոմիտեի ղեկավար Սերժ Սարգսյանի, ԼՂՀ պաշտպանության նախարար Սամվել Բաբայանի եւ Ադրբեջանի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սաֆար Աբիեւի միջեւ։ Փաստացի, դա պատերազմի ամբողջ ընթացքում եռօրյա զինադադարի մասին առաջին պաշտոնական համաձայնությունն էր։ Բանն այն է, որ 1993 թ. հուլիսին հայկական զինված ուժերն իրականացրել էին արցախյան պատերազմի ամենահեղաբեկիչ գործողությունը՝ Աղդամ քաղաքի կրակակետերի ոչնչացումը, ինչպես նաեւ քաղաքի ադրբեջանաթափումն ու ազատագրումը։ Հուլիսի 23—25—ը քաղաքն ամբողջովին մաքրված էր եւ գտնվում էր հայկական ուժերի վերահսկողության տակ։ Այսպիսով, թշնամին կրել էր պատերազմի ամենացավալի կորուստներից մեկը եւ սեփական նախաձեռնությամբ դիմել կրակի դադարեցման խնդրանքով։
Աղդամ քաղաքը գտնվում էր Ղարաբաղի հարթավայրում՝ Ստեփանակերտից ընդամենը 30 կմ դեպի արեւելք։ Հետխանական Ղարաբաղում՝ ցարական շրջանում, քաղաքը գտնվում էր Շուշիի ուեզդի կազմում։ Լինելով բարենպաստ աշխարհագրական դիրքում, ինչպես նաեւ ռազմավարական—հանգուցային ճանապարհի վրա (Եվլախ—Շուշի)՝ քաղաքը շատ արագ դարձել էր մարդահոծ եւ վերածվել Անդրկովկասի թյուրքական բնակչության կարեւոր ցատկահարթակներից մեկը՝ դեպի Ղարաբաղի լեռնաստաններ գրոհելու համար։ Աղդամի այս «գործառույթը» երեւան եկավ Ղարաբաղի տարածքում հայ—թյուրքական առաջին իսկ բախմա
...
Կարդալ շարունակությունը »
|
Սահմանադրության նախագծի ներկայացված նախնական տարբերակում, ըստ էության, առաջարկվում է անցում կատարել կառավարման խորհրդարանական ձեւին։ «Սա այն հիմնական փոփոխությունն է, որը, մեր կարծիքով, կանխորոշելու է հետագա զարգացումները»,–«ՀՀ»—ի հետ զրույցում նշեց ՀՀ նախագահի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ, Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Գրիգոր Մուրադյանը։
Եթե Սահմանադրության նախագիծն ընդունվի եւ Հայաստանի կառավարման համակարգը փոխարինվի կայուն կառավարման հնարավորություններ ապահովելուն ուղղված խորհրդարանական մոդելով, դա կխթանի նաեւ երկրի արդյունավետ կառավարումն ու կայուն զարգացումը։
Խորհրդարանական կառավարման մոդելի շրջանակներում կտրուկ մեծանում է խորհրդարանի դերը։ Խորհրդարանն է, ըստ էության, ձեւավորում կառավարությունը։ Կառավարությունն ամբողջապես պատասխանատվություն է ստանձնելու երկրի ներքին եւ արտաքին քաղաքականությունը մշակելու եւ դա կենսագործելու համար։
Ներդրվելու է համամասնական ընտրակարգ, որը նշանակում է, որ ընտրությունների շրջանակներում որեւէ մեծամասնական ընտրության հնարավորություն այլեւս բացառվում է, եւ պատգամավոր կարող են դառնալ բացառապես կուսակցությունների անդամները կամ նրանց դաշինքներում ընդգրկված անձինք։
Գ. Մուրադյանի խոսքով, Սահմանադրության բոլոր գլուխները, գրեթե առանց բացառության, կրել են էական փոփոխություններ՝ սկսած սահմանադրական կարգի հիմունքներից եւ ավարտած անգամ անցումային, եզրափակիչ դրույթներով, որոնք նու
...
Կարդալ շարունակությունը »
|
|
|
|
Մուտքի ձև |
|
|
Որոնել |
|
|
Օրացույց |
|
|
Սոց ցանցեր |
|
|
Ժամանակահատված |
|
|
|