ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Չորեքշաբթի, 24.04.2024, 16:31
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Հուլիս » 27 » Այս դեպքում եւս նախագահի դերը կարեւոր է /Իսկ ընտրիչների ինստիտուտը արդարացված է/
13:39
Այս դեպքում եւս նախագահի դերը կարեւոր է /Իսկ ընտրիչների ինստիտուտը արդարացված է/

Սահմանադրության նախագծի ներկայացված նախնական տարբերակում, ըստ էության, առաջարկվում է անցում կատարել կառավարման խորհրդարանական ձեւին։ «Սա այն հիմնական փոփոխությունն է, որը, մեր կարծիքով, կանխորոշելու է հետագա զարգացումները»,–«ՀՀ»—ի հետ զրույցում նշեց ՀՀ նախագահի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ, Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Գրիգոր Մուրադյանը։ 
Եթե Սահմանադրության նախագիծն ընդունվի եւ Հայաստանի կառավարման համակարգը փոխարինվի կայուն կառավարման հնարավորություններ ապահովելուն ուղղված խորհրդարանական մոդելով, դա կխթանի նաեւ երկրի արդյունավետ կառավարումն ու կայուն զարգացումը։
Խորհրդարանական կառավարման մոդելի շրջանակներում կտրուկ մեծանում է խորհրդարանի դերը։ Խորհրդարանն է, ըստ էության, ձեւավորում կառավարությունը։ Կառավարությունն ամբողջապես պատասխանատվություն է ստանձնելու երկրի ներքին եւ արտաքին քաղաքականությունը մշակելու եւ դա կենսագործելու համար։
Ներդրվելու է համամասնական ընտրակարգ, որը նշանակում է, որ ընտրությունների շրջանակներում որեւէ մեծամասնական ընտրության հնարավորություն այլեւս բացառվում է, եւ պատգամավոր կարող են դառնալ բացառապես կուսակցությունների անդամները կամ նրանց դաշինքներում ընդգրկված անձինք։
Գ. Մուրադյանի խոսքով, Սահմանադրության բոլոր գլուխները, գրեթե առանց բացառության, կրել են էական փոփոխություններ՝ սկսած սահմանադրական կարգի հիմունքներից եւ ավարտած անգամ անցումային, եզրափակիչ դրույթներով, որոնք նույնպես պետք է համարժեք արտացոլեն անցումային շրջանի համար այն փոփոխությունները, որոնք արվել են Սահմանադրության հիմնական գլուխներում։ Մարդու իրավունքների ցանկը, որը ներկայումս ամրագրված է Սահմանադրության մեջ, էապես համապատասխանեցվել է տարբեր միջազգային փաստաթղթերում միջազգային ատյանների հայտնած Հայաստանի համար նշանակություն ունեցող իրավական դիրքորոշումներում արտահայտված մոտեցումներին, ինչպես նաեւ դատական ատյանների նախադեպային իրավունքի շրջանակներում արտահայտված իրավական դիրքորոշումներին։
Հանրապետության նախագահի դերն արմատապես փոխվելու է։ Նա առավելապես ստանձնելու է ներկայացուցչական եւ արարողակարգային գործառույթներ։ Հանարապետության նախագահն ինքնուրույն իրականացնելու է միայն մի շարք սահմանափակ լիազորություններ. օրինակ՝ Սահմանադրական դատարան դիմելու լիազորությունը, հրաժարական ներկայացնելու եւ այլն։ Մնացյալ դեպքերում հանրապետության նախագահի ակտերը կրկնաստորագրվելու են վարչապետի կամ համապատասխան առաջարկությունը ներկայացրած նախարարի կողմից, որոնք ստանձնելու են քաղաքական պատասխանատվություն այդ ակտերի համար։ Այսինքն՝ հանրապետության նախագահն ինքը չի ունենալու պատասխանատվություն իր արձակած ակտերի համար, այլ դրանք կենսագործվելու են միայն կառավարության համապատասխան անդամի ստորագրության դեպքում։
Անդրադառնալով Սահմանադրության նախագծով նախագահին առաջարկվող դերին՝ Գրիգոր Մուրադյանն ասաց, որ նախագահի ինստիտուտն, ըստ էության, դառնում է ազգային միասնությունը խորհրդանշող ինստիտուտ. «Նախագահն օժտված է լինելու արարողակարգային դերակատարությամբ։ Բացի Շվեյցարիայից, որն ունի կոլեգիալ պետության գլուխ, յուրաքանչյուր պետություն պետք է ունենա ղեկավար, գլուխ՝ լինի միապետ, նախագահ եւ այլն։ Այսինքն՝ չկա այնպիսի պետություն, որը չունենա մի անձ, որը մարմնավորում է ազգի միասնությունը, կամ կարելի է ասել՝ ունի խորհրդանշական դերակատարություն։ Սակայն եթե նա չի միջամտում գործադիր իշխանությանը, իսկ խորհրդարանական համակարգում դա հնարավոր չէ պատկերացնել, բնականաբար պետք է ունենա առավելապես արարողակարգային դեր իր բարձր հեղինակությամբ, անկուսակցական լինելով, անաչառությամբ, պետք է պարզապես մարմնավորի ազգային համերաշխությունը. Ամբողջ գաղափարն այս է»։ Շատերը կարծում են՝ այս դեպքում մեր ինչին է պետք հանրապետության նախագահը. «Բայց հարցը հետեւյալն է՝ իսկ ո՞ւմ հետ պետք է բանակցեն այլ երկրների ղեկավարները գոնե արարողակարգային տեսանկյունից։ Հետեւաբար շատ պարզ է, որ խորհրդարանական կառավարման մոդելում հանրապետության նախագահն ունի իր ուրույն կարեւորագույն դերը. այն իմաստազուրկ չէ»։
Ինչ վերաբերում է նախագահի ընտրությամբ զբաղվող ընտրիչների ինստիտուտին, այստեղ ընտրվել է մի շատ պարզ համակարգ, ինչպես որ մի շարք այլ երկրներում է։ «Որոշվել է, որ խորհրդարանը չպետք է ընտրի նախագահին, որովհետեւ այդ դեպքում ստացվում է այնպես, որ խորհրդարանը ձեւավորում է կառավարություն, խորհրդարանն ընտրում է հանրապետության նախագահին. այսինքն՝ կարծես թե հանրապետության նախագահի լեգիտիմությունը կառավարությունից տարբերվող չէ։ Չեմ ցանկանում ասել՝ բարձր է կամ ցածր։ Բայց այս դեպքում հանրապետության նախագահը չի կարող լինել ազգային միասնության խորհրդանիշ։ Ըստ էության, նա կդիտվի որպես խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչ կամ նրա դրածո, այդ դեպքում էլ նման քննադատություն կլինի, եւ նա իր գործառույթը չի կարողանա կատարել, հետեւաբար անհրաժեշտ է, որպեսզի խորհրդարանը եւ տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները հավասար թվով մասնակցեն այդ ընտրություններին։
Նախագահը, որը ընտրվում է միայն մեկ անգամ 7 տարի ժամկետով եւ վերկուսակցական է, պետք է ունենա կառավարող մեծամասնության կողմից ընտրված կառավարությունից տարբերվող լեգիտիմություն»,–ասաց նա՝ ընդգծելով, որ ընտրիչների համակարգը բացառապես դրանով է պայմանավորված. այլ խնդիր այստեղ չի կարող առաջանալ։ Իսկ ուղիղ ընտրությունն էլ հակասում է խորհրդարանական մոդելին. «Շատ տարօրինակ է թվում այն, որ խորհրդարանական համակարգում հանրապետության նախագահն ընտրվի ուղիղ ընտրություններով։ Թեպետ կան երկրներ, որոնք այս ճանապարհով գնացել են, բայց բոլոր այդ երկրներում առաջացել է խնդիր։ Անմիջական մանդատ ունեցող նախագահը ի՞նչ պետք է անի, եթե չունի այնպիսի լիազորություններ, որպեսզի արդարացնի իրեն ընտրող հատվածի ակնկալիքները։ Սա մեզ համար անընդունելի մոտեցում է եղել, քանի որ նշանակում է խորհրդարանական համակարգի մեջ ներմուծել օտար տարրեր, որոնք այդ համակարգին բնորոշ չեն։ Մենք ասում ենք, որ կիսանախագահական համակարգից անցում ենք կատարում, որովհետեւ այդ համակարգն ունի խնդիրներ, որոնք հնարավոր չէ լուծել ամբողջապես տվյալ համակարգի շրջանակներում։ Եթե անցնում ենք խորհրդարանական մոդելի, որը ենթադրում է նախագահի ուղիղ ընտրություն, դա նշանակում է, որ անցումը չի կարող լինել լիարժեք եւ պահպանում ենք հակահամակարգային մոտեցումներ նոր Սահմանադրության մեջ, հետեւաբար սահմանադրական ճգնաժամերի հնարավորություն ենք ծրագրավորում։ Բացի այդ, դա կլիներ ավանտյուրիզմ եւ անհետեւողականություն, որովհետեւ այն հիմնավորումները, որոնցող փորձում ենք անցում կատարել խորհրդարանական կառավարմանը, այդ հիմնավորումներով չէինք կարող թույլ տալ, որ սահմանվեր նախագահի ուղիղ ընտրություն»։ hhpress.am
Լիլիթ ԱՍԱՏՐՅԱՆ
Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 416 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հուլիս 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024