Կայքի մենյու |
|
|
Բաժնի անվանակարգերը |
|
|
Մինի - չաթ |
|
|
Վիճակագրություն |
Ընդամենը առցանց: 2 Հյուրեր: 2 Հաճախորդներ 0 |
|
|
Գլխավոր էջ » 2015 » Հուլիս » 14
Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը եվրոգոտու ղեկավարությանը ներկայացրել էր առաջարկություններ, որոնք հաշվի են առնում Եվրամիության շատ պահանջներ, սակայն ԵՄ—ում անվստահություն կար այդ առաջարկությունների նկատմամբ, քանի որ առաջնորդներից շատերը, նախեւառաջ՝ Անգելա Մերկելը, պահանջում էին երաշխավորել խոստացված բարեփոխումների իրականացումը։
Եվրոգոտու երկրների առաջնորդները 17 ժամ Բրյուսելում վարել են լարված բանակցություններ՝ փորձելով համաձայնեցնել Հունաստանին վարկեր տրամադրելու պայմանները։
Ի վերջո, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին, Եվրախորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկին, Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասին Բրյուսելում բանակցությունների ընթացքում հաջողվել է գտնել Հունաստանի ֆինանսական ճգնաժամի փոխզիջումային լուծում։ «Հունաստանի եւ Եվրամիության միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունները թույլ կտան Աթենքին մնալ եվրոյի գոտում»,–հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը։
«Համաձայնագիրը թույլ է տալիս Հունաստանին մնալ եվրոգոտում։ Դա մեր նպատակն է եղել»,–ասել է նա՝ բացատրելով, որ պայմանավորվածությունը հնարավոր է դարձել՝ Փարիզի եւ Բեռլինի հետ սերտ համագործակցության շնորհիվ։
Իր հերթին, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը նշել է, որ առաջարկվող օգնության ծավալը կարող է հասնել 82—86 մլրդ եվրոյի՝ մինչեւ 3 տարի ժամկետով։ Գերմանիայի կառավարության ղեկավարը պարզաբանել է, որ «եվրախումբը անհրաժեշտության դեպքում պատր
...
Կարդալ շարունակությունը »
|
Ծիրանից՝ ծիրան հետհաշվարկն արդեն ավարտված է, փառատոնն էլ ընթացքի մեջ է։ Նախօրեին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ «Ոսկե ծիրան» 12—րդ երեւանյան միջազգային կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը։ Մեկնարկին մասնակիցները եւ ներկաները հարգանքի տուրք մատուցեցին օրերս կյանքից հեռացած դերասան Օմար Շարիֆի հիշատակին։
Փառատոնի մասնակիցներին ողջույնի ուղերձ էր հղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը. «Սրտանց ողջունում եմ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի կազմակերպիչներին, մասնակիցներին եւ հյուրերին։ Արդեն տասներկուերորդ անգամ Երեւանում կազմակերպվող փառատոնը նախաձեռնողների եւ իրականացնողների ձեռքբերումն է եւ բոլոր երեւանցիների կողմից սպասված մեծ տոն։
Հատկանշական է, որ «Ոսկե ծիրանը» դարձել է մեր տարածաշրջանի առաջնային կինոփառատոնը։ Հենց այս փառատոնի շնորհիվ համաշխարհային կինոարվեստի բազմաթիվ նշանավոր ներկայացուցիչներ նորովի են բացահայտում Հայաստանը, ընդարձակվում են մեր բարեկամների շարքերն ու աշխարհագրությունը, որը մեզ մեծ ուրախություն է պարգեւում։
Կարեւոր է նաեւ այն, որ փառատոնի շնորհիվ նոր զարկ է տրվում մեր ազգային կինոմշակույթին։ Երիտասարդներին հնարավորություն է ընձեռվում մասնակցելու մեծ արվեստագետների վարպետության դասերին, որոնք, վստահաբար, նրանց ոգեշնչելու են նոր կինոգործեր նախաձեռնելու եւ նկարահանելու։ Փառատոնը, անկասկած, մեծապես հարստացնում է Հայաստանի մշակութային կյանքը։
Հարգելի՛ բարեկամներ,
...
Կարդալ շարունակությունը »
|
Նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 11–ին ընդունել է ԱՊՀ երկրների մշակութային համագործակցության խորհրդի նիստի եւ ՅՈւՆԵՍԿՕ—ի հիմնադրման 70—ամյակին նվիրված՝ «Մշակութային քաղաքականություն, քաղաքականություն մշակույթի համար. մշակույթի դերը «ԵՏ—2015» զարգացման օրակարգում» խորագրով միջազգային կոնֆերանսի պատվիրակությունների ղեկավարներին։
Հանրապետության նախագահը ողջունել է հյուրերին մեր երկրում եւ կարեւորել նրանց մասնակցությամբ Երեւանում այս օրերին անցկացվող մշակութային խնդիրների շուրջ մասնագիտական խորը քննարկումները՝ ԱՊՀ երկրների մշակութային համագործակցության խորհրդի նիստի եւ ՅՈւՆԵՍԿՕ—ի միջազգային կոնֆերանսի շրջանակներում, շեշտելով, որ ոչինչ ժողովուրդներին այնքան չի միավորում, որքան մշակույթը։ «Մենք մեծ ուշադրություն ենք դարձնում մշակութային քաղաքականությանը, այդ թվում՝ մշակութային դիվանագիտությանը։ Մեր խնդիրն է՝ պահպանել արժեքները, որ դարերի ընթացքում ստեղծել է մեր ժողովուրդը ողջ աշխարհով մեկ, անշուշտ, նաեւ՝ պահպանել ու զարգացնել, հնարավորություն տալ Հայաստանի տարածքում ստեղծել նոր արժեքներ՝ անկախ ազգային պատկանելությունից։ Շատ ուրախալի է, որ ժամանակի ընթացքում մենք ակտիվացնում ենք մեր համագործակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ—ի հետ, իհարկե նաեւ կարեւորում ենք մշակույթի ոլորտում ԱՊՀ շրջանակներում մեր փոխգործակցությունը»,— ասել է նախագահ Սերժ Սարգսյանը, միաժամանակ ընդգծելով, որ աշխարհը բարդ եւ դժվարին ժամանակներ է ապրում՝ մի կողմից ստեղծվում են բարձ
...
Կարդալ շարունակությունը »
|
ՅՈՒՆԵՍԿՕ—ի հիմնադրման 70—ամյակին նվիրված «Մշակութային քաղաքականություն, քաղաքականություն մշակույթի համար. մշակույթի դերը «2015—ից հետո» զարգացման օրակարգում» խորագրով միջազգային կոնֆերանսի «Մշակույթի ապագան. ապագայի մշակույթը» խորագիրը կրող ամփոփիչ նիստին ընդունվեց Երեւանյան հռչակագիրը, ըստ որի՝ խստորեն դատապարտվեց մշակութային վանդալիզմը, որը վերջին շրջանում աննախադեպ չափերի է հասել։ Հռչակագրով հաստատվեց, որ յուրաքանչյուր ազգ իրավունք ունի մշակութային արժեքներ ստեղծելու եւ ներդաշնակ ապրելու, կոչ արվեց պահպանել մշակութային բազմազանությունը։
Ամփոփիչ նիստին մշակույթի փոխնախարար Աշոտ Հովակիմյանը շեշտեց, թե մշակութային ժառանգության հանդեպ ոտնձգություններն այլ կերպ անհնար է ներկայացնել, քան մշակութային ցեղասպանություն։ «Որովհետեւ ժողովրդի ոչ միայն ֆիզիկական, այլ մշակութային ոչնչացումն է, որը կարող է վերացնել ժողովրդի հետքը մարդկության պատմությունից»,–ասաց նա եւ հավելեց, որ մշակութային եւ կրոնական ժառանգության հետեւողական եւ շարունակական ոչնչացումը պետք է դատապարտեն նույն վճռականությամբ, ինչ մարդկությանը։
«Մշակույթը անհերքելի դերակատարում ունի կայուն զարգացման գործում, որի հրամայականն այսօր առավել քան արդիական է։ Այս պարզ գիտակցումը աշխարհում կբերի կայունություն եւ խաղաղություն»,–ասաց նա։
Փոխնախարարը նշեց, որ եռօրյա կոնֆերանսի կարեւոր ուղերձն էր ժողովուրդների միջեւ երկխոսության եւ փոխըմբռնման ուղեկցման համա
...
Կարդալ շարունակությունը »
|
Հայ—ֆրանսիական հարաբերություններն առանձնաշնորհյալ են։ Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ—ում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ժան—Ֆրանսուա Շարպանտիեն։ Նա որպես թարմ օրինակ նշեց Ֆրանսիայի նախագահ Օլանդի մասնակցությունը Հայոց ցեղասպանության 100—րդ տարելիցի միջոցառումներին։
Դեսպանի խոսքով, Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ քաղաքական, տնտեսական, մշակութային հարաբերությունների օրակարգը ընդգրկուն է։ Նա տեղեկացրեց, որ մինչեւ տարեվերջ եւս երկու խոշոր միջոցառում կա. «Հոկտեմբերի կեսին Երեւանում կհավաքվեն ֆրանկոֆոն երկրների նախարարները, իսկ նոյեմբերին կկայանա հայ—ֆրանսիական երկրորդ գործարար համաժողովը»։
Խոսելով տարածաշրջանային խնդիրների մասին, դիվանագետն ասաց, որ Ֆրանսիան Հայաստանը կայունացման բեւեռ է համարում տարածաշրջանում։
«Փարիզը որպես համանախագահող ակտիվորեն ներգրավված է ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը։ Համանախագահող երեք երկիրն էլ ներդաշնակ են աշխատում։ Ֆրանսիան լիակատար հանձնառություն ունի որպես համանախագահող՝ գտնելու հակամարտության լուծման բանակցված, փոխընդունելի տարբերակ»,–նշեց դեսպանը։
Ֆրանսուա Շարպանտիեն ուշադիր հետեւել է էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ ակցիաներին։ Նա գործընթացը դիտարկում է ժողովրդավարության տրամաբանության շրջանակում. «Նորմալ է, որ ժողովրդավարական երկրում ինչ— որ բանի հետ չհամաձայնող մարդիկ բողոք են արտահայտում։ Մյուս կողմից նորմալ է նաեւ, որ պետական լիազոր մարմինները միջամտու
...
Կարդալ շարունակությունը »
|
Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը Հայ եկեղեցու հինգ տաղավար տոներից երրորդն է։ Տոնը մինչեւ օրս էլ շարունակում է պահպանել եղած տարբեր մեկնաբանությունները։ Ոմանք այն կապում են հեթանոսական ժամանակաշրջանի ջրի պաշտամունքի, ոմանք էլ՝ տվյալ արարողության ժամանակ վարդի գործարծման հետ։
Այդ ամենը հաշվի առնելով հանդերձ, հարկ է ամենից առաջ ընդգծել, որ այն բավականին լուրջ հոգեւոր հիմք ունի։ Այնքան էլ կարեւոր չէ, թերեւս, թե այդ երկու բաղադրիչներից որ մեկի հետ է այն կապվում։ Կարեւորը այդ երկու բաղադրիչի հոգեւոր նշանակությունը հասկանալն է։ Օրինակ՝ ջուրը կենսական նշանակություն ունի մարդու համար, եւ Քրիստոսն էլ ջրի պես կենսական նշանակություն ունի մարդու հոգեւոր կյանքում։ Պետք է առաջին հերթին հոգեւոր խորհրդին եւ ձեռքբերմանը ուշադրություն դարձնել։ Արժե հիշեցնել, որ ժամանակին այս տրամաբանությամբ եղել է նաեւ ջրօրհնեքի արարողություն։
Այս տոնը հայտնի է նաեւ Վարդավառ անունով։ Տոնի ժամանակ ժողովրդական սովորույթներից է միմյանց վրա ջուր ցողելն ու աղավնիներ բաց թողնելը, որոնք խորհրդանշում են ջրհեղեղը, Նոյի ընտանիքի փրկությունը, Նոյի աղավնուն։ Սովորություն է նաեւ ծաղիկներով զարդարվելը, ինչն Աստվածորդու փառքի երեւման առթիվ մեծ ուրախության արտահայտությունն է։
Վարդավառ ժողովրդական անվանումը, հավանաբար, գալիս է վարդաջուր լցնելու սովորությունից, որը հետագայում փոխվել է սովորական ջրի։
Տոնի առթիվ ավանդաբար կանցկացվեն մի շարք միջոցառումներ։ Մասնավորապես, այս տարի նույնպես կանցկացվի «Երեւան ջուր» ը
...
Կարդալ շարունակությունը »
|
Հուլիսի 13—ին կայանալիք Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նիստում կհաստատվեն Սահմանադրության նախագծի հիմնական՝ 1–7—րդ գլուխները եւ մինչեւ հուլիսի 15—ը կհրապարակվեն։ Այդ մասին «Panorama.am»—ին տեղեկացրել է ՍԴ բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը։
Նա տեղեկացրել է, որ երեկ տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նիստը, որի ընթացքում քննարկվել են Սահմանադրության 4–7—րդ գլուխների մասին Վենետիկի հանձնաժողովի փորձագետների հետ քննարկումների արդյունքները եւ նույն փորձագետների առաջարկությունների հիման վրա հայտարարություն է ընդունվել։
Սահմանադրության նախագծի հիմնական գլուխները 7—ն են լինելու, իսկ մնացած հատվածը լինելու են բաժիններ տարբեր ոլորտների վերաբերյալ։ Իսկ երեկվա նիստում ընդունված հայտարարությունը, ըստ Ղազինյանի, վերաբերում էր առաջիկայում կազմակերպվելիք հանրային քննարկումներին. «Սահամանդրության հիմնական մասը հրապարակելուց հետո մենք ընդունելու ենք առաջարկություններ, այսինքն, սկսում ենք հանրային քննարկումներ այդ գլուխների վերաբերյալ»։ Քննարկման դրվելիք Սահմանադրության նախագիծը դարձյալ կարող է փոփոխության ենթարկվել, եթե ընդունելի առաջարկներ ներկայացվեն։
Քննարկումների փուլը, ըստ հանձնաժողովի անդամի, կավարտվի մինչեւ հուլիսի վերջը, կներկայացվի հանրապետության նախագահին եւ եթե նախագահը հաստատեց, օգոստոսին միայն կներկա
...
Կարդալ շարունակությունը »
|
|
|
|
Մուտքի ձև |
|
|
Որոնել |
|
|
Օրացույց |
|
|
Սոց ցանցեր |
|
|
Ժամանակահատված |
|
|
|