ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 25.04.2024, 11:19
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Հուլիս » 14 » Պայծառակերպության տոնի խորհուրդն ու ավանդույթը /Այս կիրակի նշվում է մեր ժողովրդի սիրելի տոներից մեկը՝ Վարդավառը/
09:30
Պայծառակերպության տոնի խորհուրդն ու ավանդույթը /Այս կիրակի նշվում է մեր ժողովրդի սիրելի տոներից մեկը՝ Վարդավառը/

Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը Հայ եկեղեցու հինգ տաղավար տոներից երրորդն է։ Տոնը մինչեւ օրս էլ շարունակում է պահպանել եղած տարբեր մեկնաբանությունները։ Ոմանք այն կապում են հեթանոսական ժամանակաշրջանի ջրի պաշտամունքի, ոմանք էլ՝ տվյալ արարողության ժամանակ վարդի գործարծման հետ։ 
Այդ ամենը հաշվի առնելով հանդերձ, հարկ է ամենից առաջ ընդգծել, որ այն բավականին լուրջ հոգեւոր հիմք ունի։ Այնքան էլ կարեւոր չէ, թերեւս, թե այդ երկու բաղադրիչներից որ մեկի հետ է այն կապվում։ Կարեւորը այդ երկու բաղադրիչի հոգեւոր նշանակությունը հասկանալն է։ Օրինակ՝ ջուրը կենսական նշանակություն ունի մարդու համար, եւ Քրիստոսն էլ ջրի պես կենսական նշանակություն ունի մարդու հոգեւոր կյանքում։ Պետք է առաջին հերթին հոգեւոր խորհրդին եւ ձեռքբերմանը ուշադրություն դարձնել։ Արժե հիշեցնել, որ ժամանակին այս տրամաբանությամբ եղել է նաեւ ջրօրհնեքի արարողություն։
Այս տոնը հայտնի է նաեւ Վարդավառ անունով։ Տոնի ժամանակ ժողովրդական սովորույթներից է միմյանց վրա ջուր ցողելն ու աղավնիներ բաց թողնելը, որոնք խորհրդանշում են ջրհեղեղը, Նոյի ընտանիքի փրկությունը, Նոյի աղավնուն։ Սովորություն է նաեւ ծաղիկներով զարդարվելը, ինչն Աստվածորդու փառքի երեւման առթիվ մեծ ուրախության արտահայտությունն է։
Վարդավառ ժողովրդական անվանումը, հավանաբար, գալիս է վարդաջուր լցնելու սովորությունից, որը հետագայում փոխվել է սովորական ջրի։
Տոնի առթիվ ավանդաբար կանցկացվեն մի շարք միջոցառումներ։ Մասնավորապես, այս տարի նույնպես կանցկացվի «Երեւան ջուր» ընկերության կողմից մատակարարվող աղբյուրների ավանդույթ դարձած օրհնության կարգ։ Միջոցառումը կմեկնարկի Կաթնաղբյուրից, որտեղից առաջին ջուրը Երեւան եկել է 1911 թ. դեկտեմբերի 23—ին։ «Երեւան ջուրը» նաեւ հավաստիացրել է, որ կարվի հնարավորը, որպեսզի Երեւանը լինի ջրով բավարարված։
Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 407 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հուլիս 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024