ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 21.11.2024, 19:11
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 3
Հյուրեր: 3
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Հուլիս » 07

Հույներն ամփոփել են հանրաքվեի արդյունքները, որի ընթարքում քաղաքացիներն իրենց կարծիքն են հայտնել վարկատուների եռյակի (ԱՄՀ, ԵԿԲ եւ Եվրահանձնաժողով) առաջարկած՝ խնայողության ծրարգի վերաբերյալ։ Քվեարկության պաշտոնական տվյալները հրապարակվել են երկրի արտգործնախարարության կայքում, տեղեկացնում է «Արմենպրեսը»։
Քվեաթերթիկների 100 տոկոսի մշակումից հետո «դեմ»  հանդես եկել ժողովրդական հարցման մասնակիցների 61,31 տոկոսը, «կողմ»՝ 38,69 տոկոսը։ Անվավեր է ճանաչվել քվեաթերթիկների 5,8 տոկոսը։ Մասնակցությունը կազմել է 62,5 տոկոս։
Ավելի վաղ երկրի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը ողջունել է հույների «համաձակ ընտրությունը» եւ հայտարարել, որ երկրի կառավարությունը պատրաստ է վերադառնալու վարկատուների հետ բանակցությունների սեղանի շուրջը։ Նրա խոսքով՝ առաջին հերթին, անհրաժեշտ է հասնել բանկային համակարգի վերականգնման, ինչպես նաեւ պարտքի վերաձեւակերպման։
Սակայն Եվրամիության որոշ բարձրաստիճան պաշտոնյաների կարծիքով՝ հույն ընտրողների ընտրությունը նշանակում է ուղղակի հրաժարում վարկատուների հետ բանակցություններից։ Մասնավորապես, Եվրախմբի ղեկավար Երուն Դեյսելբլումը հայտարարել է, որ հանրաքվեի արդյունքը «շատ ցավալի կազդի Հունաստանի ապագայի վրա»։ 
Իսկ Գերմանիայի փոխկանցլեր Զիգմար Գաբրիելն ասել է, որ «դժվար է պատկերացնել», թե ինչպես կարող են վերսկսվել բանակցությունները Հունաստանի հետ։ Գաբրիելի խոսքով՝ Ցիպրասը եւ նրա կառավարությունը երկիրը տանում են &la ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 357 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 07.07.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Անցած ոչ աշխատանքային օրերին Բաղրամյան պողոտայում էլեկտրաէներգիայի թանկացման դեմ անցկացվող բողոքի ակցիան շարունակվել է։
«Բաղրամյան պողոտան չենք բացելու մինչեւ մեր երեք պահանջները չկատարեն»,–հայտարարել էր նախաձեռնող խմբի անդամ Դավիթ Սանասարյանը։
Նա նշել էր, որ եթե երկուշաբթի օրը մինչեւ 21.00—ն պահանջներից մեկը չիրականանա, սկսում են մեկ քայլ առաջ ակցիան։ Եվ ամեն օր մեկ քայլ առաջ են տանելու աղբամաններով կառուցված բարիկադները դեպի նախագահական նստավայր. «Մենք առաջ ենք գնալու խաղաղ, բայց իշխանությանը մարտահրավերներ նետող քայլերով։ Հակառակ դեպքում կմնանք քչերով։ Ու կասկածի տակ կդնեն մեր վճռականությունը»։
Սակայն ոստիկանությունը երեկ կեսօրին սկսեց Բաղրամյան պողոտան բացելու օպերացիան։ Երկշաբաթյա ընդմիջումից հետո Բաղրամյան պողոտան կրկին երթեւեկելի դարձավ։ 
Ոստիկանությունը նախապես հայտարարություն էր տարածել, որ պատրաստվում է վերականգնել Բաղրամյան պողոտայի խաթարված երթեւեկությունը, այդ թվում՝ դրան խոչընդոտող առարկաները պողոտայի երթեւեկելի հատվածից հեռացնելու միջոցով եւ ընդգծել, որ վերոնշյալ գործողությունները նպատակաուղղված չեն լինելու հավաքի դադարեցմանը, եթե այն շարունակվելու է Բաղրամյան պողոտայի ոչ երթեւեկելի հատվածում եւ չի խոչընդոտելու դրա բնականոն ընթացքին։ 
Հայտարարությունից հետո ոստիկաններն իրենց վերապահված լիազորությունների գործադրման միջոցով ապամոնտաժել են Բաղրամյան պողոտայում որպես բարիկադ տեղադրված աղբամանները, հեռացրել ցուցարարներին, ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 463 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 07.07.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)


Փարիզում հանդիպել են Հայաստանի եւ Ֆրանսիայի վարչապետները
 

Հուլիսի 3–ին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդիպել է Ֆրանսիայի վարչապետ Մանյուել Վալսի հետ, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար եւ նշել. «Հայ–ֆրանսիական հարաբերություններն այսօր գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա, այդ մասին են վկայում Հայաստանի եւ Ֆրանսիայի նախագահների միջեւ հաստատված ընդգրկուն երկխոսությունը, անձնական ջերմ հարաբերություններն ու ինտենսիվ փոխշփումները»։
Հովիկ Աբրահամյանը կարեւոր է համարել տնտեսական հարաբերությունների զարգացումը եւ գոհունակությամբ փաստել, որ հայ–ֆրանսիական տնտեսական համագործակցությունը հետզհետե ավելի ընդգրկուն է դառնում եւ ունի զարգացման լայն հնարավորություններ։ Նշելով, որ հայկական կողմից վարչապետի մակարդակով վերջին այցը Ֆրանսիա կայացել է 2007թ., Հովիկ Աբրահամյանը համոզմունք է հայտնել, որ այս ձեւաչափով հանդիպումները շարունակություն կունենան։ «ԵՄ երկրների շարքում Ֆրանսիան շարունակում է մնալ Հայաստանում ներդրումների ծավալով առաջատար դիրք զբաղե ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 461 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 07.07.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նախագահը շնորհավորել է ԱՄՆ Անկախության օրվա առթիվ, այցելել նաեւ ՀՀ—ում ԱՄՆ—ի դեսպանի նստավայր

Նախագահ Սերժ Սարգսյանը, Ամերիկայի Միացյալ Նահանգների Անկախության օրվա առթիվ, հուլիսի 4—ին հյուրընկալվել է Հայաստանում ԱՄՆ—ի դեսպանի նստավայրում։ Սերժ Սարգսյանը տոնի կապակցությամբ շնորհավորել է դեսպան Ռիչարդ Միլսին եւ ի դեմս նրա՝ դեսպանատան աշխատակիցներին ու Միացյալ Նահանգների ամբողջ ժողովրդին։
Հանրապետության նախագահը նաեւ շնորհավորական ուղերձ է հղել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային, որում, մասնավորապես, ասված է. «Մեծարգո պարոն նախագահ,
Ջերմորեն շնորհավորում եւ լավագույն մաղթանքներ եմ հղում Ձեզ եւ Միացյալ Նահանգների բարեկամ ժողովրդին Ամերիկայի Միացյալ Նահանգների Անկախության օրվա կապակցությամբ։
Մենք բարձր ենք գնահատում ընդհանուր արժեքների եւ փոխադարձ հարգանքի ու վստահության վրա հիմնված հայ—ամերիկյան բարեկամությունը։ Մեծապես կարեւորում ենք Միացյալ Նահանգների դերակատարությունը Հարավային Կովկասի անվտանգության եւ կայունության ապահովման, ինչպես նաեւ Հայաստանում իրականացվող բարեփոխումների խրախուսման հարցում։ Հայ—ամերիկյան գործընկերային սերտ եւ բազմաբնույթ կապերը շարունակում են գործնական ուղի հարթել Հայաստանի տնտեսական զարգացման, ժողովրդավարական հաստատությունների ամրապնդման, քաղաքացիական հասարակության կայացման համար։
Ընթացիկ տարին մեր երկրների համար նշանավորվեց մի շարք կարեւոր իրադարձություններով, մասնավորապես՝ Հայա ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 414 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 07.07.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հուլիս 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024