ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ներկա գտնվեց մայրաքաղաքի Շենգավիթ վարչական շրջանում «Ուրբան լոգիստիկ սերվիսիզ» ընկերության լոգիստիկ կենտրոնի պաշտոնական բացման արարողությանը։
Նախագահը շրջայց կատարեց կենտրոնում, ծանոթացավ ժամանակակից չափանիշներին համապատասխան կառուցված պահեստային համալիրի հնարավորություններին, կատարված մեծամասշտաբ ներդրումներին, տեղական շուկայում ինտեգրման, բեռների պահպանման եւ սպասարկման գործում հայրենական արտադրողների եւ օտարերկրյա ընկերությունների համար «Ուրբան լոգիստիկ սերվիսիզ» ընկերության կողմից ստեղծված նպաստավոր պայմաններին ու Հայաստանում լոգիստիկայի զարգացման հեռանկարին։
Շրջայցի ժամանակ հանրապետության նախագահին ներկայացրեցին, որ շուրջ 7 հա ընդհանուր մակերեսով պահեստային համալիրը՝ ժամանակակից ներքին ու արտաքին պահեստային ենթակառուցվածքներով եւ եվրոպական պահեստային տեխնոլոգիաներով, համապատասխանում է անվտանգության ու պահպանման պայմանների ապահովման միջազգային չափանիշներին։ Պահեստային համալիրը բաղկացած է 45 հազար պալետատեղ հզորությամբ կենտրոնական պահեստից, 5 հազար քմ ընդհանուր մակերեսով վարձով տրվող թվով 15 պահեստային տարածքներից, 4 հազար 500 խմ տարողությամբ թվով 9 սառնարանային պահեստներից եւ 1200 քմ մակերեսով գրասենյակային տարածքից։
Կենտրոնի բացման արարողությանը ներկա հանրապետության տնտեսական քաղաքականության պատասխանատուների եւ գործարար համայնքի ներկայացուցիչների համոզմամբ, «Ուրբան լոգիստիկ սերվիսիզի» նորաբաց կենտրոնն ամբո
...
Կարդալ շարունակությունը »