ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 21.11.2024, 23:14
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 2
Հյուրեր: 2
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Հուլիս » 8 » Այսօր Երեւանում մեկնարկում է /Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության 12—րդ գիտաժողովը/
15:19
Այսօր Երեւանում մեկնարկում է /Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության 12—րդ գիտաժողովը/

Հայոց ցեղասպանության հարցն այսօր գտնվում է միջազգային ԶԼՄ—ների, համաշխարհային գիտական հանրույթի եւ քաղաքականության ուշադրության կենտրոնում։ «Հայոց ցեղասպանության թեման այլեւս պարփակված չէ միայն հայագիտության սահմաններում, այլ միջազգային գիտական հանրույթի եւ ցեղասպանությունների ուսումնասիրության գլխավոր առարկաներից է, որի մասին խոսում են եւ ուսումնասիրություններ կատարում»,– «Արմենպրեսի» փոխանցմամբ՝ Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության 12—րդ գիտաժողովին նվիրված մամուլի ասուլիսում նման կարծիք հայտնեց Հայոց ցեղասպանության թանգարան—ինստիտուտի տնօրեն, գիտաժողովի կազմկոմիտեի տեղական հանձնաժողովի նախագահ Հայկ Դեմոյանը։
Հայաստան կժամանեն 130 մասնագետներ աշխարհի տարբեր երկրներից՝ Ավստալիայից եւ Ճապոնիայից մինչեւ Արգենտինա եւ Բրազիլիա՝ մասնակցելու հուլիսի 8—12—ը Երեւանում կայանալիք միջազգային գիտաժողովին։  Հայկ Դեմոյանը կարեւորեց երեւանյան գիտաժողովի անցկացումը մի քանի ասպեկտներով. առաջին՝ շարունակվում են այս խորհրդանշական տարում Հայոց ցեղասպանության 100—րդ տարելիցին նվիրված միջոցառումները, եւ երկրորդ՝ նման ծավալի գիտաժողով երբեւիցե Հայաստանում չի եղել ցեղասպանագիտության ուսումնասիրության ոլորտում։ 
«Աննախադեպ շատ են լինելու Հայոց ցեղասպանությանը վերաբերող զեկույցները։ Անդրադառնալու ենք ոչ միայն Հայոց ցեղասպանությանը, այլ հետ հայացք ենք նետելու 20—րդ դարի բոլոր ցեղասպանություններին՝ համեմատականներ տանելով դրանց միջեւ»,–ասաց Դեմոյանը։
Իսկ գիտաժողովի կազմկոմիտեի նախագահ Դոննա—Լի Ֆրիզի կարծիքով՝ գիտաժողովը ցեղասպանության մասին հանրային իրազեկվածության բարձրացման ամենաարդյունավետ միջոցն է։ «Վերջին տարիներին մենք ունեցել ենք բազմաթիվ հետազոտություններ Հայոց ցեղասպանության մասին, եւ այս համաժողովը կարող է նոր սկզբնակետ դառնալ հանրային իրազեկման համար»,–նշեց Դոնա—Լի Ֆրիզը։
«Ցեղասպանություններ ուսումնասիրող գիտնականների հավաքական ձայնը կարող է փոփոխություն բերել Հայոց ցեղասպանության մասին ավելի լայն հանրությանը կրթելու գործում»,–իր հերթին հավելեց ամերիկահայ գրող, բանաստեղծ, գիտաժողովի մասնակից Փիթեր Բալաքյանը։
Կատեգորիա: Զանազան | Դիտումներ: 445 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հուլիս 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024