ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 23.11.2024, 14:12
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Հուլիս » 10

Երեկ Եվրոպական խորհրդարանը ձայների ճնշող մեծամասնությամբ (460 կողմ, 61 դեմ եւ 55 ձեռնպահ) ընդունել է Եվրոպական հարեւանության քաղաքականության վերանայման մասին բանաձեւը։ Այս մասին տեղեկանում ենք ԱԳՆ—ից։
Ըստ աղբյուրի, բանաձեւը շեշտում է, որ վերանայված քաղաքականությունը պետք է լինի առավել ռազմավարական եւ ճկուն ու հաշվի առնի յուրաքանչյուր տարածաշրջանի մարտահրավերները, միմյանցից տարբերվող ձգտումները եւ քաղաքական նպատակները։ Այն նաեւ վկայակոչում է 2015թ. մայիսի 22—ին Ռիգայի գագաթնաժողովում ընդունված հռչակագրի դրույթները, կոչ է անում գործընկեր երկրներին հասնել հակամարտությունների բացառապես խաղաղ կարգավորմանը միջազգային նորմերի եւ սկզբունքների հիման վրա։
Եվրոպական խորհրդարանի բանաձեւում նաեւ ընդգծվում է, որ համապարփակ քաղաքական ռազմավարությունը պետք է հաշվի առնի 1975թ. Հելսինկյան ակտի բոլոր դրույթները, այդ թվում՝ ժողովուրդների հավասարության եւ ինքնորոշման իրավունքի սկզբունքը։
Հայտնվում է համոզմունք, որ ԵԱՀԿ—ն, որպես անվտանգության համար պատասխանատու խոշորագույն տարածաշրջանային կազմակերպություն, պետք է շարունակի կարեւոր դերակատարություն ունենալ այս առումով։
Հայկական կողմը մշտապես շեշտել է Եվրոպական հարեւանության անվտանգությանը վերաբերող դրույթներում ինքնորոշման իրավունքի սկզբունքի հիշատակման կարեւորությունը։ Եվրոպական խորհրդարանն այս բանաձեւով որդեգրել է հավասարակշռված մոտեցում հակամարտությունների կարգավորման հարցում եւ մասնավորապես քվեարկությամբ մերժել է բանաձեւի վերջնական տ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Կրթություն և գիտություն | Դիտումներ Просмотров: 441 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 10.07.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանը երեկ Ուֆայում մասնակցել է ԲՐԻԿՍ, ԵԱՏՄ եւ Շանհայան համագործակցության կազմակերպության համատեղ գագաթնաժողովին։ Հանրապետության նախագահը հանդես է եկել ելույթով (Տե՛ս էջ 3)։
ԲՐԻԿՍ—ի կազմում ընդգրկված են Ռուսաստանը, Հնդկաստանը, Չինաստանը եւ Բրազիլիան։ Շանհայան համագործակցության կազմակերպությունը միավորում է Ռուսաստանին, Ղազախստանին, Ղրղըզստանին, Չինաստանին, Տաջիկստանին եւ Ուզբեկստանին։ Կազմակերպությունում դիտորդի կարգավիճակ ունեն Աֆղանստանը, Հնդկաստանը, Իրանը, Մոնղոլիան եւ Պակիստանը, գործընկեր երկրներ են համարվում նաեւ Բելառուսը, Թուրքիան եւ Շրի—Լանկան։
ԵԱՏՄ անդամ երկրներն են՝ Հայաստանը, Ռուսաստանը, Ղազախստանը, Բելառուսը եւ Ղրղըզստանը։
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 462 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 10.07.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ԵԱՀԿ Խորհրդանական վեհաժողովի հայաստանյան պատվիրակության ղեկավար Արտաշես Գեղամյանը հերքում է ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկությունները, թե ինքը վեհաժողովի ամառային նստաշրջանի ընթացքում կողմ է քվեարկել ադրբեջանական պատվիրակության ներկայացրած ու ընդունված բանաձեւին։ «Դա ի սկզբանե հերյուրանք էր, որն արդեն մի քանի օր է՝ շրջանառվում է։ Այդ բանաձեւը քվեարկության է դրվել հուլիսի 9—ին, որից առաջ ես խոսք ուզեցի, հիմնավորեցի՝ ինչու ենք մենք դեմ քվեարկելու եւ կարծում եմ, որ հիմնավորումս շատ համոզիչ էր, որից հետո տեղի ունեցավ քվեարկությունը։ Եվ ոչ միայն ես, այլ նաեւ պատվիրակության անդամներ Ստեփան Դեմիրճյանը եւ Ստեփան Մարգարյանը դեմ ենք քվեարկել այդ բանաձեւին»,–«Արմենպրեսի» հետ զրույցում հայտնել է Գեղամյանը։
Պատգամավորը մտահոգիչ է համարում այն հանգամանքը, որ հայկական որոշ լրատվամիջոցներ հալած յուղի տեղ են ընդունում ադրբեջանական լրատվամիջոցների հերյուրանքները։ «Սա մտահոգիչ է, սակայն հատկանշական է, որ հարկ էլ չեն համարում հղում տալ, որովհետեւ գիտեն, որ դա ակնհայտ սուտ է։ Բարեբախտաբար, այդ ամենը տեսագրվել է, եւ այն կտեղադրվի ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի պաշտոնական կայքում, եւ այդ լրատվամիջոցները հերթական անգամ կխայտառակվեն, որ աշխատում են ադրբեջանական քարոզչության օգտին»,–նշել է Գեղամյանը։
Մանրամասնելով ասվածը՝ Արտաշես Գեղամյանն ընդգծել է, որ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի ամառային նստաշրջանի ընթացքում քվեարկության է դրվել հելսինկյան հռչակագիրը ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 391 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 10.07.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

«Հայկական գենոմ» ծրագիրն անհերքելի փաստեր կտա

Մարդու եւ շիմպանզեի գենոմը մոտավորապես 95 տոկոսով նման է։ Իսկ մարդկանց գենոմը միմյանցից ավելի քիչ է տարբերվում՝ 99.99 տոկոս նմանություն կա։ Ոմանք, գուցե, մտածեն՝ 99.99 ամբողջացնելով՝ կարող ենք ասել, որ մենք միմյանցից գրեթե չենք տարբերվում։ Բայց եթե հաշվի առնենք, որ մարդու գենոմը պարունակում է մոտ 3 մլրդ նուկլեոտիդ, ապա 0.01 տոկոս տարբերությունը նշանակում է 4—5 մլն նուկլեոտիդի տարբերություն։ Ահա եւ տարբերության մեծությունը։
«Բոլորս ունենք նույն գեները։ Միայն թե գեներում նուկլեոտիդային հաջորդականություններում տարբերություններ կան։ Այդ տարբերությունները կոչվում են պոլիմորֆիզմներ կամ մուտացիաներ։ Պոլիմորֆիզմերը, ինչպես նաեւ արտաքին միջավայրի ազդակները, պայմանավորում են մարդկանց իրարից տարբեր լինելը՝ մաշկի, աչքերի գույնը, հասակը եւ այլ արտաքին հատկանիշների արտահայտումները։ Պոլիմորֆիզմերը եւ մուտացիաները սերտ կապ ունեն նաեւ հիվանդությունների նախատրամադրվածության, ժառանգականության, ծագման եւ ընթացքի հետ։ Գենոմի հետազոտությունների շնորհիվ պարզաբանվել են մի շարք հիվանդությունների մոլեկուլային մեխանիզմները, մշակվել են նոր եւ արդյունավետ ախտորոշման եւ բուժման եղանակներ։ Միաժամանակ պարզվեց, որ մարդու գենոմին բնորոշ են ծագումնաբանական եւ էթնիկական (ազգային) առանձնահատկություններ»,—«ՀՀ»—ի հետ զրույցում ասաց ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն Արսեն Առաքելյանը՝ կարեւորելով «Հայկական գենոմ» ծրագիրը։ 
Ինստիտուտի տնօրենի խոսքերով, գրեթե բոլոր զարգացած երկրներն իրականացրել կամ իրականացնում ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Կրթություն և գիտություն | Դիտումներ Просмотров: 503 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 10.07.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Երեկ Մոսկվայում ՌԴ կառավարության ընդունելությունների տանը տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդեւի առանձնազրույցը, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Հայաստանի եւ Ռուսաստանի կառավարությունների ղեկավարները բարձր են գնահատել հայ—ռուսական ռազմավարական հարաբերությունների ներկա մակարդակը եւ քննարկել երկու դաշնակից երկրների փոխգործակցության խորացմանն ու ընդլայնմանն ուղղված հարցերի լայն շրջանակ։ Երկուստեք կարեւորվել է տնտեսության տարբեր ոլորտներում համատեղ ծրագրերի շարունակականությունը եւ նոր նախագծերի իրականացումը։ Կողմերն անհրաժեշտ են համարել ավելացնել ապրանքաշրջանառության ծավալները։ Անդրադարձ է կատարվել Հայաստանի վերջին ներքաղաքական զարգացումներին։ Վարչապետները քննարկել են նաեւ էներգետիկայի ոլորտում համագործակցությանն առնչվող հարցեր։ Երկու երկրների վարչապետները կարեւոր են համարել Եվրասիական տնտեսական միության շրջանակում փոխգործակցության զարգացումը։
Հովիկ Աբրահամյանը եւ Դմիտրի Մեդվեդեւը քննարկել են նաեւ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը։ ՀՀ եւ ՌԴ վարչապետները պայմանավորվել են շարունակել երկկողմ հանդիպումները՝ քննարկելու հայ—ռուսական հարաբերություններին եւ ԵԱՏՄ շրջանակում համագործակցությանն առնչվող հարցերն ու ծրագրերը։
Երկու երկրների վարչապետների առանձնազրույցից հետո հանդիպումը շարունակվել է ընդլայնված կազմով։ Քննարկվել ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 441 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 10.07.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հուլիս 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024