ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY երկուշաբթի, 14.10.2024, 16:26
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Հուլիս » 10 » Ավելի լայն ներգրավում /ԵԽ—ն ընդունել է ԵՀՔ վերանայման մասին բանաձեւը/
16:07
Ավելի լայն ներգրավում /ԵԽ—ն ընդունել է ԵՀՔ վերանայման մասին բանաձեւը/

Երեկ Եվրոպական խորհրդարանը ձայների ճնշող մեծամասնությամբ (460 կողմ, 61 դեմ եւ 55 ձեռնպահ) ընդունել է Եվրոպական հարեւանության քաղաքականության վերանայման մասին բանաձեւը։ Այս մասին տեղեկանում ենք ԱԳՆ—ից։
Ըստ աղբյուրի, բանաձեւը շեշտում է, որ վերանայված քաղաքականությունը պետք է լինի առավել ռազմավարական եւ ճկուն ու հաշվի առնի յուրաքանչյուր տարածաշրջանի մարտահրավերները, միմյանցից տարբերվող ձգտումները եւ քաղաքական նպատակները։ Այն նաեւ վկայակոչում է 2015թ. մայիսի 22—ին Ռիգայի գագաթնաժողովում ընդունված հռչակագրի դրույթները, կոչ է անում գործընկեր երկրներին հասնել հակամարտությունների բացառապես խաղաղ կարգավորմանը միջազգային նորմերի եւ սկզբունքների հիման վրա։
Եվրոպական խորհրդարանի բանաձեւում նաեւ ընդգծվում է, որ համապարփակ քաղաքական ռազմավարությունը պետք է հաշվի առնի 1975թ. Հելսինկյան ակտի բոլոր դրույթները, այդ թվում՝ ժողովուրդների հավասարության եւ ինքնորոշման իրավունքի սկզբունքը։
Հայտնվում է համոզմունք, որ ԵԱՀԿ—ն, որպես անվտանգության համար պատասխանատու խոշորագույն տարածաշրջանային կազմակերպություն, պետք է շարունակի կարեւոր դերակատարություն ունենալ այս առումով։
Հայկական կողմը մշտապես շեշտել է Եվրոպական հարեւանության անվտանգությանը վերաբերող դրույթներում ինքնորոշման իրավունքի սկզբունքի հիշատակման կարեւորությունը։ Եվրոպական խորհրդարանն այս բանաձեւով որդեգրել է հավասարակշռված մոտեցում հակամարտությունների կարգավորման հարցում եւ մասնավորապես քվեարկությամբ մերժել է բանաձեւի վերջնական տեքստում ներառել նախորդ գումարման խորհրդարանի կողմից ընդունված Կիրիլովի զեկույցի վրա նախագծում կատարված հղումը։
Փաստաթուղթն աջակցում է հարեւանության շրջանակում մուտքի արտոնագրերի ռեժիմի դյուրացման եւ ազատականացման միջոցով շարժունակության ընդլայնմանը, եւ դիմում է Եվրոպական հանձնաժողովին առաջարկել ԵՀՔ երկրների մասնակությունը ԵՄ հավելյալ կառույցներում եւ ծրագրերում, օրինակ՝ ՖՐՈՆՏԵՔՍ—ում, ԵՎՐԱՓՈԼ—ում, կամ Էրազմուսում։
Ավելին, ԵԽ փաստաթուղթը ընդգծում է նաեւ գործընկերների՝ Եվրանեսթ ԽՎ—ի շրջանակում համագործակցության եւ եվրոպական քաղաքական կուսակցությունների անդամակցության կարեւորությունը՝ խթանելու քաղաքական երկխոսությունը եւ ժողովրդավար ինստիտուտների հետագա զարգացումը։
«Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպությունը ողջունել է այս դրույթները։
«Դրանք հստակ արտահայտում են այն դիրքորոշումը, որ երկար ժամանակ պաշտպանում է մեր կազմակերպությունը։ Մասնավորապես, այն պատճառով, որ Հայաստան—ԵՄ հարաբերությունները առանձնահատուկ են եւ պահանջում են իրենց նպատակին լավագույնս ծառայող իրավական հիմք։ Այս դրույթները նաեւ շահավետ են Հայաստանի՝ ԵՄ—ի հետ փոխադարձ հետաքրքրությունների ոլորտները տարբերակելու համար, որոնք հնարավորինս կամրապնդեն Հայաստան—ԵՄ հարաբերությունները»,–մեկնաբանել է ՀԵԲ—ի ղեկավար Էդուարդո Լորենցո Օչոան։
Կատեգորիա: Կրթություն և գիտություն | Դիտումներ: 438 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հուլիս 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024